Անմեղ զրույցներ. Մուրացան

Читать онлайн книгу.

Անմեղ զրույցներ - Մուրացան


Скачать книгу
կամ նրանց վերաբերյալ խնդիրներ շարադրող, որովհետև քաղաքի հողերը բաժանող մասնաժողովի նախագահն էր: Դրանցից հետո գալիս էին՝ Բալաղուզին և Դաստակենց Ավան ապերը: Առաջինը նիհար և փոքրահասակ, աչքի էր ընկնում յուր միշտ հինայած կարմիր մորուքով. երկրորդը նրանից քիչ հաղթանդամ, բայց տեսությամբ տկար. այնպես որ ձեռքին պատրաստ ուներ միշտ մի մոնոկլ, որով նայում էր հանդիպողին (մանավանդ երիտասարդներին) միշտ մի առանձին ուշադրությամբ: Սրանք երկուսն էլ անորոշ պարապմունքի տեր մարդիկ էին և հայտնի միայն նրանով, որ առաջինն ապրում էր եկեղեցու հարավային կողմը, իսկ երկրորդը՝ հյուսիսային: Ապա գալիս էր Սափարունց Դավութ բեգը, որ թեպետ Մցական բեգի չափ կարճահասակ և հաստափոր լինելով, նրա պես էլ գոտին փորի վրա կապելու տեղ, կրծքի վրան էր կապում, այնուամենայնիվ գիտությամբ բարձր էր նրանից, որովհետև կարող էր ընտիր արզաներ (խնդրագրեր) գրել ոչ միայն կալվածական, այլև քաղաքացիական ու քրեական ամենաբարդ խնդիրների մասին: Ամենից վերջը նստած էր Լղարենց Աբրահամ ապերը, որ մի բարձրահասակ, բայց հեզ ու հանդարտ մարդ էր և երևելի նրանով, որ Դավութ բեգի հարևանն էր:

      Ներս մտնելուս պես բոլորն էլ հայացքները սևեռեցին վրաս, իսկ Մեսրոբ դային հեղինակավոր ձայնով նկատեց.

      – Ա՛ բալամ, խի՞ եդացար, Էսքան հոգի քեզ ենք սպասում:

      – Ներողություն, Մեսրոբ դայի, չեմ եդացել, գուցե ժամկոչն է ուշ եկել, – արդարացա ես:

      – Կըլի եր էն հիմարն ա՞ ուշ գնացել, – մեջ մտավ երեցփոխը, կամենալով հաճելի լինել ինձ:

      – Լավ, վնաս չունի, Էդ ա Էկել ես, հմի մեր գործը տեսնանք, – համաձայնվեց Մեսրոբ դային և ապա ավելացրեց.

      – Գիտո՞ւմ ես քեզ խի՞ ենք կանչել:

      – Կարծեմ երեցփոխի հաշիվներին…

      – Հա, երեցփոխի հաշիվներին ձեռք քաշելու (ստորագրելու) համար, – ընդհատեց Մեսրոբ դային և ապա ավելացրեց – ըստեղ վեց հաշվատեսներ ենք, օխտնջինն էլ (յոթերորդ) քո հերն (հայրն) ա, նա հու ըստեղ չի…

      – Երկու օրից կգա, – հայտնեցի ես:

      – Երկու օրն ուշ ա. էս հաշիվները սրբազանն ուզել ա. էսօր պետք ա ղրկենք կանդստորը, հիմի մենք վեց հոգիս ձեռք կքաշենք, դու էլ, վնաս չունի, քո հոր տեղ ձեռք կքաշես:

      – Շատ բարի, – համաձայնվեցա ես:

      – Դե վեր ա՛ռ, Դավութ բեգ, թուղթը հազիր քեզ մոտ ա, առաջ դու ձեռք քաշիր, – կարգադրեց երեցփոխը:

      – Ընչի՞, թող առաջ մեծերը (հասակավորները) ձեռք քաշեն այ, Մեսրոբ դային, Աբրահամ ապերը…

      – Ա բալամ, էլ ո՞ւր ես մեծ ու պուճուր անում, մենք հասակով ենք մեծ, դու խելքով. վեր կալ ձեռք քաշիր, – նկատեց Մեսրոբ դային:

      – Չէ, Մեսրոբ դայի, չի ըլիլ, առաջ դու վեր կալ, – համառեց Դավութ բեգը և հաշվի թերթը մոտեցրեց նրան:

      – Լավ, ըդել թող քու ասածն ըլի, – համաձայնեց Մեսրոբ դալին և թուղթն առնելով ստորագրեց բարձրաձայն արտասանելով – Մեսրոբ Թառումյանց… Բա՛, էս ցո-ին հաքին (պոչը) շատ էրկանացավ, հու վնա՞ս չունի:

      – Տնաշեն, հինչ վնաս ունի. թող էնքան երկանանա, որ հլա աղվեսի հաքի դառնա, – ծիծաղելով նկատեց Մցական բեգը և թուղթն առնելով ստորագրեց յուր անունը խիստ արագ:

      – Բահ, մարդ էլ կարա ըդենց գիր գրի է՛… ես հրես ագռավի չանչյուլներ (չանգեր) եմ քաշիլու, – ասաց Բալա-ղուզին և թուղթն առնելով իրավ որ մի քանի զույգ չանգեր գծեց նրա վրա:

      – Ասիլ


Скачать книгу