ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Читать онлайн книгу.

ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ


Скачать книгу
Ափսոս… Հիշում եմ, հավաքվում էինք ձեր ամառանոցում,– շարունակեց Լեոնիդը,– և հայրիկդ կյանքի իմաստությունների այբբենը խցկում էր մեր գլուխը. ''Փողը ջրի նման է, ինչքան շատ ես խմում, էնքան շատ ես ծարավանում,– ասում էր,– իսկ առանց փող կյանքը, իմացեք, կյանք չի, լավ մարդ սիրտ չունենա, քան փող։ Ախր, պիտի փող չլինի, չէ՞, ասում էր, որ կարողանաս կուլտուրական կյանքով ապրես''։ Թե որն է նրա ասած այդ կուլտուրական կյանքը, մինչև հիմա էլ հասկանալ չեմ կարողանում։

      –Դա նրա ոսկե երազանքն էր։

      –Իսկ ձեր գործը սկսվել է, ինչպես ենթադրում եմ, այսպես. ներիր, որ քո հայրիկի մասին այս ձևով եմ խոսում, այլ կերպ չեմ կարող։ Քո ծերուկը չափազանց մեծ հույսեր էր կապում Ստեփանի գերազանցիկության դիպլոմի հետ՝ համոզված, որ փայլուն ապագա է սպասում նրան առաջիկայում։ Իսկ Ստեփանը հրաժարվեց ամեն ինչից և գնաց նավթահանքեր՝ որպես շարքային ինժեներ։ Եվ, իհարկե, երեկոյան տուն էր գալիս մազութոտ շորերով։ Ասված խոսք է, լավ փեսա ունեցար, աղջկադ հետ տղա էլ ունեցար, վատ փեսա բաժին ընկավ՝ կորցրիր նաև աղջկադ։ Եվ սիրասուն հայրիկդ, քեզ չկորցնելու համար, որոշում է փրկել՝ իրեն յուրահատուկ միջոցներով բաժանելով քեզ անհեռանկարային Ստեփանից ու ամուսնացնելով նյութապես ապահով ու անուն հանած մի ծերուկի հետ, որին դու պետք էիր ինչպես արեգակի տաք ճառագայթ՝ կարող գոնե մի ակնթարթ ջերմացնելու միայնակ, անուրախ ծերության ու տիեզերական ցրտության նախաշեմին պաղող նրա սիրտը։ Ընդհանուր առմամբ, նրան հասկանալ կարելի է։ Բայց ահա քեզ…

      –Հերիք է, – աղերսեց Եվան։-Հերիք է, Լեոնյա, խնդրում եմ։

      –Ուրեմն, ճի՞շտ եմ կռահել։ Ինչ արած, ներիր,– ասաց Լեոնիդը ներողամտորեն։– Եվ մի բարկացիր, սիրելիս, ես հենց այնպես եմ հարցնում։

      –Էլ ի՞նչ ես ուզում՝ հարցրու, ես պատրաստ եմ պատասխանելու քո բոլոր հարցերին, ինչքան էլ որ դժվարամարս լինեն դրանք։

      –Դժվարամարս հարցեր նույնպե՞ս լինում են։

      –Այն էլ ինչպե՜ս։ Լինում են այնպիսի հարցեր, որ չգիտես նույնիսկ, թե ինչպես պատասխանես։ Քո հարցն էլ այդպիսին է, Լեոնիդ։ Ինչ վերաբերում է ինձ, ապա որևէ մեկին ոչ մեղադրելու, և ոչ էլ որևէ մեկի առջև արդարանալու մտադրություն ունեմ։ Գիտե՞ս, մի երկու օր առաջ քաղաքային թերթի խմբագրությունից ինչ-որ թղթակից էր եկել մեր մոտ՝ ակնարկ գրելու Անտոնյանի մասին։ Նստել, զննում էր պատին կախված նկարները, գրադարակներն էր դիտում։ – Գրքերը բաժանորդագրությա՞մբ ենք ստանում, հարցրեց։ -Այո, ասացի, ամուսինս է բաժանորդագրվել։-Իսկ նկարնե՞րը, հարցրեց նա։– Նկարները նույնպես նա է ձեռք բերել, ասացի։– Արձանիկները նույնպե՞ս, հարցրեց։ -Արձանիկները նույնպես, պատասխանեցի։– Իսկ դո՞ւք, հարցրեց այդ թղթակիցը։– Ե՞ս… Դա էական չէ, ասացի, ես երիտասարդ տանտիրուհի եմ, կարողանում եմ բարեհամբույր ժպտալ, ճաշակով հագնվել, ինտելեկտուալ մթնոլորտ ստեղծել ամուսնուս ստեղծագործական արգասավոր աշխատանքի համար։ Նա այդպես էլ գրի առավ իր ծոցատետրում՝ մեզ դիմավորեց երիտասարդ տանտիրուհին, իսկ ահա երիտասարդ տանտիրուհու անունը այդպես էլ չհարցրեց։ Տեքստին չէր բռնում երևի։ Այդ էր պակաս, որ բռներ, ինչպես կարելի է, ակնարկն, ախր, նավթային խոշորագույն ինժեների ու գյուտարարի մասին է։– Եվան քրթմնջաց, ասաց։– Ահա քեզ ինտելեկտուալ մթնոլորտ։ Երեկ չէ մյուս օրը փողոցում պատահաբար հանդիպեցի Ելենային։ Նա քեզ չասա՞ց այդ մասին։

      –Մենք շատ կարճ խոսեցինք, Եվա, նա աշխատանքի էր շտապում, պայմանավորվեցինք հետո հանդիպել։

      –Նա մինչև հիմա էլ սիրում է Ստեփանին


Скачать книгу