Առաքյալը. Մուրացան
Читать онлайн книгу.եմ, ուրեմն ճանապարհորդում եք, առանց որոշ դիտավորության:
– Չէ, որոշ դիտավորություն ունիմ:
– Ներեցեք, որ հետաքրքրվում եմ… եթե որոշ դիտավորություն ունիք, ուրեմն պետք է որ գիտենաք թե ո՞ւր և ինչի՞ համար եք գնում:
– Հենց բանն էլ այդ է, որ ինչի համար գնալս գիտեմ, բայց ո՞ւր գնալս չգիտեմ:
– Այդ հետաքրքրական է, – հարեց վերակացուն ծիծաղելով և բազմոցի մյուս ծայրին նստելով:
Այդ միջոցին տիրացու Մոսին բարձրացավ պատշգամը, բերելով յուր հետ պաշարի կապոցը և խոր գլուխ տալով վերակացուին, կանգնեց Կամսարյանի առաջ:
– Օհո, տի՛րացու, դո՞ւ էլ այստեղ, այդ ո՞նց է պատահել, – հարցրեց վերակացուն:
– Հա, ես էլ ըստի եմ, շնորհակալ եմ, աղան բերավ:
– Դե որ եկել ես, ա՛յ էն սեղանը մոտ բեր, – հրամայեց վերակացուն:
Տիրացուն ցույց տված սեղանը մոտեցնելով բազմոցին, բերած պաշարը դրեց վրան ու հեռացավ:
Կամսարյանը բացավ կապոցը և ունեցածը շարելով սեղանի վրա, խնդրեց վերակացուին մասնակցել յուր «համեստ» ճաշին:
– Շնորհակալ եմ, արդեն ճաշել եմ, – առարկեց վերակացուն:
– Խնդրում եմ, որքան կարող եք, կամ գոնե մի բաժակ գինի… – այս ասելով, Կամսարյանը հանեց բաժակը և սրբելով այն, լցրեց գինով և դրեց վերակացուի առաջ:
Վերջինս, որ կայարանում ապրելով, սովորած էր անխըտիր ամեն ուղևորի ճաշին ու ընթրիքին մասնակցելու, երկար չընդդիմացավ և, կամենալով, ինչպես ասում էր,յուր հյուրի ախորժակը բանալ, վայելեց մի կտոր բան և գինու բաժակն զգուշությամբ կիսելով, վերսկսեց ընդհատված խոսակցությունը:
– Հա՛, այն էի ասում, ձեր պատասխանն ինձ չափազանց հետաքրքրեց… այդ ինչպե՞ս է, որ դուք որոշ դիտավորությամբ գնում եք մի տեղ, բայց չգիտեք թե ո՞ւր եքգնում:
– Իսկապես գիտեմ թե ուր եմ գնում, որովհետև գնում եմ մի որևէ հայ գյուղ, բայց թե ո՞ր գյուղ, ահա' այդ մեկը չգիտեմ:
– Ներեցեք, խնդրում եմ, դարձյալ չեմ հասկանում: Կամսարյանը ծիծաղեց և ապա սկսավ համառոտ կերպով բացատրել թե ի'նչ է յուր դիտավորությունը:
Վերակացուն, որ նորեն ձեռքն էր առել բաժակը, որպեսզի գինու մնացորդը վայելե, երիտասարդի բացատրությունը լսելու` իսկույն վայր դրեց այն և բազուկներըդեպի վեր պարզելով բացականչեց.
– Փա՛ռք քեզ, աստված, վերջապես գտնվեց մեկը, որ մեր տրտունջը լսեց… – ապա դառնալով Կամսարյանին, ավելացրեց դուք, ուրեմն միակ մեծ մարդն եք մինչևօրս իրենց ուսումն ավարտած հայ երիտասարդների մեջ: Թույլ տվեք խմել ձեր պատվական կենացը:
Այս ասելով, նա լցրեց բաժակը և մի առանձին ոգևորությամբ պարպեց այն միանվագ:
Կամսարյանին դյուր եկավ վերակացուի գովասանքը, բայց կամենալով սրա ո՞վ լինելն իմանալ, որպեսզի ըստ այնմ որոշե յուր ստացած գովասանքի արժեքը, նահարցրեց.
– Դո՞ւք էլ ուրեմն պատկանում եք ուսանողների դեմ տրտնջող հայերի թվին:
– Հապա՞:
– Չէի կարծիլ, որ այդ տրտունջը կարտահայտվի նաև այսպիսի մի ետ ընկած կայարանում:
Վերակացուի դեմքի վրա դառը ժպիտ խաղաց: – Ինչո՞ւ չէիք կարծիլ, մի՞թե այսպիսի տեղերում ապրող հայ մարդը սիրտ ու զգացմունք չի ունենալ:
– Ո՛չ, այդ չէի ուզում ասել… – շփոթվեց Կամսարյանը:
– Հասկանում եմ, ուզում էիք ասել թե, այս ետ ընկած կայարանում, այս անմաքրությանց դեզերի կողքին, ձիաների ընկերության մեջ ապրող հայ մարդը ինչո՞ւպետք