ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐ. Սուսաննա Հարությունյան

Читать онлайн книгу.

ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐ - Սուսաննա Հարությունյան


Скачать книгу
tion>

      Թանկագի՛ն ընթերցող

      Մանկություն: Պատահել է այնպես, որ XXI դարում երեխաները հիմնականում խաղում են Ֆեորբի, Տամագոչի, համակարգչային խաղեր և այլն: Իսկ ինչպիսի՛ն են հետևանքները: Ներփակում սեփական վիրտուալ տարածքում: Շատերը նույնիսկ հետ են վարժվել իրենց մտքերը բանավոր շարադրելուց:

      Բայց ստեղծագործությունը օգնում է իրականացնել մանկական երազանքները: Հարկավոր է հավատալ ինքն իրեն և շատ աշխատել: Աստված կօրհնի:

      Եվ ահա ձեր առջև են Արևիկը և Մաքսիմը իրենց ընկերների հետ: Նրանց երևակայական խաղերը ձեզ որոշ ժամանակով կհեռացնեն վիրտուալ աշխարհից:

Հեղինակների կողմից

      Գլուխ 1. Ա'խ, այդ խցանումները

      Բարև՛, թանկագին ընթերցող: Ես ուզում եմ ձեզ պատմել փոքրիկ աղջկա հեքիաթային պատմությունը, որը ծնվել էր Մոսկվայում: Նրան անվանում էին Արևիկ: «Ինչ տարօրինակ անուն է», – հավանաբար, մտածում եք դուք: Գոյություն ունի՞ այդպիսի անուն, կամ կարո՞ղ են Ռուսաստանում այդպես անվանել աղջկան: Առաջին, հեքիաթներում ամեն ինչ հնարավոր է, երկրորդ, Ռուսաստանում ինչպես ուզում են, այնպես էլ անվանում են աղջկան: Ախր նա այնքան պայծառ, լուսաշող երեխա էր, որ ինքը Աստված էր պատվիրել նրան տալ այդ անունը: Ճիշտ է, ինչպես ձեզ, այնպես էլ նրա տատիկներին, պապիկներին, հորաքույր-մորաքույրներին, հորեղբայր— քեռիներին և մյուս ազգականներին դա տարօրինակ էր թվում, բայց ժամանակի ընթացքում նրանք հասկացան, որ այդ անունը որքա՜ն շատ է սազում նրան: Պետք է ասել, որ ընտանիքը շատ լուրջ էր վերաբերվում անվան ընտրությանը: Չէ՞ որ կարծիք գոյություն ունի, թե երեխայի անունը ազդեցություն է թողնում նրա ճակատագրի վրա: Դրան շատերն են հավատում, բայց ինչն ավելի կարևոր է, անհրաժեշտ էր միջազգային անուն ընտրել: Աղջկա մեջ տարբեր արյուններ էին խառնված, և արևելյան ու արևմտյան արմատների այնքան բարդ միահյուսում էր, որ ծնողները պարզապես պարտավոր էին երեխային այնպիսի անուն տալ, որ նա երկրագնդի զանազան կետերում անհարմարավետության զգացողություն չունենար: Ու այդ անունը շատ հաջող էր ընտրված:

      Աղջկա բախտը բերել էր: Նա ծնվել էր, այսպես ասած, «բարեկեցիկ ընտանիքում»: Իր կյանքի առաջին օրերից նա շրջապատված էր սիրով ու հոգատարությամբ: Նրան կերակրում էին, սնուցում, դաստիարակում, կրթում և չափավոր կերպով երես տալիս: Արևիկը քնում և արթնանում էր դասական երաժշտության ներքո: Ցանկացած եղանակի (և՛ արևին, և՛ ձյանը, և՛ անձրևին) աղջիկը զբոսնում էր, հաղորդակից լինում բնությանը, զբաղվում էր ֆիզկուլտուրայով: Շատ կարդացած լինելով ամեն տեսակ իմաստալի գրքեր և ղեկավարվելով սեփական փորձով՝ այդ ամբողջ բարեբախտությունը նրա համար ապահովում էին ընտանիքը և մերձավոր ազգականները: Փորձությո՞ւնն էր լավ, թե՞ բավական խելացի գրքեր էին ձեռքն ընկել, միայն թե աղջիկն ապրում էր ինչպես հեքիաթում: Բայց, մեծանալով, Արևիկն ակսեց հասկանալ, որ իրական կյանքը տարբերվում է գրքերում նկարագրվածից: Կյանքում շատ բաների պարզապես հնարավոր չէր որևէ մեկնաբանություն տալ, դե մեծահասակներն էլ միշտ չէ, որ կարողանում էին նրան բացատրել այդ տարբերությունները:

