ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Читать онлайн книгу.

ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ


Скачать книгу
Ոչ, ես ամեն ինչ տեսնում էի։ Ես տեսնում էի, որ նա իր ձևով է սիրում ինձ։ Սիրում է իմ մարմինը, իմ մազերը, իմ դեմքը, նույնիսկ իմ թեթևամտությունը։ Բայց ես համաժամանակ տեսնում էի նաև այն, որ նա իր հոգու խորքում արհամարհում է ինձ։ Նա իմ մեջ կանացի կատարելատիպն էր ուզում տեսնել, բայց ավաղ, չէր տեսնում։

      –Ինչպե՞ս հասկանալ դա,– սառն արտաբերեց Ելենան։

      –Չգիտեմ, բայց զգում եմ, որ տեսնում էր ոչ այն, ինչ ուզում էր,– արձագանքեց Եվան։-Եվ երբ հասկացա դա, ես հանկարծ զգացի այնպես, ինչպես լուսնոտն է զգում իրեն՝ քնից արթնանալով բարձրաբերձ շենքի քիվին։ Եվ ես սկսեցի մտածել՝ իսկ ինչի՞ համար եմ ապրում այս աշխարհում, ի՞նչ եմ ուզում կյանքից և ինքս ինչ եմ տվել։ Ո՞ւմ եմ ուրախացրել նրանով, որ ապրում եմ երկրի երեսին և ո՞վ կհիշի ինձ, երբ այլևս չեմ լինի։ Ես նույնիսկ երեխա չունեմ, որ գոնե երբևէ շնորհակալություն ասի ինձ այն բանի համար, որ կյանք եմ տվել իրեն։ Ես դավաճանեցի իմ սիրուն ու կոխկրտեցի նաև ուրիշինը։

      –Չափազանց ուշ է զղջման համար,– ասաց Ելենան նույն սառնությամբ։

      Ամալյան սաստող հայացքով նայեց Ելենային։

      –Գիտեմ, Ելենա, ես ինքս էլ գիտեմ, որ ուշացած խոստովանություն է սա, – ասաց Եվան մտացիր կերպով։-Եվ որ ոչինչ հնարավոր չէ վերադարձնել այլևս…Ես ամուսնացա Անտոնյանի հետ՝ առանց սիրելու նրան, և նա գիտեր դա ու այդտեղից էր գալիս նրա մշտատև ատելությունը, ամուսնացա փառամոլական հույսով՝ հեշտությամբ ձեռք գցել աշխարհիկ այն բարիքները, որ մարդկանց տրվում են ոչ հեշտությամբ։ Եվ ես ստացա դրանք, սակայն այնչափ թանկ գնով. ես դարձա գեղեցիկ մի խաղալիք՝ մեծ երեխայի ձեռքում, այն տարբերությամբ միայն, որ փոքր երեխան իր խաղալիքն անկեղծորեն հաշվում է իր բարեկամը և վստահում նրան իր մտքերը, իսկ Անտոնյանն իր մտքերը չէր վստահում ինձ…Պարզապես նրա բախտը չի բերել։ Առաջին կինը մահացավ, իսկ ես այդպես էլ չհասկացա նրան, կամ չուզեցի հասկանալ։ Նույնը և որդին։

      –Որդին գիտի՞, որ հայրը չկա այլևս,– զգույշ հարցրեց Ամալյան։

      –Ոչ, հարկավոր է հաղորդել։

      –Հեռախոս ունի՞։

      –Ոչ, քաղաքից դուրս՝ արվարձաններից մեկում վարձով է ապրում։

      –Ինչո՞ւ։

      –Համաձայն չէր, որ մոր մահից հետո հայրը նորից ամուսնանար։ Ըմբոստացավ հոր դեմ, վերցրեց կնոջն ու երեխային և դուրս եկավ տնից… Ոչինչ, նորից կգա, կապրի հայրական տանը։ Երրորդը միշտ էլ ավելորդ է։

      –Եվա։

      –Պետք չէ, Ամալյա, խղճահարություն չեմ ուզում։ Ասա Ռաֆայելին թող ուղարկի վարորդին։ Հասցեն առաջին հարկի մեր հարևանի՝ Մարիամի մոտ կա, թող վերցնի։– Եվան որոշ ժամանակ լռեց, հետո շարունակեց կիսաձայն։– Չլինեի ես՝ գուցե նա զգույշ լիներ։ Նա իր կյանքը չէր պատկերացնում առանց ինձ։

      ''Եվ իզուր'',– չարախնդությամբ մտովի ասաց Ելենան, գնաց դեպի հյուրասենյակ, ուր տղամարդիկ լուռ ծխում էին, և տեսնելով, որ Ստեփանը չկա, մնաց դռների մոտ մոլոր կանգնած։

      *******

      Երկարատև անձրևներից հետո նույնիսկ սարսափելի էր աշնան այդ շռայլ, տաք արևը։ Ռաֆայելը աշխատանքի վայրից, ինստիտուտից, զանգեց տուն և ասաց, որպեսզի Ամալյան պատրաստվի՝ գնալու են ռեստորան՝ ''Հին ինտուրիստ''։

      –Իսկ ի՞նչ է պատահել,– հարցրեց Ամալյան տարակուսանքով։

      –Լսիր, ինչպե՞ս թե՝ ինչ է պատահել,– ասաց Ռաֆայելը հեռախոսագծի մյուս կողմում։– Ես իրավունք չունե՞մ իմ սիրած կնոջ հետ ռեստորան գնալու։ Դու ինչ է, դե՞մ ես։

      –Իհարկե,


Скачать книгу