ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ). Լևոն Ոսկանի Ադյան
Читать онлайн книгу.էդ ճի՞շտ է, որ ասում են, իբր թե, մարդիկ են եղել, որ կռվի թունդ ժամանակ թաքուն կրակել են իրենց ձեռքին կամ ոտքին£
Մխիթարը, իբր, երկար մտածում էր£
–Թշնամու խոսք է,– ի վերջո ասաց նա£– Չի կարող պատահի£ Ախր, ո՞վ կհավատա£ Մեկն էլ դու, կհավատա՞ս£
–Ե՞ս® Ինչո՞ւ չեմ հավատա,– խնդմնդաց հերացուս, և , Մխիթարի հետ իր գործն ավարտած համարելով, դարձավ ինձ.– պառավը ո՞նց է, ո՞ղջ է, թե արդեն գործուղման է մեկնել£– Դարձյալ ծիծաղեց՝ այս անգամ իր անհամ սրախոսության վրա, իսկ հետո լրջանալով ասաց.– Ի¯նչ աստվածային կնիկ էր® Նա մեռնելուց չպիտի վախենա, դժոխքն էս կյանքում տեսել է արդեն£
–Իմաստունի հետ քար քաշիր, հիմարի հետ փլավ մի կեր,– հերացուիս հեռանալուց հետո դժգոհ փնթփնթաց Մխիթարը£– Հիմար մարդը լավ կանի, որ չխոսա, բայց, դե, եթե էդքանն ընբռնի, էլ ինչի պիտի խոսա: Խելոք մարդը երկու բան գիտի՝ շատ մտածել, քիչ խոսել£ Մարդ պիտի ինքն իրեն հարգի, որ ուրիշներն էլ հարգեն£ Էդպես է, մարդ որ հիմար ծնվեց, հիմար էլ կմնա, մեկը չի էլ հասկանում, թե վարդն ինչու է բուրում, մյուսը խոտ ու ծաղկից դեղ է սարքում, բուժում մարդկանց£ Աչքերը բռնի հորս արածը£ Դա որ անտառում ընկել էր ծառի տակ, ոտքը փշրել, ո՞վ է բերել հիվանդանոց£ Հերս է բերել սայլով£ Բա¯® Մարդ կա, մի կոպեկի լավություն անես, մինչև կյանքի վերջը կհիշի, մյուսին կյանքդ էլ տաս՝ չի գնահատի£ Աշխարհն էդպես է ստեղծված, ոչինչ չես փոխի® Խելք բաժանելիս բացակա է եղել£ Հիմար-հիմար խոսում է: Մեկն ասի՝ տեսե՞լ ես կրակելիս® Բայց մի բանում ճիշտ էր,– ամենայն հավանականությամբ՝ խոսակցության թեման փոխելու նպատակով, ավելացրեց.– Ձեր Շահում աքան էս կյանքում իր բաժին դժոխքն իրոք տեսել է արդեն, էն աշխարհում վախենալու բան չունի£ Բա ոնց, տեսել է£ Գյուղում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված աղբյուր-հուշարձան էր կանգնեցվել, շրջանային «Բարեկամություն» թերթում գրել եմ էդ մասին, էն որ վերևում, դպրոցի մոտ կանգնած է, էդ հուշարձանը£ Ուրեմս, հուշարձանը բացվեց շատ շուքով, Շահում աքան, որ մարդկանց մեջ մինչև էդ լուռ, շուրթերը սեղմած գունատված կանգնած էր, հանկարծ չոքեչոք, ինչպես առաջները գնում էին սրբի դուռը, էդպես չոքեչոք մոտեցավ հուշարձանին, գլուխը դրեց պատվանդանին ու դառը լաց եղավ£ Իսկ հուշարձանին, տեսել ես, պատերազմում զոհված նրա չորս որդիների անուններն էին՝ Աբրահամյան Սահակ, Աբրահամյան Արամ, Աբրահամյան Վաղարշակ, Աբրահամյան Հովհաննես® Հովհաննեսի մասին հրամանատարությունից պաշտոնական նամակ կար, շրջանային զինկոմը կարդաց նամակը, ուր գրված էր, որ մարտական առաջադրանքների կատարման ժամանակ 1945-ի մայիսի 7-ին հերոսաբար զոհվեց գվարդիայի ավագ լեյտենանտ, տանկի հրամանատար Հովհաննես Աղաբեկի Աբրահամյանը£ Գրված էր նաև, որ նրան տրված Կարմիր դրոշի շքանշանը, Կարմիր աստղի շքանշանը և մի շարք մեդալներ հետմահու ուղարկվել է Մարտակերտի զինկոմիսարիատ: Վերջում հրամանատարությունը հայտնում էր, որ ծնողները պետք է հպարտանան այդպիսի խիզախ որդի դաստիարակելու համար£ Բա, էդպես էր® Շահում աքան ամեն օր, պատկերացնո՞ւմ ես, ամեն օր լուսը-լուսին գալիս էր հուշարձանի մոտ, ավլում, սրբում էր շուրջը, թաց շորով մաքրում հուշարձանի փոշին£ «Իմ տունն էստեղ է, ասում էր, իմ երեխեքն էստեղ են»£ Հետո քարի մոտ նստած գուլպա էր գործում, ինչպես որ անում էր Հայրենական Մեծ պատերազմի օրերին և ծարավ անցորդներին ջուր էր տալիս իր հին մեծ փարչով, որով խմում էին որդիները® Հետո Սամվելիկին բերեցին, մի