      Հավանաբար, ինչպես երեխաների մեծամասնությունը, շատ զննող երեխա էր: Նա հետևում էր մեքենաներին, մայթերով քայլող մարդկանց: Այդպես նա սովորեց ճանաչել տրոլեյբուսները, ավտոբուսները, տրամվայները, բեռնատար մեքենաները, երթուղային տաքսիները, ինչպես նաև ավտոմոբիլների մակնիշները: Նրան սովորեցրել էին փողոցում և մեքենայում վարվելաձևի կանոնները: Արևիկը աշխույժ աղջիկ էր, և նրա համար դժվար էր ամբողջ ճանապարհին մինչև վերջ հանգիստ նստել վարորդի հետևում դրված թիկնաթոռին: Նա անդադար ցանկանում էր տեղավորվել մեծերի գրկում, դեսուդեն շուռ գալ մեքենայի մեջ, թափահարել ոտքերը:

      Երբ Արևիկը երկուսուկես տարեկան էր, մի անգամ հարցրեց.

      – Իսկ եթե որևէ երեխա հրաժարվում է նստել թիկնաթոռին կամ կոճկվել, այդ ժամանակ ի՞նչ կլինի:

      – Քեռի ավտոտեսուչը մեքենայի վարորդին կտուգանի ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, – պատասխանեց տատիկը:

      – Եվ նրա մոտ փող չի մնա՞ երեխային խաղալիք գնելու համար, – շարունակեց Արևիկը:

      – Շատ հնարավոր է: Համենայն դեպս, նրա փողերը կպակասեն, – բացատրեց տատիկը:

      – Ու երեխան լա՞ց կլինի, – տխրեց աղջիկը:

      – Գուցե նաև լաց կլինի: Բայց ի՞նչ օգուտ արցունքներից: Դա նրա համար դաս կլինի, և երեխան այնուհետև չի խախտի կանոնները, – հանգիստ պատասխանեց տատիկը:

      «Մեծերը միշտ գիտեն՝ ինչ ասեն, միայն թե իրենց ուզածով անեն», – մտածեց Արևիկը: Բայց նա այդպես մտածում էր մինչև այն ժամանակ, քանի դեռ ճանապարհին վթար չէր տեսել: Բարեբախտաբար, որևէ մեկը չտուժեց, սակայն, ճանապարհի խցանումների պատճառով, ստիպված էին երկար կանգ առնել: Դրա հետևանքով, Արևիկը ուշացավ կրկեսային ներկայացումից, որը նրան ավելի շատ վշտացրեց: (Բայց կրկեսը… առանձնահատուկ պատմություն է: Եվ խոսքը հիմա այդ մասին չէ): Այդպես, ոչ անմիջապես, բայց շուտով նա հասկացավ, որ անվտանգությունը վեր է ամեն ինչից, և մեքենայի մեջ ամենաանվտանգ տեղը վարորդի հետևում է:

      Արևիկը սիրում էր երթևեկության ընթացքը: Ամենավաղ մանկությունից էլ նրան դուր չէր գալիս, երբ մեքենան կանգ էր առնում լուսացույցի կարմիր լույսի տակ, էլ չասած՝ ավելի երկարատև, ինչպես, օրինակ, ամառանոցի ճանապարհին երկաթուղային գծանցից առաջ կամ խցանումների պատճառով եղած կանգառների մասին: Այդ ժամանակ նա սկսում էր նվնվալ, անգամ լաց լինել: Ամեն անգամ անհրաժեշտություն էր առաջանում ինչ—որ բան հնարել՝ նրան շեղելու համար: Ժամանակի ընթացքում Արևիկը ավտոմոբիլի մեջ սկսեց լսել «Մանկական ռադիո», սիրված հեքիաթների ու մյուզիքլների, վաղնջական լեգենդների ու առասպելների ձայնագրություններով


Скачать книгу