Նոյի ագռավ. Մուրացան
Читать онлайн книгу.լավ Քրիստոս առնի ղրկի: Ասում եմ, հայր սուրբ, ծառա եմ քե, ախր «էն վաղ էր, որ էշը կաղ էր», հմի էլ ով ա տերտերի խոսքին մտիկ տալի, էլ որդիան ա հավատ մնացել, բարեպաշտութին մնացել, առաջ դրուստ ա, քահանաներն ին ժողովրդին պլոկում, ամա հմի ժողովուրդն ա քահանի վրեն ընկել՝ ուզում ա հագի փարաջեն հանի, յա չէ, գլխի գդակը թռցնի: Մի կտոր հացը որ ուտում են, հենց գիտում են թե՝ հարամ ա, տեղից վեր կացողը մեր գլխին ա բոմփում (խփում), էլ ասում չեն, թե ինչ ենք տվել էս խեղճերին, որ էսքան պահանջում ենք: Հմի, ասում եմ, էս այամումը (ժամանակում), որ եղբայրն ուզում ա եղբորը խեղդի, որդին ուզում ա հորը ծախի, մարդ կարա՞ բարեգործութենի անուն տալ: Հայր սուրբը տեսավ, որ դրուստ եմ ասում, էն ա՝ սուս կացավ:
( Հմի դու ես, որդի, – դարձավ քահանան Պետրոսին, – ասում ես՝ ըստի բաղ շինի, բախչա շինի: Խոսք չունեմ, լավ, ես ասում, ապա պրտի էն էլ մտածես թե էս քյասիբ դերը ո՞րդիան ըտունք անի: Ախր ըստի հող փորիլու, ծառ տնկիլու, չափար (ցանկապակ) քաշիլու հմար փո՞ղ ա հարկավոր, թե ոչ: Տա ես փող ո՞րդիան գտնեմ, փող որ ունենամ, խի դհենց դարտակ բաների կտամ, հրեն, այ, Խոչա Մարութը թումանին իրեք շահի շահ ա տալիս, ասում ա՝ ա՛ դեր, թե որ հարյուր մանեթ բերես, քեզ տարին տասնութ մանեթ շահ կտամ: Տասնութ մանեթը գիտաս, մի տուն քյուլփաթ (ընտանիք) կկառավարի, ամա հարյուր, մանեթն ինձ ով ա տվել:
( Երեկ դու ինձ համբերություն էիր քարոզում, – դարձավ ընկերս ինձ՝ ռուսերեն լեզվով, – այժմ ասա, խնդրում եմ, ինչպես անեմ, որ չհայհոյեմ այս մարդուն:
– Հայհոյել, ինչո՞ւ, – հարցրի ես զարմանալով:
– Ինչպես, թե ինչո՞ւ. մի՞թե քեզ չեն զայրացնում սրա առարկությունները:
– Բնավ:
– Եվ ոչ էլ այն որ սա տոչորվում է հարյուր ռուբլի ունենալու և այն շահեցնելու տենչով:
( Եվ ոչ էլ այդ:
– Դու ինձ վրդովում ես:
– Եթե արդարությամբ մտածես, չես վրդովվիր: Քահանան մեղավոր չէ, որ տգետ է այդ աստիճան:
– Բայց հո մեղավո՞ր է, որ տգետ լինելով՝ դիմել է քահանայության:
– Ոչ էլ այդ դեպքումն է մեղավոր: Մարդուն հաց էր հարկավոր, և ահա այդ հացը ձեռք բերելու համար նա ընտրել է քահանայությունը:
Конец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «ЛитРес».
Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.
Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.