Պատմվածքներ. Մուրացան

Читать онлайн книгу.

Պատմվածքներ - Մուրացան


Скачать книгу
– անհամբերությամբ ներս ընկավ Համբարձումը:

      – Տո անպիտան, քեզ չասացի, որ լռիր, տեսնենք մարդը ինչ է խոսում, – բարկացավ նրա վրա մատռվակը:

      – Իմ կարծիքով, – խոսեց Ավետիքը, – Համբարձումը մեզ խառնում է նրա համար, որ գինի խմելը դադարեցրել եք: Ես ձեզ խորհուրդ կտամ պ. մատռվակ, որ նրան միանվագ 3 բաժակ գինի տաք խմելու, իբր պատիժ:

      Մատռվակը հրամայեց, և Համբարձումի մոտիկ ընկերը երեք բաժակ լցնելով առաջարկեց նրան: Վերջինս ներքին բավականությամբ և արտաքին դժգոհությամբ երեք բաժակները դատարկեց:

      Ավետիքի խարդախությունը ոչ ոք չիմացավ: Նա կամենում էր յուր հակառակորդին հարբեցնելով թուլացնել, որը որքան էլ հիմարաբար էր խոսում, դարձյալ իրեն խանգարում էր: Բայց սխալվեցավ:

      – Այժմ կարող եք խոսալ, ես կլռեմ, – հայտարարեց Համբարձումը բաժակները դատարկելուց ետ:

      – Հա, – սկսավ Ավետիքը, – այն էի ասում, թե քահանաները ուղիղ պահք պահելը չսովորեցնելով՝ ձեզ խաբում ու մոլորեցնում են:

      – Հիմա այստեղ ես ի՞նչպես դիմանամ, – գլուխը շարժելով խոսեց ինքն իրեն Համբարձումը, – հիմա էլ մեր քահանաներին խաբեբա է անվանում:

      – Հարգելի պարոն Համբարձում, – խոնարհ ձայնով դարձավ Ավետիքը դեպի նրան, – դուք դարձյալ դժգոհություն եք ցույց տալիս, ես տեսնում եմ, որ դուք շատ նուրբ հասկացողություն ունիք և ինձ շուտով կբռնեք. թողեք խոսեմ. եթե սխալ կգտնեք խոսածիս մեջ, կարող եք ինձ լռեցնել:

      Սա երկրորդ զենքն էր:

      Այս խոնարհ խոսակցության եղանակը Համբարձումի ինքնասիրությունը գգվեց, և նա խոստացավ լռել: Ավետիքը սկսավ:

      – Եթե ես ասում եմ թե ձեր քահանաները ձեզ մոլորեցնում են սխալ ճանապարհներ տանելով, դուք նեղանում եք: Տեսեք. դուք միշտ միմյանց հայհոյում եք, բամբասում եք, զրպարտում եք, թշնամություն եք անում, միմյանց տուն քանդում եք, բայց այս բոլորի համար ձեր քահանան ձեզ չի ասում, թե մեղք է, մի անեք, այդ բանից պահք պահեցեք, այլ ընդհակառակը յուղ ու միս ուտելից է ձեզ զգուշացնում: Սա մոլորեցնել չէ՞: Այստեղ յուղով փլավի տեղ` ձեթով եք ուտում, իսկ այնտեղ գնում ընկեր – ընկերի միս ուտում. սա ինչի՞ նման է:

      – Ես իմ աստվածը շատ լավ է ասում պարոն Ավետիքը, – ընդհատեց նրան մատռվակը, – վայ մեր մեղացը:

      – Հա, ի՞նչ խոսք ունիս սրան, պարոն Համբարձում, – հարցրավ նրան տանուտեր Գրիգորը, որին ըստ երևույթին շատ դուր էին գալիս Ավետիքի խոսքերը, – սուտ է ասում թե՞ ճշմարիտ:

      – Ես ի՞նչ գիտեմ, սուտ է ասում թե ճշմարիտ, – կես բարկությամբ պատասխանեց Համբարձումը, – պետք է մեր վարժապետ Հարությունը այստեղ լիներ, որ դրա խոսածների միտքը իմանար: Այսքան գիտեմ, որ դա յուր կյանքում ոչինչ լավ բան չի խոսիլ. ինչ էլ խոսի` մեր սուրբ հավատի հակառակ է:

      – Այո, – շարունակեց Ավետիքը, բնավ ուշադրություն չդարձնելով Համբարձումի խոսածներին, – ձեր մեջ հազարավոր պակասություններ կան, որոնց չեն ուզում ուղղել ձեր քահանաները, որովհետև նրանք չեն ուզում ձեր աչքերը բանալ: Ձեզ խավարի մեջ պահելով իրանք միշտ ավելի կշահվին: Ձեր մեջ հարյուրավոր ընտանիք քաղցից մեռնում են, դուք նրանց չեք մոտենում, նրանց կարեկից չեք լինում, նրանց ցավերը չեք մեղմում, և այդ բանի համար ձեր քահանան ձեզ ոչինչ չի հիշեցնում, որովհետև եթե սխալվի և հիշեցնի իհարկե յուր բաժինը դուք կտաք այն խեղճերին: Այսպես, ձեր հոգևոր հայրերը ձեզ հետ ամեն բան հաշվով են գործում, և իրանց օգուտի համար ձեր հոգիները դժոխքի բաժին


Скачать книгу