ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Читать онлайн книгу.

ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ


Скачать книгу
այս նամշահոտ ու փոքրիկ տան մեջ է ծնվել մեծ բանաստեղծը, այստեղ է ապրել նրա Օհաննես պապը։ Թումանյանը չի տեսել նրան, տատից ու տան մեծերից է լսել պապի ու իր նախնիների քաջագործությունների մասին։ Եկվորներ էին Թումանյանի նախնիները, նրանք տասներորդ դարում, արշակունյաց փառքի վերջալույսին, երեսուն տարի ևս մեն-մենակ հաղթանակներով, ճակատ-ճակատի զարկելով պարսիկների ու արաբների հետ, ձանձրացած ''թողին իրենց հայրենի սրբազան Տարոնը, եկան բնակվեցին այստեղ''։

      Հզոր են եղել Թումանյանի պապերը։ Նրանք պարսից Հասան խանի ասպատակության ժամանակ ժողովրդի գլուխ են անցել, պաշտպանել շրջակա գյուղերի խաղաղ բնակիչներին։ Անվանի զինվորական է եղել Թումանյանի Օհաննես պապը ու հայտնի զրուցասեր (նրա թուրը մինչև հիմա էլ պահվում է)։ Նա իր տան պատի տակ, ճանապարհի վրա, տասներկու քար է տաշել տվել, դրել, որ գյուղացիները գան ու զրույց անեն։ Այդ նա, Թումանյանի պապ Օհաննեսն էր, որ Հասան խանի ժամանակ գնաց ուղտերով հաց բերեց, բաժանեց ժողովրդին, փրկեց նրանց։ Պետական պաշտոնյաները, երբ գալիս էին հացահատիկ հավաքելու, նա չէր թողնում, որ գյուղացիները հացահատիկ տան.''…ջուրը անցկացրեք, թող գնա'' – ասում էր նա պրիստավի մասին։ Եվ, վերջապես, նա էր, որ իր հետ առաջին անգամ այս ձորերը մոմ բերեց, հայելի բերեց, նկարներ բերեց ու մի ռուս ջրաղացպան։

      Ավելի անվանի ու հայտնի է եղել Օհաննեսի հայրը՝ Ավագիմ յուզբաշին՝ քաջ ու հաղթանդամ , Լոռու իգիթներից մեկը։ Խաչատուր Աբովյանը ''Վերք Հայաստանում'' այդ նրա մասին է գրում. ''Էս Օվագիմը, էս Լոռվա ձորերի աստվածը, էս սարերի արծիվը… էն սևացած, արևի, անձրևի տակ մուր դառած ունքերի տակից, որ աչքը չէր ընկնում մարդի երեսին, էնպես էր իմանում, թե կայծակն ա խփում, ու սար ու ձոր սևանում էր գլխին, գետինը պտտում, ու ինքը քար դառած մնում առաջին կանգնած''։ Օվագիմի հայրը՝ Մեհրաբը, Լոռու ձորերի նահապետն էր։ Նրանից սարսափում էր թշնամին։ ''Մեր ճամփեքը թշնամու համար փակ ու կապ պետք է լինեն,– ասում էր նա,– մեր տան դուռը ու մեր սիրտը բարեկամու համար ա բաց… Նամարդի համար մենք թուր ու թվանք ունենք…'' Հարյուր տարին թեպետ լրացել էր արդեն, բայց նա ամուր էր դեռ։ ''Նրա վիթխարի, բարձր հասակը կորացել էր, նորից ամրացել, ճերմակ մազ ու միրուք բռնել կուրծք ու երես, աժդահայի ահավորության հետ խառնել-միացրել ծերության պատկառանքը'',– այսպես է բնութագրում Թումանյանը իր Մեհրաբ նախապապին։

      Մեհրաբը 108 տարեկանում վախճանվեց։ Մեռնելիս ցավով բացականչել է. ''Այ փուչ աշխարհ, արժե՞ր երկու օրվա համար ծնվել…''

      Սրանցից էր սերել Թումանյանը, սրանց ''սիրտն ու արինը'' կար նրա մեջ, դրա համար էլ անվախ էր նա, իր նախնիների նման նա էլ ժողովրդի գլուխ անցավ, երբ թշնամին մոտեցել էր Լոռու ձորերին. ''Լոռեցիներ, իմ քաջ հայրենակիցներ, փոքրաթիվ թշնամին մեր սարերին է հասել… Հավաքվեցեք մեր մութ անտառների նման, կանգնեցեք անսասան մեր սարերի նման, կրակ թափեցեք ու զարկեցեք մեր սարերի կայծակների նման։ Թող թշնամին էլ տեսնի, աշխարքն էլ, որ կարելի է Էրզրումի վրից էլ անցնել, Ղարսի վրից էլ, բայց Լոռու սարերից անցնել չի կարելի…''։

      Արմենուհու հետ շրջում ենք տուն-թանգարանի բոլոր սենյակները։

      – Թումանյանի հարյուրամյակին, որ գաք, ամեն ինչ պատրաստ է լինելու։ Իսկ հիմա, ինչպես ասում են, գլուխներս խառն է, նորոգումներով ենք զբաղված։

      Հետո քայլում ենք պարտեզում, զրուցում։

      – Թումանյանի օրոք գյուղը


Скачать книгу