ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ). Լևոն Ոսկանի Ադյան

Читать онлайн книгу.

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - Լևոն Ոսկանի Ադյան


Скачать книгу
չինարի, սև աչք-ունքով էր ու խոսելիս հմայում էր քեզ իր անուշ ձենով»£ Մեծ մորս ձայնը դողում, կտրվող լարի պես թրթռում էր, երբ հեքիաթը հասնում էր վերջին՝ ավետելով այն մասին, թե մեծերն ինչքան դաժանորեն խաբեցին ջահել սիրահարներին£ Բայց այն, որ այդ հեքիաթում իր կյանքն էր պատկերված, ես շատ տարիներ հետո միայն հասկացա£ Ես նրան հարցրի.

      –Այա, իսկ ի՞նչ դառավ կարմիր պարտիզան Նիկոլայը, նա որտե՞ղ մնաց£

      Նա և° զարմացած էր, որ ես վերջապես գլխի եմ ընկել, թե ում մասին է հեքիաթը, և° մի տեսակ սրտովն էլ էր, որ ես իմանամ այդ պատմությունը£ Վաղնջական գեղեցկությունը կորցրած դեմքին թեթևակի ժպիտ մարմրեց£ Քմծիծաղեց, ինչպես սովոր էր, և թառանչանքով ասաց.

      –Գնաց ու էն գնալն էր, էլ չեկավ, խռովեց բոլորից էլ, աշխարհից էլ ու էլ չեկավ. Հետո լսեցինք, որ Բաքվի պաշտպանության ժամանակ սպանվել է և, որպես հերոս, թաղված է էնտեղի հայոց ամենամեծ եկեղեցու բակում, հազար ողորմի, ջահել-ջիվան գնաց կորավ…

      …Իսկապես, տեսնես որևէ բան հիշվում է, թե ամեն ինչ վաղուց մոռացության է տրվել£ Մի՞թե մարդկային կյանքն այնքան երկարատև է, որ մարդ վերջին ժամին չկարողանա հիշել իր գլխովն անցածը£ Եվ հնարավո՞ր է մոռանալ£ Այն նույն աղջիկներով, որոնց հետ ոչ հեռու ժամանակներում վիճակախաղի ցնծուն երգեր էին երգում համբարձման տոներին, այժմ սուգ էին ասում գերեզմանատանը£ Դժվար, անասելի դժվար ժամանակներ էին, գյուղում տիֆի համաճարակ էր տարածվել, չկար մի օր, որ հինգ վեց մարդ չմեռներ£ Հնձի ժամանակ էր, տղամարդիկ վախենալով, թե կարող են վարակվել, սարերից տուն չէին վերադառնում£ Գյուղում մնացածներն էլ չափարների տակով կուզեկուզ էին գնում£ Աղաբեկը նույնպես սարերում էր, Մեղրաքերծից այն կողմ՝ Խասին խութում գտնվող իրենց հանդերում, և Շահումին ծանոթ հին տագնապը հանգիստ չէր տալիս նրան£ Ներս ու դուրս էր անոմ, վախվորած նայում երեխաններին, որոնք՝ մոր տեսքից իրենք ևս սսկված, կուչ էին եկել£ Նրա աչքերի արցունքը չէր չորացել դեռ. տարվա սկզբին եղբայրը՝ Առուստամը, սայլի տակ ընկավ, մահացավ, իսկ գարնան վերջերին, գիշերը ժայռից մի վիթխարի բեկոր պոկվեց և քրոջ ընտանիքը՝ քրոջ, նրա ամուսնու և տասնչորս տարեկան որդու՝ Միշայի հետ միասին, թողեց տակը£ Դրանից երկու շաբաթ չանցած՝ կայծակից բռնկվեց բակի կաղնին, կաղնուց էլ խոտով լիքը մարագն ու տունը, թեպետ ողջ գյուղը հավաքվել էր, ձայներից զրնգում էր շուրջը, սակայն ոչինչ փրկել հնարավոր չեղավ. տունը մինչև վերջ այրվեց, մոխիր դարձավ£ «Դերունց Տանիելի աղջկա ոտքը կոտրվեր՝ տունս չմտներ, այ ժողովուրդ,– ծնկանը խփելով անիծեց սկեսուրը£– Ամենազոր աստված, էս ի՞նչ պատուհաս էր, որ դա բերեց մեր գլխին»£ Շահումը բարձրաձայն լաց եղավ£ «Աղջի, ամոթ է,– այս ու այն կողմից ասացին մեծահասակ կանայք,– խեղճն ի՞նչ անի, ո՞վ կուզենա, որ իր քորփեքը դռնեդուռ ընկնեն»£ Մուխանն ու կինը փոխադրվեցին աներոջ ներքնահարկը, որտեղ շատ չանցած, Մուխանը կաթվածահար եղավ, մահացավ, իսկ Շահումը՝ Աղաբեկի ու երեխաների հետ, ժամանակավոր եկան մոր մոտ, միչև աշնանը նոր տան հոգս կանեին, կամ կվերանորոգեին հորական տունը£ Սկեսրոջ խոսքերը գալիս, իրեն էին հասնում, երբեմն էլ որևէ տեղ պատահելիս, սկեսուրը ցուցադրաբար երեսը շրջում, թեքում էր ճամփան£ Շահումը մտամոլոր քայլում էր դեպի տուն՝ իր թիկունքին զգալով նրա չարագույժ հայացքները£ Սկեսուրը աչքով աչք չուներ իրեն տեսնելու,– դա պարզ էր, բայց, ախր, ինքն ինչո՞վ է մեղավոր,


Скачать книгу