ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Читать онлайн книгу.

ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ


Скачать книгу
Ե Ր Բ Ն Ա Չ Կ Ա Է Լ, Ա Յ Լ Ե Վ Ս Չ Կ Ա

      Ասա ինձ, սիրտ իմ, երբ Նա չկա էլ, այլևս չկա, ինչպե՞ս ամոքեմ քո ցավը խորունկ, որ չտվայտես դու սիրո համար: Ինչպե՞ս, ես ինչպե՞ս մեղմեմ զարկերդ, որ էլ չխորհես դու Նրա մասին:

      Մոռանաս Նրան ու ապրես այնպես, իբր չի եղել:

      Եվ իբր կյանքում ամեն ինչ լավ է ու հրաշալի, և ողջ վշտերը, տառապանքներն իմ ՝ անմիտ երազ էր, իսկ իրականում այլ է ամեն բան. սիրտն իմ չի ցավում ու չի տոչորվում կարոտից Նրա:

      Մի՞թե դժվար է, որ սիրտն իմ բաբախի առաջվա նման՝ ռիթմիկ ու անցավ:

      Ես հարց եմ տալիս հիշողությանս. ասա, ես ինչպե՞ս մոռանամ Նրան, երբ ամեն մի թարթ հիշեցնում է անմոռանալին. բերկրանքն հանդիպման ու բաժանումի արցունքներն աղի, Նրա գիրկը տաք, Նրա ձեռքերի հպումը ջերմին, տոչոր շուրթերի շշունջը այրող ինչպե՞ս մոռանամ:

      Ի՞նչ անեմ, ասա, երազանքիս հետ, որ գիտեմ, երբեք չի իրականանա: Ինքս ինձանից ո՞ւր փախչեմ, ասա, որ կարողանամ Նրան մոռանալ: Ասա ինձ, օգնիր, այդ խորունկ ցավին ինչպե՞ս դիմանամ:

      Ինչպե՞ս մոռանալ, երբ սիրելի ու թանկ է ինձ համար՝ ի վերուստ տրված:

      Հիշողությունը չի արձագանքում, հոգիս խորովվում, այրվում է լռին, լոկ սիրտս է միայն, որ, ցավն ներս առած, բաբախում է դեռ:

      Անհնարին է ամոքել ցավը: Մեղմելը անգամ:

      Եվ մոռանալն է անհավանական ու… անկարելի:

      3. Ն Ե Ր Ի Ր, Հ Ա Յ Ց ՈՒ Մ Ե Մ, Ո Ր Ք Ո Ն Ը Չ Է Ի

      Օ՜, լույս երկնային, մաքրազարդիր դու հոգին իմ լույսով քո անապական, թող ամեն մասնիկ քո սուրբ սրբությամբ օծվի հանապազ, լայնարձակ բացվեն թող թևերը իմ՝ սուրամ դեպի վեր, դեպի լույսը Իր, դեպի մոլուցքն իմ գեղեցկատեսիլ…

      Ալեկոծ հոգուս խորը վիրապում այդ հրաշք թռիչքի տենչանքն է ապրում, որ երբեմնակի հառնում է հանկարծ իմ երազներում, ու օրն ինձ համար դառնում է մի թարթ, մի կարճ ակնթարթ:

      Երբ որ Դու չըկաս, երբ արդեն չըկաս, իմ կարոտ հոգին՝ թե քուն, թե արթուն, միշտ Քեզ է տենչում, Քո լույսը վառման, սակայն, սևակնած ամպերը դժխեմ կանգնած են մեր դեմ, հոգիս կեղեքվում, ներսն իմ այրվում է դժնյա մորմոքից:

      Ներիր անզորիս՝ դիմակայելու երկնային անկամ մեղկություններին, որն իմ մաքրասուրբ հոգին դարձնում են նվաստ ու անկամ մի անէություն:

      Ներիր, աշխարհի բոլոր բառերն իսկ չեն կարող պատմել տվայտանքը իմ, որ քարի պես ծանր՝ ճնշում է կուրծքս:

      Ներիր, այս կյանքում ես Քոնը չէի, որ հանդիպեցինք, ավաղ, ուշացած, ներիր, սիրելիս, և թող սերն իմ ջերմ գուրգուրի մեղմիվ փաղաքշանքով ու հորդորի Քեզ, որ ավել մեծ սեր, քան որ սերն է իմ՝ ափեափ լեցուն, չկա ոչ մի տեղ:

      Ներիր, հայցում եմ, որ Քոնը չէի, և որ աներկբա իմ երկրորղ կյանքում՝ կուսական, անպիղծ, Քոնը կլինեմ. սպասիր Դու ինձ:

      Սպասիր, հարկավ, ու բաց մի թող ինձ: Մի թող աչքերս լցվեն արցունքով: Որ ես մոռանամ լույս պատկերը Քո անկորնչելի:

      Մի թող, որ հանկարծ սիրտս կարծրանա: Դառնա անտարբեր:

      Մի թող վհատվեմ ու հոգիս գնա գիրկը անհունի, ուր կանէանա աստղերի խելառ հողմապտույտում: Մի հուսաբեկվիր, նաև իմացիր, որ տևական չէ տրտումը Քո մեծ, և քաղցրությունը գալիք թռիչքի գեղեցկահրաշ՝ կըզգաս լիովին, երբ ինձ կգտնես տիեզերական հեռաստաններում…

      ===================

      ԳՅՈւՂԱԿԱՆ ԲՆԱՆԿԱՐ

      Արևը հանգչում է սարերի վրա, և հրաբոսոր հորիզոնն այնտեղ վառվում է ասես բազում գույներով՝ երկինք ու


Скачать книгу