ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐ. Սուսաննա Հարությունյան
Читать онлайн книгу.Արևիկը շատ անգամներ էր նայել «Ռատատույ» մուլտիկը և ամեն անգամ հիանում էր առնետի խիզախությամբ, ճարպկությամբ ու հնարամտությամբ: Աղջիկը շատ ընտրողաբար էր մոտենում ուտելիքներին: Ռամին ևս շատ էր շփացած խոհարարական նրբաճաշակ ուտեստների հարցում: Արևիկը համեմատում էր իր գաստրոնոմիական հակումները Ռամիի նմանատիպ ցանկությունների հետ: Եվ անգամ ինչոր ընդհանուր բան էր գտնում, որ ավելի շատ էր նրան մղում դեպի առնետը: Այնինչ տատիկը պատկերացնել անգամ չէր կարող, որ առնետը կարող էր բնակվել տանը, առավել ևս խոհանոցում, որ նա կարող է մասնակցել սնունդ պատրաստելու գործին, մտնել ձավարեղենի տարաների, կաթսաների մեջ, քնել հավաքարարի գլխարկի մեջ: Եվ ամենագլխավորը՝ այդ ամենը կարող է ինչ—որ մեկի հիացմունքը առաջացնել:
«Մանկական աշխարհ» հերթական այցի ժամանակ Արևիկը և տատիկը վերցրեցին ծովի հատակին բնակվող կենդանիների խաղալիքներ՝ մեդուզա, ծովաձի, ծովաստղ, ութոտնուկ, կատվաձուկ, ծովային կրիա: Խաղալիքները վառ գույներով էին, գեղեցիկ ու անսովոր: Համաձայն հրահանգի, նրանց չափսերը մեծանում էին ամեն անգամ ջրի մեջ սուզելիս: Մանավանդ այդ պատճառով, տատիկը և Արևիկը որոշեցին ստուգել՝ իրո՞ք դա այդպես է: Եվ հանկարծ աղջիկը տեսավ մեծ, գիրուկ, ձյութի պես սև մի առնետի՝ շատ նման Ռամիին: Երեխայի աչքերը վառվեցին, և նա, «Ռամի» բացականչելով, նետվեց դեպի առնետը՝ վայր գցելով վերցրած խաղալիքները:
Конец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «ЛитРес».
Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.
Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.