ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ). Լևոն Ոսկանի Ադյան
Читать онлайн книгу.օրհնանքը. «Տեսէք որդեակք, աստուածային հրամանւն՝ և կանոնիւք սուրբ հայրապատաւյն եկեալ էք ի սուրբ եկեղեցիս, պսակիլ օրինօք ի սուրբ ամուսնութիւն£ Ապա տեսէք, որ յաշխարհիս վերայ պէսպէս փորձութինք կան. թե հիվանդութիւն, և թե աղքատութիւն, և թե այլ ինչ նեղութիւն. Աստուած զձեզ յամենայն փորձութենէ հեռի պահեսցէ, միաբան սիրով պահեսցէ, ի խոր ծերութիւն հասուսցէ, և անթառամ պսակին արժանացուսցէ®»£ Եվ տեր հոր հարցին, որ կրկնվեց երեք անգամ. «Որդյակ իմ, և դու մինչև ի մահ հնազա՞նդ ես», արձագանքեց շշուկով ու շիկնանքով, և կրկնեց դա երեք անգամ. «Այո, հայր սուրբ, հնազանդ եմ հրամանւն Աստուծոյ»£ Հետո նրանց դուրս բերեցին բակ, դարձյալ նույն նվագն էր, ցնծուն բացականչություններն էին, եկեղեցու զանգերը ախորժալուր ղողանջում էին, այս ու այնտեղ երկար ձողերին ամրացրած ջահերի վրա կրակում էին հրացաններից, աղջիկներն ինչ-որ ծիծաղելի պատմություններ էին անում, իսկ ինքն ասես երազի մեջ լիներ, ոչինչ չէր կարողանում ըմբռնել, ինչ-որ անհայտ ու տագնապալի բանից սիրտը տարօրինակ կերպով խփում էր, իսկ թե ինչից էր դա, հասկանալ չէր կարողանում£ Մենակ Մարգարիտն էր, որ, չգիտես ինչու, մի տեսակ տխուր էր և հայացքը շարունակ փախցնում էր՝ կարծես թե չուզենալով ուղիղ նայել ընկերուհուն£ ''Միթե նախանձում է,– Շահումը նույնիսկ վիրավորվեց ներքուստ£– Իսկ գուցե մի բան գիտի ու չի՞ ասում իրեն£ Բայց ի՞նչ պիտի իմանա»£ Իսկ տագնապը չէր անցնում, այդ տագնապը չէր լքում նրան նույնիսկ հարսանքի ժամանակ, իր համար առանձնացրած սենյակում նստած, ականջում հարսանքավորների խնդուն աղմուկը, նա սպասում էր, որ ահա ուր որ է մեկը ներս կմտնի և անպայման մի վատ բան կհաղորդի նրան Նիկոլայի մասին£ «Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քո…Եվ մի տանիր զմեզ ի փորձություն, այլ փրկեա զմեզ չարէ»,– անընդհատ ու անլսելի շշնջում էին նրա տոչոր շուրթերը£ Եղավ մի պահ, երբ ընկերուհիները միանգամից ելան և, մեկ-մեկ գրկելով ու համբուրելով նրան, ճռվողելով դուրս եկան£ Նա հասկացավ, որ հիմա Նիկոլայը ներս կմտնի£ Սիրտն սկսեց ավելի արագ խփել՝ ասես ցանկանալով դուրս թռչել կրծքից£ Դռան ձայնից նա շտապ դարձավ դեպի լուսամուտը՝ սիրտ չանելով շրջվել նրա կողմը£ Թույլ չրխկաց դռան մղլակը: Շահումի շունչն ասես կանգ առավ£
–Շահո՞ւմ£
Ոնց որ օձ խայթի՝ Շահումն արագորեն շրջվեց ձայնի վրա և, տեսնելով Նիկոլայի եղբորը՝ Աղաբեկին, թիկունքով սեղմվեց լուսամուտագոգին£ Աղաբեկը՝ դեմքի մի մասը, աչքի ու շրթունքի հետ միասին, մանկուց այրված, սարսափազդու տեսքով, ծանր շնչելով նայում էր նրան£
–Նիկոլային բա՞ն է պատահել,– արտասանեց Շահումը՝ հազիվ կարողանալով շունչը ետ բերել£– Աստված իմ, դու ինչ-որ բան ես թաքցնում ինձնից£ Ինչո՞ւ ես լռում,– ահագնացող վախով շարունակեց նա,– ես հո կույր չեմ՝ նրան վատ բան է պատահել. ես դա զգում էի£
–Ոչ£– Աղաբեկը թափահարեց գլուխը և միանգամից, կարծես ծանր բեռից ազատվելով, ասաց.– Քեզ նրա համար չենք բերել, Շահում£ Քեզ ինձ համար ենք բերել®
Շահումը քարացած նայում էր ձայնի ուղղությամբ՝ առանց խոսակցին տեսնելու£
–Նիկոլայի համար ինչ կա,– ինչպես խոր անդունդից՝ գալիս էր Աղաբեկի ձայնը£– Նա ինձ նման անբախտ չի, ում էլ ասես՝ կառնի® Իմ բանն ուրիշ է, ինքդ էլ տեսնում ես, թե ինչ օրի եմ® Եղբորդ՝ Առուստամի հետ էդպես որոշեցինք, սկզբում դեմ կանգնեց, բայց