ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Читать онлайн книгу.

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ


Скачать книгу
տեսակ փոխված ձայնով մրմնջաց Անահիտը£ -Ես ոչինչ հասկանալ չեմ կարողանում£ Ի՞նչ է պատահել£

      – Մի անհանգստանա, ամեն ինչ լավ կլինի, – ասաց Կարենը, քնքշորեն սեղմելով նրա թևը՝ արմունկից քիչ վերև£– Ամենից շատը՝ կես տարի, և մենք ազատ կլինենք, ինչպես®

      – Դու զարմացնում ես ինձ, Կարեն, – ընդհատեց Անահիտը£– Մի՞թե մենք հիմա ազատ չենք£ Միթե՞ որևէ մեկը խանգարում է մեզ£

      – Ոչ, իհարկե, բայց կուզենայի, որ բոլորովին ազատ լինենք®– արտաբերեց Կարենը թեթևակի դողացող ձայնով և, ասես ցանկանալով ազատվել նրանից, անմիջապես շտապեցրեց£– Դե լավ, գնա, ուշ է արդեն£ Բարի գիշեր£– Կարենը, առանց ետ նայելու, քայլեց կիսամութ փողոցով£

      «Աստված իմ, այս ի՞նչ է կատարվում ինձ հետ, – արցունքից խեղդվելով շշնջում էր Անահիտը, նայելով ծայրեծայր սևակնած երկնքին£ Նա ամեն ինչ թաքցնում է ինձնից£ Գուցե ուրիշի է սիրում, – մտածում էր նա հուսաբեկ, – գուցե ուրիշի է սիրում ու չի ուզում այդ մասին ասել ինձ»£ Մտքերը նրան հանգիստ չէին տալիս£ Սրտում իրարամերժ հարցեր էին ծնվում, սակայն բոլոր այդ հարցերն այդպես էլ մնում էին անպատասխան£ Մի բան պարզ էր սակայն. սև ամպեր էին կուտակվում նրանց սիրո վրա£

      ®Կարենը, իհարկե, Անահիտից որոշ բաներ թաքցրել էր, և թաքցրել էր ոչ միայն նրա համար, որ վախենում էր ցավ պատճառել նրան, այլ որ ինքը Կարենն էլ դեռևս մի կարգին չէր կարողանում ըմբռնել պատահածի իմաստը£

      Երեկոյան` դպրոց ճանապարհվելուց մի քանի րոպե առաջ, հայրը կանգնեցրեց նրան դարպասի մոտ£

      – Արի այստեղ, – ասաց նա, -քեզ հետ խոսելու բան ունեմ£

      Հոր խոսելու տոնը, իր բավականին անզուսպ բնավորության համեմատ՝ չափազանց մեղմ, զգաստացրեց Կարենին£

      – Էդ ո՞ւր ես գնում, – հարցրեց հայրը՝ գրպանից հանելով «Բելամորկանալի» ճմրթված տուփը£– Էլի դպրո՞ց ես գնում£

      – Այո, ավարտական երեկույթի ենք պատրաստվում£

      – Չափազանց երկար եք պատրաստվում դուք էդ երեկույթին, – ասաց հայրը և, վառելով գլանակն ու աչքի մեկը կկոցելով՝ ծուխը բաց թողեց վեր£

      – Բայց դպրոցն էլ փոքր դպրոց չի, – ժպտաց Կարենը, կռահելով, որ դպրոցի մասին հայրը հենց այնպես, ի միջի այլոց ասաց, իսկ գլխավորը դեռ առջևում է£ Եվ Կարենը ներքուստ շտկվեց՝ պատրաստ ամեն մի անակնկալի£

      – Էդ ճիշտ է, – համաձայնվեց հայրը£– Ինչ ճիշտ է, ճիշտ է£– Նա, առանց շտապելու, ծխախոտի ծուխը ներս քաշեց, հետո գլխի թեթևակի շարժումով ցույց տվեց անցած ձմեռվանից մնացած կոճղը£– Նստիր, գործ ունեմ քեզ հետ£

      Կարենը նստեց կոճղին, հոր դիմաց, նրա դեմքն ասես իսկույն քար կտրեց£

      – Ի՞նչ գործ է£

      – Ուրեմն էսպես է բանը, տղաս, ինձ էնքան էլ դուր չի գալիս, որ քեզ ամեն օր տեսնում են էդ® անունն ինչ է®Սուրենի աղջկա հետ£

      – Անահիտ է անունը, – հուշեց Կարենը£– Իսկ նա ի՞նչ է արել քեզ£

      Հայրը մթնեց, դժգոհ նետեց ծխուկը և կրունկով տրորելով այն, բղավեց.

      – Իսկ ի՞նչ պիտի անի£ Հը՞, նա ինչ պիտի անի ինձ®

      Առաջին հայացքից անիմաստ թվացող այդ հարցը, ըստ ամենայնի, իր մեջ նուրբ ակնարկ էր պարունակում, սակայն Կարենը ձևացրեց, թե իբր չնկատեց դա, անտարբեր տեսքով թոթվեց ուսերը՝ այս անգամ ցուցադրաբար նայելով ժամացույցին£

      – Իսկ գուցե պե՞տք չէ այդ մասին, պապա, մի ուրիշ անգամ£

      – Վախենում եմ հետո ուշ լինի£

      – Որ


Скачать книгу