ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Читать онлайн книгу.

ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ


Скачать книгу
բաժնի դուռը բացվեց, այնտեղից շորորալով դուրս եկավ Սեիդոզաևան:

      – Սաիդա, ձեզ ենք սպասում, – ասացի ես:

      Նրա բերանում ևս ծամոն կար, շրթունքները փակ, ծամելուն հանգույն՝ ծնոտներն ալարկոտ շարժելով, մոտենում էր:

      – Էս աղջի՞կն է, – հավասարվելով մեզ՝ հայերեն հարցրեց նա:

      Սաիդայի մայրը հայուհի էր, և նա ազատ խոսում էր հայերեն:

      – Այո, այն նույն աղջիկն է, ում մասին ձեզ ասել եմ, այսպես ասած, քաղաքացուհի Դարբինյանը, ահա փաստաթղթերը:

      – Գնանք, – ասաց Սաիդան՝ գնահատող հայացքով նայելով Սիլվային, հետո նայեց ինձ, երկիմաստ ժպտաց:

      Սաիդան վրան քիփ նստած մոխրակապտավուն տաբատով էր, տաբատը պատռտվում էր նրա կոնքերի պրկությունից:

      Առանձնասենյակում Սաիդան աչքի անցկացրեց Սիլվայի փաստաթղթերը:

      – Հաշվապահական ստաժ չունեք, – աշխատանքային գրքույկը թերթելով՝ ասաց Սաիդան գործնականորեն, – կընդունենք որպես հաշվետար, կսովորեք, իսկ մի քանի ամիս անց կփոխադրենք հաշվապահի օգնական: Ես կխոսեմ կադրերի բաժնում, կարծում եմ, կոմիտեի նախագահը նույնպես չի առարկի: Արդյունքների մասին ես կհայտնեմ Լեոյին: Հարկավոր կլինի դիմում գրել, անկետա լրացնել: Այդ ամենը հետո, իհարկե: Այժմ այսքանը: Էլ ինչո՞վ կարող եմ օգտակար լինել:

      Սա արդեն ինձ էր վերաբերում: Նա ժպտալով նայում էր:

      – Սաիդա, Սիավուշ Մամեդզադեն ձեզ մոտ փող ունի ստանալու, եթե հնարավոր է, օգնեք այդ հարցում, խնդրում եմ:

      – Ասեք թող գա, – լայն ժպտաց նա: – Խմելիս չմոռանաք իմ կենացը:

      – Շնորհակալ եմ: Չենք մոռանա:

      Օրվա վերջում Արինան եկավ ինձ մոտ: Անտրամադիր էր:

      – Ի՞նչ է եղել, Արինա, – հարցրի անհանգստացած: – Բա՞ն է պատահել:

      – Պատահել… ոչինչ էլ չի պատահել, պարզապես ես նրան այստեղ չպիտի բերեի:

      – Ո՞ւմ, – հարցրի ես՝ հասկանալով, իհարկե, որ խոսքը Սիլվային է վերաբերում:

      – Սիլվային:

      – Ինչո՞ւ:

      – Ինչու… որովհետև բոզի հայացքով էր նայում քեզ, – կատաղի պոռթկաց նա:

      Ես անկարող եղա զսպել ինձ, բարձր ծիծաղեցի: Հետո տուն գնալիս և նույնիսկ ավտոբուսում՝ Սումգայիթի ճանապարհին, հիշում էի Արինայի խոսքը, նրա կատաղի պոռթկումը՝ միանգամայն անսպասելի՝ ինչպես պայթյուն, և դարձյալ ծիծաղում էի, ինչ-որ հարազատություն ու անհուն քնքշանք զգալով նրա հանդեպ:

      9.

      Հայրս աշխատանքից վաղուց էր եկել, բայց չէր նստել ճաշի, սպասում էր ինձ: Գրկեց, թփթփացրեց մեջքս, ուրախացած ետ ու առաջ էր քայլում սենյակում, մինչև ես կփոխեի շորերս:

      – Անցած շաբաթ էինք սպասում, – ոչ չար հանդիմանությամբ նայեց ու, չսպասելով պատասխանի, շարունակեց, – բա չգիտե՞ս, որ մի ամիս չենք տեսնում՝ էլ չենք դիմանում:

      Մայրս ծիծաղեց, խոհանոցից ներս մտնելով ասաց.

      – Սա չգիտեմ ում է եկել: Այ մարդ, քու ախպեր Վալոդը երկու կիլովանոց հավը դնում է առաջը, երեխեքը բերանները բաց նայում են, մինչև ինքը չկշտանա, մի կտոր չի տա նրանց, իսկ սա՝ ասես մի մորից չեն ծնվել, երեխոց համար ուշքը գնում է: Մեր փողերը, Լեո, լրիվ հեռախոսազրույցների են գնում, շաբաթվա տակին-գլխին՝ Չարենցավան, Ստավրոպոլ, Բաքու՝ էս է:

      – Կնկան խոսք չի հասնում, գործիդ կաց, – աչքով անելով ինձ, սաստեց հայրս, – մի տես ինչ կոնյակ եմ առել՝ «Հոբելյանական»: – Ոսկեզօծ հայերեն տառերով շիշը բուֆետից հանեց, դրեց


Скачать книгу