Անահիտ. Աղայան Ղազարոս

Читать онлайн книгу.

Անահիտ - Աղայան Ղազարոս


Скачать книгу
էր մինչև ոտները, և մի ասեղնագործած բաճկոնակ, որով կոճկված էր նրա բարակ մեջքն ու լայն կուրծքը։ Ոտքերը բոբիկ էին, բայց նոր լվացված կաթնաղբրի ջրով՝ բամբակի պես սպիտակին էին տալիս։ Այսպես էր Անահիտի արտաքին կերպարանքը, բայց նրա դեմքի գծագրության, նրա աչքերի մեջ մի այնպիսի գրավիչ զորություն կար, որ իսկույն կախարդեց Վաչագանին և ապշեցրեց նրան։

      – Անունդ ի՞նչ է, – հարցրեց Վաչագանը։

      – Անահիտ, – պատասխանեց աղջիկը։

      – Ո՞վ է քո հայրը։

      – Իմ հայրը մեր գյուղի նախրչի Առանն է։ Բայց ինչո՞ւ ես ուզում իմանալ, թե իմ անունն ինչ է, կամ ով է իմ հայրը։

      – Ոչի՛նչ, հենց այնպես հարցնում եմ. հարցնելը հո մե՞ղք չէ։

      – Եթե հարցնելը մեղք չէ՝ խնդրեմ, դու էլ ինձ ասես, թե ինքդ ո՞վ ես, ո՞րտեղացի ես։

      – Սո՞ւտ ասեմ, թե՞ ճշմարիտ։

      – Ո՛րը քեզ արժան կհամարես։

      – Իհարկե, ես արժան կհամարեմ ճշմարիտը, իսկ ճշմարիտն այս է, որ ես հիմա չեմ կարող ուղիղն ասել, թե ես ով եմ, բայց խոսք եմ տալիս մի քանի օրից հետո հայտնել։

      – Շա՛տ լավ։ Շնորհեցեք ինձ փարչը, և եթե էլի ջուր եք կամենում՝ բերեմ։

      – Ո՛չ, շնորհակալ ենք. դու լավ խրատ տվիր մեզ, այդ կհիշենք միշտ և քեզ չենք մոռանալ։

      Անահիտն առավ փարչը և հեռացավ։

      Գ

      Երբ որ մեր որսորդները ճանապարհ ընկած գնում էին դեպի տուն՝ Վաչագանը հարցրեց Վաղինակին.

      – Վաղինա՛կ, դու մեր Բարդումը տեսա՞ծ ես սրա պես գեղեցիկ աղջիկ։

      Վաղինակը պատասխանեց.

      – Ես լավ չնկատեցի նրա գեղեցկությունը, իմացա միայն, որ իրանց գյուղի նախրչու աղջիկն է։

      – Չես նկատել, բայց լավ ես լսել։ Այդ նրանից է, որ քո ականջներն ավելի սուր են, քան թե աչքերդ, բայց քո սուր ականջները շատ սխալ են լսում։

      – Ո՛չ, սխալ չեն լսում, աղջիկն ի՛նքն ասաց, որ իր հայրը իրանց գյուղի նախրչին է։

      – Շա՛տ լավ, բայց դրանից ի՞նչ դուրս եկավ, ես կարծում եմ, որ այդ հանգամանքը նրա հրաշալի գեղեցկությունից ո՛չ մի մազ չպակսեցրեց և նրա արժանավորությունն ավելի ևս բարձրացրեց։

      – Ուրեմն դու, երբ որ թագավոր դառնաս, մի նախրչական շքանշան հնարի՛ր և նրանով բարձրացրու քո իշխաններին։

      – Նախրչական նշանն այնքան բարձր է, Վաղինա՛կ, որ կարելի չէ տալ ո՛չ մի իշխանի։ Այդ նշանը կարող են կրել միայն թագավորներն ու հայրապետները։ Դու չգիտե՞ս միթե, որ այն գավազանը, որ տրվում է թագավորներին և հայրապետներին՝ հովվական նշան է։

      – Հովվակա՜ն, բայց ոչ թե նախրչական։

      – Հովիվն ու նախրչին ինչո՛վ են զանազանվում միմյանցից, եթե ոչ նրանով, որ հովիվը միայն այծ ու ոչխար է արածացնում, իսկ նախրչին՝ ամեն ինչ. ոչխար, այծ, տավար, գոմեշ, ձի, էշ, ջորի և մինչև անգամ՝ ուղտ։ Եվ թագավորի պաշտոնն ավելի նախրչության է նման, քան թե հովվի, ըստ որում՝ նրա ժողովուրդը միայն ոչխարներից ու այծերի՛ց չէ բաղկացած, այլ՝ շատ տեսակ կենդանիներից։ Մի՞թե քեզ հայտնի չէ, որ Աստված ամենից շատ նախրչիներին է սիրել․ ի՞նչ են եղել Աբրահամ, Մոսես, Դավիթ, եթե ո՛չ մի-մի նախրչի։ Ո՞վ էր Աստծուն ավելի սիրելի՝ Եսա՞վը, որ մեզ նման որսորդ էր, թե՞ Հակոբը, որ նախրչի էր։ Իմ կարծիքով, նախրչի են եղել աշխարհիս բոլոր արդար մարդիկը՝ Աբելից սկսած մինչև այս գյուղի նախրչին, որ այսքան գեղեցիկ ու խելոք աղջիկ ունի։

      – Քեզ


Скачать книгу