ՄԱԶԱԼՈՒ ԲԱՆԵՐ. Армянские байки. Таёжный Волк

Читать онлайн книгу.

ՄԱԶԱԼՈՒ ԲԱՆԵՐ. Армянские байки - Таёжный Волк


Скачать книгу
ա, և սկսվեց ժողովը մկների: Շուրջ քսան մկներ հավաքվել էին դպրոցի դասարաններից մեկում` ներս թափանցելով կիսաբաց լուսամուտից: Հավաքվել էին նրանք տարբեր ծակ ու ծուկերից. սեղանի վրա դրված էր կարևոր մի հարց, որն իր լուծմանն էր սպասում…

      Մկներից ամենատարեցը` Համոն, նստեց ուսուցչի սեղանին, իսկ մյուսներն` աշակերտական սեղաններին: Համոն ձեռքը պարզեց, Համոն կարգադրեց.

      – Մստո, դու լույսը վառի, Սեթո, դու էլ աթանդա կանգնի. հենց որ պահակը գա, ձեն հանի…

      Լույսը միացնելուն պես Համոն ազդարարեց ժողովի բացումն ու դիմեց մկներին.

      – Ժողովուրդ, էսօր մենք հավաքվել ենք, որ պարզենք, թե ովա մեր մեջի կռիսը…

      Այդ պահին դուռը ճռռալով բացվեց, և ներս սողոսկեց մի փոքրամարմին մկան շվաք: Նա զկրտալով առաջ եկավ ու կանգնեց դռան դիմաց:

      – Համեցեք, – սիրալիր տոնով ասաց Համոն:

      – Ասում եմ, համեցեք, – շուտով կրկնեց Համոն` տեսնելով, որ նորեկը չի շտապում տեղ զբաղեցնել դասարանում:

      – Բարի իրիկուն, – վերջապես խոսեց նորեկը:

      – Ուշանում ես, Պստո, ուշանում… – Ասաց Համոն:

      – Ինչա էղել որ, բանա պատահել? – ՀարցրեցՊստոն` զարմացած իր շուրջը նայելով:

      – Պատահելա, Պստո, պատահել… Նստի, կպատմեմ, – պատասխանեց Համոն, ապա նորեն սկսեց իր ճառը, երբ որ տեղավորվեց Պստոն.

      – Ժողովուրդ, էսօր մենք հավաքվել ենք, որ պարզենք, թե ովա մեր մեջի կռիսը: Ինչպես հայտնումա Վզգոն, երեկ նա մի շատ քստմնելի արարքի ականատեսնա դարձել: Ըստ նրա պատմածի` քշերվա կեսին էս մեր Վաղոն գյոզերով մտնումա մեզ բոլորիս հայտնի պադվալն ու կռիսություն անում. սաղիցս թաքուն բացումա ռահաթ լոխումի տուփն ու մենակով ռնդում…

      – Այ քեզ Վաղոոո, այ քեզ Վաղինաաակ… – Իրենց զարմանքն արտահայտեցին մկները` սուր հայացքներ նետելով վերջին սեղանին թառած Վաղոյին…

      – Ինչնա մենակով ռնդում? – Հարցրեց դռան մոտ աթանդա կանգնած Սեթոն:

      – Ռահաթ լոխումը, Սեթրակ, ռահաթ լոխումը, – պատասխանեց Համոն:

      – Յահ, դրան մի տեսեք!… – Դուրս տվեց Սեթոն քթի տակ:

      – Էն աջաբ-սանդալին հո ձեռ չի տվել? – Մի մուկ խոսեց իր հերթին, սակայն, արձագանք չգտնելով իր հարցին, սսկվեց…

      – Էդ հլա վերջը չի, – ասաց Համոն:

      – Բա հետո? – Հարցրեց Անդրանիկը` խոշորացնելով աչքերը:

      – Ռահաթ լոխումի հարցերը լուծելուց հետո անցնումա լեչոյին… Ճիշտ եմ հիշում, Վզգո, հաջորդ զոհը լեչոն էր?

