Հետ շրջելով ժամանակը. Սուսաննա Հարությունյան
Читать онлайн книгу.շուրջ են հավաքվում գիտնականներ, տնտեսագետներ, քաղաքագետներ: Հնչում են ելույթներ ծրագրի անհրաժեշտության, տնտեսական նպատակահարմարության և իրականացման մասին: Գովազդային հոլովակներ են պտտվում, որտեղ մուլտ-նկարներում, անգամ երեխաներին հասկանալի ձևով նկարագրվում են գիտափորձի նպատակները և խնդիրները: Կամավորներին առաջարկվում են մեծ գումարներ և երազանքի իրականացման հնարավորություն: Կիլոմետրերով հերթեր են գոյանում կամավորների ընտրության զանազան կետերում: Նրանցից շատերը փախստականներ են, ամեն ինչ, նաև հույսը կորցրած մարդիկ: Իսկ սա հնարավորություն է: Բազմաթիվ ցանկացողներից դեռահասների խումբ են հավաքում հատուկ ճամբարում: Բայց այդ ամենի մասին Ջուլյան տեղյակ չէ: Այնպես, ինչպես մինչև վերջին ժամանակները դպրոցում չգիտեին, թե ով է հենց ինքը՝ Ջուլյան: Նա սովորում էր ուրիշի անվան տակ: Մինչդեռ Ջուլյան դուստրն էր ω-գալակտիկայի տիրակալի, որին տապալել էր սեփական եղբայրը՝ նրա կնոջն ու որդիներին սպանողը: Աղջիկը հրաշքով էր փրկվել: Նրան դաստիրակության էին հանձնել խորթ ծնողների: Ջուլյային սատարող ուժերը մտադիր են նրան վերադարձնել օրինական իշխանությունը, երբ կլրանա աղջկա տասնութ տարին: Իսկ առայժմ նրանք ֆինանսավորում են նրա ուսումը մոգության դպրոցում: Այդ դպրոցը գալակտիկաների կառավարման համար կադրերի պատրաստման դարբնոց է: Այն ֆինանսավորվում է այդ գալակտիկաների տիրակալների տրամադրած միջոցներով: ω-գալակտիկան՝ որպես ամենամեծը և հզորը, հատկացնում է ամենաշատ միջոցները: Դպրոցն ավարտելու պահին Ջուլյան լավագույն շրջանավարտն է: Ջուլյայի հեղինակությունը և ինքնագնահատականը բարձրացնելու, ինչպես նաև գալակտիկային մանրամասն ծանոթացնելու նպատակով, քանզի նա պիտի կառավարեր այն, հովանավորները որոշեցին, որ աղջկա պրակտիկայի վայրը պիտի լինի ω-գալակտիկան, որտեղ ժամանակին պրակտիկա էր անցկացրել նաև նրա մայրը: Մոգության դպրոցում ուսումը շարունակելու համար, բարձր գնահատականներից բացի, պահանջվում էր Գալակտիկաների տիրակալների խորհրդի երեք անդամի երաշխավորագիրը: Ջուլյայի անձնական գործի մանրազնին ուսումնասիրությունից ω-գալակտիկայի ղեկավարությանը ինչ-որ կերպ հայտնի դարձավ, թե ով է Ջուլյան: Եվ նրանք աղջկան ուղարկեցին Երկիր: Հաշվարկը պարզ էր: Երկրի վրա բնապահպանական աղետները չափազանց շատ են, նրան սպառնում է սովը: Այդ մոլորակը նախատեսված չէ այդ քանակությամբ մարդկանց համար: Անկառավարելի գործընթացներից խուսափելու համար տարբեր ծրագրեր են մշակվել: Դրանցից մեկը մարդկանց՝ անցյալ տեղափոխելն է, նրանց ճակատագրերի փոփոխությունը: Անցյալը կառավարելով՝ գալակտիկաների տիրակալները փորձում են փոխել պատմության ընթացքը: Ծրագիրը բարդ է: Ջուլյան, փորձառություն չունենալով, սխալ թույլ կտա, այնպես որ ծրագրի իրագործման ընթացքում կհաջողվի նրանից ձերբազատվել: Եվ դպրոցի վարկը չի արատավորվի: Արդեն մի քանի ժամ անց, ինքն իր մասին և իր հետ կապված՝ ապագայի պլաններից անտեղյակ, Ջուլյան վայրէջքային մոդուլով մոտեցավ սև անցքին: Այն սկսեց աղջկան ներս քաշել: Ջուլյան կորցրեց կառավարումը և հսկայական արագությամբ դեպի անդունդ էր սլանում լիակատար խավարի մեջ, որին հերթագայում էին փայլատ լույսի բռնկումները: Այդ զարհուրելի խավարի մեջ, այն է՝ պիտի ուշաթափվեր, երբ սև անցքը նրան լույս աշխարհ նետեց: «Ամբողջովին ինչպես երազում, – փայլկտաց աղջկա գլխում, – նշանակում