ԿԱՐՄԻՐ. Արթուր Տիրացույան
Читать онлайн книгу.մեկն էինք: Ագահաբար բավարարում էի մեղավորիդ, իսկ դու ձեռքերս ամուր սեղմել էիր կրծքերիդ ու անգիտակից կծում էիր սեփական շուրթերդ: Հևոցներդ սպանում էին` ստիպելով ավելի ցավեցնել քեզ: Ես էլ, դու էլ անգիտակից էինք: Դու էլ, ես էլ ինչ-որ բանի էինք սպասում, բայց հենց նույն ժամանակ չէինք ցանկանում, որ այն շուտ այցելի: Սկսել էիր չբավարարվել միայն իմ գործողություններով` քո անմիջական մասնակցությամբ փորձում էիր թույլ տալ ավելի ներխուժել ու ցավեցնել: Ձեռքերս արդեն կոնքերիդ էին, իսկ շուրթերս` պարանոցիդ աջ հատվածում: Այնքան էի ուզում ամբողջությամբ զգալ ու ըմբոշխնել քեզ, որ սկսեցի արյանդ համը տենչալ: Ծծում էի պարանոցդ այնքան ուժեղ ու ներդաշնակ տիրող իրավիճակին, որ վերջապես զգացի քո ներքին համը, իսկ դու աչքերդ թռցրել էիր վերին կոպերիդ ամենածայրը, կարծես չէիր ուզում տեսնել ու զգալ լույսը: Ամեն ինչ չգիտակցված էր ու տանում էր դեպ այն, ինչը չէինք ցանկանում շուտ ստացվի` ցանկանում էինք ավելին զգալ ու ավելին վայելել: Մատս ատամներիդ ուժեղ սեղմվածքում է: Ցավ էի զգում, այնքան հաճելի ցավ, որ քեզ էլ էի ստիպում նույնը զգալ: Հանկարծ շնչիդ դողը տարածվեց ողջ մարմնով` դողում էիր ողջ ուժգնությամբ, գոռում էիր։ Աչքերդ լայն բացելով՝ փռվեցիր վրաս: Մարմնիդ ջերմությունն ու քրտինքիդ սառնությունը զգալուն պես` հասկացա, որ վերջ: Վե՛րջ, ես էլ չկայի՝ դու էլ․․․ «Ես» -ն ու «Դու» -ն՝ «Մենք» -ն էինք։ «Դու» -ն «Ես» էի, «Ես» -ը՝ «Դու»։ Մենք օդ էինք, աներևույթ, անծայրածիր անսահմանություն, անմարմին ոգի, չկայինք, բայց կայինք, թեկուզ վերացած, տարածված ու սպառված՝ կայինք։ Չէինք ուզում շարժվել՝ ցանկանում էինք երկար մնալ «Մենք» ։ Զգում էինք, որ զգում ենք։
Շատ հաճելի է, երբ թեկուզ մի քանի րոպեով սպանում ես միայնակ գոյությունդ ու ծնում երգոյության միասնական ու նոր գոյը։ Արդեն հանգիստ շնչում էինք՝ թուլացած, ալարկոտ ու երջանիկ։ Մարդու ամեն քայլ նախատեսված ու ծրագրված է վերջնական արդյունքը երջանկության հանգեցնելուն։
Գիշերն իրար էր խառնվել՝ զարմացած էր, երբեք նման բան չէր տեսել, չէր զգացել այս քանակությամբ էներգիա, չեր շնչել նմանատիպ հոտ, չէր լսել նման հոգոցներ։
Եվ, վերջապես, երջանիկ էր նա, որ մենք` միասին, նույն պահին ու նույն ագահությամբ հեշտանք ապրեցինք՝ ժայթքեցնելով մեր հրաբուխները…
Օրորվում էինք մտքում` առանց ինչ-որ բանի մասին մտածելու, մեկ մարմին դարձած՝ սավառնում էինք։
– Եվ ի՞նչ, ի՞նչ տվեց քեզ այս դրվագը հիշելը, հը՞ն։
– Ա՜հ, – ժպտալով պատասխանեցի, – նորից դո՞ւ։ Ինչ լավ է, որ կաս։
– Կբարեհաճե՞ս հարցիս պատասխան շնորհել։
– Ների՛ր, իհարկե։ Տվեց հիշողություն, գլոբալի մեջ մանրուքները հիշելու, նկատելու ու վերապրելու զգացում։ Այն արթնացրեց ինձ՝ ստիպեց զգալ։ Եթե զգում ես, ուրեմն կաս, եթե կաս, ուրեմն ապրում ես, եթե ապրում ես՝ պետք է վայելես, եթե վայելելով ես ապրում, ուրեմն մարդ ես, իսկ երբ մարդ ես՝ պարտավոր ես նկատել ու զգալ մանրուքները։
– Պարտավո՞ր ես, – խոսքս կրկնեց ձայնն ու շարունակեց, – միթե՞ մենք ինչ-որ բան ինչ-որ մեկին պարտավոր ենք։
– Ինչ-որ բան ինչ-որ մեկի՞ն՝ ո՛չ, պարտավոր չենք, – մի քանի վայրկյան ընդհատելով՝ շարունակեցի, – բայց պարտավոր ենք ինքներս մեզ։ Ինչ-որ բան ինքդ քեզ՝ այո՛, պարտավոր ես՝ պարտավոր