ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ). Լևոն Ոսկանի Ադյան
Читать онлайн книгу.բեռնատարի վրա էր աշխատում, իսկ վերջին ժամանակներս շինարարության պետի մեքենան է վարում£ Այդ մեքենայով հաճախակի գյուղ է գալիս£ Արմենը հայրիկին նունպես դուր է գալիս£ «Արմենը ոսկի տղա է,– մի անգամ Արգինայի ներկայությամբ ասաց հայրիկը£– Ոսկու նման՝ ուր էլ որ դնես, կփայլի£ Հերն էլ լավ մարդ էր, կռվից եկավ՝ մի քանի տեղից վիրավոր, երկու տարի տանջվեց էդպես ու մեռավ£ Հիմա, ապրի արևը, հոր տեղը բռնել է, զուր չեն ասել, որ մանուշակի արմատից մանուշակ կբսնի»£
Արգինան ուշադիր լսում է հայրիկին՝ առանց մի խոսք անգամ ասելու£
–Ճի՞շտ չեմ ասում, Արուս,– դառնալով մայրիկի կողմը, անսպասելի հարցնում է հայրիկը£
–Ճիշտ ես ասում,– մայրիկը գաղտնաբար նայում է Արգինային£– Արմենը լավ տղա է£
–Ես ծեր մարդ եմ, իսկ ծերունի մարդիկ իրավունք ունեն խրատել, խորհուրդներ տալ£
Ասում եմ,չէ՞, հայրիկս առանց հանելուկների ապրել չի կարող: Մի հարցնող լինի՝ ո՞ր օրվա ծերունին ես դու:
–Դու՞ք եք ծերունի,– աչքերում անսքող ծիծաղ, ասում է Արգինան՝ կողքանց նայելով հայրիկին£– Զուր տեղը ինքներդ ձեզ մի չարախոսեք£
–Արգինա ջան, ջահել ժամանակ չես տեսել ինձ,– Արգինայի խոսքերից շոյված, ժպտում է հայրիկը£– Չէ, հիմա ծեր եմ, սիրտ մի տուր ինձ, չես խաբի, մարդու հիսուն տարին որ մոտեցավ, ուրեմն ծեր է® Բայց դե, էդ ախմախ ջահելությունն էլ էնպես արագ է անցնում® Քեզ մի բան ասեմ, աղջիկս, էն տարածությունը, որ բաժանում է ծերությունը ջահել օրերից, շատ կարճ է, ծերությունը գալիս է հանկարծակի, ոնց որ ձյուն£ Առավոտ վեր ես կենում ու տեսնում, որ ամեն ինչ սպիտակ է£
Այս խոսակցությունը տեղի էր ունենում աշնանային ուշ երեկոյան, մեր բակում, թթենու տակ գցված ընթրիքի սեղանի շուրջը£ Աստղազարդ պարզկա երեկո էր, երկինքը՝ կապտաժեռ, վերևից գյուղին նայելիս՝ թվում էր երկնքից մի բեկոր՝ աստղերի հետ պոկվել, ընկել է այս սար ու ձորերի մեջ, ու հիմա պարզ երևում էր այդ բեկորը՝ առկայծող լույսերով£
–Այո, կարճատև է կյանքը, բայց մարդու գործը երկար է ապրում, ուրեմն երկար է ապրում նաև նրա անունը,– շարունակեց հայրիկը՝ մի ումպով պարպելով թթօղու բաժակը£– Ես ձեզ մի բան ասեմ. մարդս, առհասարակ, մահկանացու է, դա բոլորը գիտեն, բայց ժողովրդի սրտում երկար ապրելու միակ հնարավորությունը իրենից հետո որևէ լավ գործ թողնելու մեջ է£ Արմենի հերը մեռավ, ճիշտ է, բայց ինքը տիրություն արեց ընտանիքին, քույրերին, ուրիշների նման չփախավ քաղաք՝ հեշտ ու թեթև աշխատանքի, մնաց գյուղում, մոր աչքի առաջ, հիմա էլ, հրեն, շինանյութ է բերել, ուզում է երկու հարկանի տուն կառուցել£
–Եվ միաժամանակ հեռակա կարգով սովորում է ավտոմոբիլային տրանսպորտի ինստիտուտում,– լրացնում է մայրիկը£
–Ապրի արևը£ Արժանավոր զավակը էդպիսին կլինի£ Մարդ իր արած գործերով արձան է կառուցում իր համար, որը կանգնած կմնա այնքան ժամանակ, քանի դեռ արևը չի սառել,– հայրիկն իր ասածից գոհ հաղթական նայում է բոլորիս և շարունակում.– Հրեն, տեսնո՞ւմ եք էն աստղերը, կան աստղեր, որ վաղուց հանգած են արդեն, բայց նրանց լույսը շարունաում է հասնել մեզ, լուսավորել մեր ճանապարհը£ Իսկական մարդը նման է էդ աստղին, ինքը, ափսոս, չկա, բայց թողած լավ գործն ապրում, լույս է տալիս ուրիշների ճանապարհին£ Մինչև ինձ,– շարունակում է հայրիկը,– գյուղի անասնաբույժը Վաչագանն էր, Քոլատակ գյուղից£ Խաչենագետի հենց կողքին է էդ գյուղը, բայց ինքը վաղուց էստեղ էր ապրում£ Հազար օղորմի նրան, ի¯նչ մաքուր մարդ էր, ի¯նչ ազնիվ