      – Հա, հա, լեչոն էր, հենց էդ պահին բռնեցի, – հաստատեց Վզգոն:

      – Յահ, էդ մուկն էլ լեչո ուտել գիտի? – Զարմանքով հարցրեց մկներից մեկն ու սկսեց հռհռալ…

      – Որ հասցներ, կուտեր, – պատասխանեց Վզգոն, ապա շարունակեց, – ձեռ գցեց բանկին, ու իրար հետևից մի քանի բանկա ղռռալով ընկան գետնին, ջարդուխուրդ էլան…

      – Որ սրա մասին պադվալի տերն իմացավ, մեր վերջը կտա, լավագույն դեպքում կփակի սաղ անցքերը, որ մենք ներս ու դուրս անել չկարողանանք, – նշեց Համոն…

      Այդ պահին նորից դուռը ճռռալով բացվեց, և դռան հետևից նշմարվեց գլուխ մը տղայի:

      – Բարև ձեզ: Կներեք, կարողա ավելորդ կավիճ ունենայիք? – Հարցրեց նա` չնկատելով մկներին:

      – Էս ջահելն ինչա անում դպրոցում քշերվա կեսին? – Ինքն իրեն հարցրեց Մամիկոնը` տեսնելով տղային:

      – Սեթո, լույսն անջատի, դուռն էլ փակի, – բղավեց մկներից մեկը:

      – Տվեք, թող տանի, – հանգիստ ասաց Համոն:

      Սեթոն վերցրեց մի կավիճ ու վազացրեց դեպի դուռը, բայց տղան արդեն չկար, տղան արդեն գնացել էր…

      – Որտեղ էինք հասել? – Հարցրեց Համոն, ապա շարունակեց, – հա, լեչոյի բանկեքը շուռ տալու պահին ներսա մտնում Վզգոն ու գործի վրա բռնում…

      – Բա որ բռնեցիր, Վզգո ախպեր, նավսյակի մի էրկու հատ սիլա չտվեցիր? – Մունաթով հարցրեց Շմավոնը:

      Վզգոյի փոխարեն պատասխանեց Համոն.

      – Իրա ասելով խփելա, սֆթա մի հատ թաթալոշա տվել, հետո էլ անցելա քացիներին… Թե սֆթա քացի ես տվել, հետո նոր թաթալոշ? – Հարցրեց նա Վզգոյին:

      Վերջինս պատրաստվում էր պատասխանել, բայց մկների մեջ հարգանք վայելող Ջիվոն կանգնեցրեց:

      – Լավ, էդ կարևոր չի, դրա համար չենք հավաքվել գլուխ գլխի, – ասաց նա, – մենք Վզգոյին լսեցինք, հիմա էլ մեր մյուս հերոս Վաղոյի խոսալու ժամանակնա:

      – Ոնց կասես, Ջիվո ախպեր: Մոտիկ արի, Վաղո, – նրան իր մոտ կանչեց Համոն:

      Վաղոն, ով մինչ այդ հանգիստ լսում էր, վերջին սեղանին նստած, մեյդան հելավ ու կանգնեց Համոյի կողքին:

      – Դե հիմա ասա տենամ, Վաղո, ստեղ ինչ որ խոսում էինք քո մասին, էդ ճիշտա? Դու ես կերել ռահաթ լոխումն ու ջարդել լեչոյի բանկեքը? – Հանգիստ տոնով հարցրեց Համոն:

      – Չէ, ես չեմ արել, – կարճ ու կոնկրետ պատասխան տվեց Վաղոն:

      – Դա Ձեր վերջնական պատասխանն է?

      – Հա, – հաստատեց Վաղոն:

      – Տո սուտա ասում, դրա լեզուն պիտի կտրենք! – Բղավեց Վզգոն:

      – Լեզվիդ ես տալի, Վզգո տղա, – տաքացավ Վաղոն իր հերթին:

      – Լավ, հլը թարգեք! – Նրանց հանգստացրեց Համոն…

      – Արա, էն ինչ ձեներ են լսվում? – Հարցրեց Ջիվոն` իր շուրջը նայելով…

      Շմավոնն արագորեն անջատեց լույսը, և բոլորը մի պահ լռեցին…

      – Ախ դու, սրիկա… – Լռությունն առաջինը խախտեց Ջիվոն` սեղանի տակ նկատելով Պստոյին, ով մի քանի


Скачать книгу