Պատմվածքներ. Հովհաննես Թումանյան

Читать онлайн книгу.

Պատմվածքներ - Հովհաննես Թումանյան


Скачать книгу
Քանաքեռցի Աղասու գովասանքն էր բերում հետը: – «Աղասին, իգիթ Աղասին… ղզլբաշի հոգին հանեց… քրդի արյունով քար ու հող լվաց Աղասին… Ալագյազու վրա պատահեց– հաղթեց… Անի քաղաքում կռվեց–կոտորեց Աղասին… Մի տեղ առաջը կտրեցին, – ջարդեց անցավ Աղասին… Մի տեղ ուզեցին բռնել, փշրեց փախավ Աղասին…»:

      Այս լուրը ոգևորեց Դսեղա իգիթներին և հայտնեցին Մեհրաբ յուզբաշուն:

      – «Աֆֆարի՛մ իգիթ, – բացականչեց հիացած ծերունին Աղասու պատմությունը լսելուց հետո. – որտեղ որ լինի, մի բերե՛ք տեսնեմ, ճակատիցը պաչեմ, քանի չեմ մեռել»:

      Եվ կատարվեցավ ծերունու իղձը:

      VI

      Աղասին Ղարաքիլիսու սարերից հրավիրված էր Դսեղ:

      Հին սովորությամբ անվանի հյուրի պատվին, ինչպես Աղասին էր, խաղեր, հանդեսներ էին սարքվում: Ջիրիդ (ձիարշավ) էին խաղում «ղոնախի» հետ, թագավորաորս էին անում, և ուրիշ դյուցազնական խաղեր էին հորինում: Բացի պատիվը, դրա մեջ կար և մի ուրիշ միտք. – այդ հանդեսներում ճանաչում էին իրանց «ղոնախին», թե ինչ շնորհքի տեր մարդ է նա:

      Մարդիկ էր ուղարկել ուրախացած Մեհրաբ յուզբաշին և շրջակա տեղերի հայտնի քաջերին հրավիրել, հավաքել Դսեղ: Եկել էր ճոճկանեցի Խուդին, որ ասլանի սիրտ ուներ, Գյուլլուբաղցի Դոնղուզ Ղռանը, որ լեգզու արյուն էր խմում, Արդվեցի լեգզի Պետոն, որ մազը մազից ջոկում էր գյուլլով, Սանահնեցի Արութինը, որ ձին աստղերի հետ էր խաղացնում, Շնողնեցի վիթխարի Վերանը, Հաղբատեցի աժդահա Պրանը և ուրիշ անվանի քաջ մարդիկ: Եկել էին և զանազան տեղերից փախած ժողովուրդների մեծերն ու տանուտերերը:

      Այս բոլորին հավաքել էր Մեհրաբ յուզբաշին Աղասու պատվին լինելիք խնջույքն ու հանդեսը փառավոր անելու համար:

      Սրա համար էր, որ առավոտը վաղ Մեհրաբ յուզբաշու ծաղրածու Ղազոն, որ միևնույն ժամանակ լավ քարագնաց էր, կատվի նման մագլցելով բարձրացավ, յուզբաշու տան դիմացը, մի բարձր խոտի չարդախի աջի ծայրին ամրացրեց մի ընկույզ:

      Ժողովուրդը հավաքվել, դառն ու կտուր բռնել, թամաշավոր էր կանգնել:

      Դուրս եկան տանից հրացանավորները, և արծաթաբանդ հրացանները փայլատակեցին արևի շողերից:

      – Էդ ինչ եքքա (ահագին) նշան ես դրել, է՛յ Ղազո, քարով տալու համար խո չի… – զվարճախոսելով ու նշանն արհամարհելով առաջ անցավ ծերունի Մեհրաբը: Բոլորը հանկարծ լռեցին. ծիծաղ ու աղմուկ դադարեց, շունչները պահած ընկույզին էին նայում:

      Հրացանը որոտաց, ընկույզը կորավ:

      – Ո՞նց էր, – կրծքին զարկելով ետ դարձավ ծերունին. – չըլնի թե միրքիս եք մտիկ անում, էս շատ մածուն ուտելուց ա սիպտակել. բա՛ս դուք ի՞նչ եք մտածում… դե՛հ, առաջ արի մի հունարդ տեսնեմ, հենց արա չամաչես իմ ծերությունից, – և հրացանը տվեց Աղասուն:

      Նորից բարձրացավ Ղազոն, նոր նշան դրեց, բայց դեռ չէր իջել աջից, որ Աղասու գնդակը նշանը թռցրեց: Այդպես և մյուսները:

      – Էդ չելավ, ես դրան թվանք չեմ գցիլ… տարեք հեռու մի խանչալ տնկեցեք, կողքին էլ մի հաստ տախտակ, որ գյուլլեն պահի: Նշան դնենք խանչալի սուր բերանին, էնպես, որ գյուլլեն երկու հավասար մասի բաժանվի. եթե մի մասը մյուսից ծանր էլավ – կնշանակի չի դիպել, – ձայն տվեց Օվագիմ յուզբաշին, և համաձայնվեցին սրա հետ:

      Այս նշանին առաջին անգամ առաջարկողը հրացան արձակեց, և, որքան ձեռքերում ծանր ու թեթև արին, չկարողացան գնդակի երկու մասերի ծանրությունն իրարից որոշել:

      Պակաս չէր


Скачать книгу