Երկեր եւ վիպակներ. Ատրպետ

Читать онлайн книгу.

Երկեր եւ վիպակներ - Ատրպետ


Скачать книгу
կողքին մի աշտարակ էլ շինել, որտեղից փոխրնդփոխ հսկել և փոխանակ մունետիկի ձայնին սպասելու, իսկույն այդտեղից նշան տալ թուլումբաջիներին հրդեհվածներին օգնության հասնելու:

      Կարճ-նազարը, որ նույնպես Կաղ-Մքոյի նման անձնվեր էր գործին, կառավարում էր Ենիմեհլեի թուլումբաջիների խումբը: Նա ս. Կարապետ եկեղեցու թաղական խորհրդի անդամ և «Տիեզերք» ամսաթերթի խմբագիրն էր: Կարճ Նազարը՝ հարուստ մարդու որդի լինելով և յուր ծնողներից բավական հայտնի կալվածներ ժառանգելով, ոչ միայն հանգիստ կարող էր ապրել, այլև մի ուրիշ պարապմունքով նա կարող էր դեռ մի քանի անգամ էլ բազմապատկել կարճ ժամանակամիջոցում յուր կապիտալը, բայց նա ոչ միայն հայ խմբագրի տաժանելի պաշտոնն էր ստանձնել և յուր եկամուտներով գիտնական թերթը տպում ու ցրում էր ժողովրդի մեջ ուսումը, գիտությունը, առաջադիմությունը տարածելու նպատակով, այլև յուր եկամուտներից մի մասն էլ հանում էր թշվառ ընկերակիցներին, Եվրոպայում ուսանողներին:

      Կարճ-Նազարն էլ անձամբ կռվում էր աղետների ժամանակ կրակի, ծխի, ջրի և ջրհանի հետ, ետ չէր մնում բեռնակրից, ձկնորսից, կոշկակարից և դարբնից, այնպես որ նրա արարքները Կաղ-Մքոյից ավելի նախանձելի էին հենց նրա համար, որ Կաղ-Մքոն, որպես նախկին Մշի դաշտի որդի, մանկությունից սովորած էր չարքաշության, իսկ Կարճ-Նազարը փափուկ կյանքից իջել, մտել էր թուլումբաջիների շրջանը: Երբ Կարճ-Նազարը ջրհանի խողովակը և մուշտակը ձեռքին բարձրանում էր հրդեհված տան կտուրը և հսկայի նման կանգնելով ահեղաշունչ բոցերի մեջ՝ կռվում ու խրախույս էր կարդում ընկերներին, տեսնողը չէր կարող երևակայել, որ այդ հերոսը դայակների գրկերով՝ սայլակներով ու կառքերով էր մեծացել և փափկությունների մեջ զարգացել մանուկ օրերում:

      Ժողովուրդը սիրում էր երկու խմբապետներին էլ. հրդեհից նեղվածները, թշվառները, օգնության կարոտները պաշտում էին երկու խմբի բոլոր թուլումբաջիներին: Վախկոտները, հարուստները գլխները թեքում էին երկուսի էլ առաջ, երկուսին էլ օգնում էին և երկուսին էլ մտքում հայհոյում, որ իրենց քսակներից ակամա գումարներ էին դուրս քաշում և սրանցից որի մոտ որ լինեին, նրան մյուսից նախապատվություն էին տալիս: Երկու խմբերն էլ իրար հարգում, իրար օգնության հասնում էին, բայց իրար նույնպես նախանձում էլ էին: Նախանձը բարի էր, և նրանք իրար հակառակ մեծացնում էին իրենց խմբերը, ուժեղացնում էին իրենց ջրհանները և հրշեջ գործիքները օրեցօր կատարելագործված տեսակներով փոփոխում, լրացնում և աշխատում էին ավելի կազմ ու պատրաստ լինելու աղետի ժամանակ թշվառներին օգնության հառնելու դիտումով:

      Կարճ-նազարի անունն ավելի հռչակվեց յուր նորակազմ խմբով և Եվրոպայից նոր բերել տված ջրհաններով ու գործիքներով այդ օրերը Արշակյան գիշերօթիկ ուսումնարանում պատահած հրդեհի դեմ կատարած հարձակումով: Այդտեղ, զարհուրելի բոցերի մեջ, այնպիսի քաջասրտությամբ շարժական սանդուխներից բարձրանում էր Կարճ-Նազարը և լուսամուտներից ներս մտնելով՝ երեխաներին գրկում իջեցնում էր փողոց, որ սքանչացնում էր հազարավոր հանդիսականներին և արտասուքները սրբում, սրտերը խաղաղեցնում թշվառ ծնողների ու հարազատների: Այդ գիշեր նրա խումբը այրվելուց ազատել էր յոթանասունուհինգ աշակերտի: Այդ գիշերվա նրա հսկայական շարժումները այնպես էին դրոշմվել ներկա եղողների սրտումն ու մտքումը, որ հավիտյան ջնջվելու չէր այդ հիշատակը


Скачать книгу