ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Читать онлайн книгу.

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ


Скачать книгу
նա երկար դիտում է ինձ, և նրա վարդակարմիր շուրթերը թեթևակի ծռմռկվում են՝ մեկ ժպտալով, մեկ զարմանքի ու հիացմունքի արտահայտությամբ£

      Հենց առաջին հայացքից նա ինձ անչափ դուր է գալիս, ասես վաղուց, շատ վաղուց գիտեմ նրան, ասես նա իմ հարազատն է, որ եկել է հեռո¯ւ-հեռու ինչ-որ տեղից£

      Ես զգում եմ, թե շփոթվածությունից ինչպես է քրտնում ճակատս£ Նման դեպքերի համար կա տարածված մի նախադասություն, որ փրկում է մարդկանց£ Ես նույնպես ասում եմ այդ նախադասությունը, թեպետ նա բոլորովին անծանոթ է ինձ£

      – Ինչպե՞ս եք£

      – Գերազանց, – պատասխանում է աղջիկը£ Իսկ հետո հանկարծ խճողում է մազերս£ – Աստված իմ, այս ինչքա¯ն է մեծացել, հավատս չի գալիս նույնիսկ£

      Իսկ ես դարձյալ ցցվել եմ ոնց որ քարե արձան ու ոչինչ չեմ խոսում£ Ես պարզապես բառ չեմ գտնում ասելու£ Ախր, ինչ ասես միանգամայն անծանոթ աղջկան£ Այդ մեծերն են, որ մի րոպեում կարող են հազար բառ հնարել, իսկ ես® Եվ դեռ ասում է, թե իբր մեծ տղա եմ դարձել արդեն£ Մեծ լինեի, այսպես չէի կորցնի ինձ£

      Քամու թեթև պոռթկումից ոսկեզօծ թանձր մազերից մի փունջ ընկնում է ճակատին, նա գլխի նրբագեղ շարժումով մազափունջը կրկին նետում է ետ և ասում.

      – Գնա՞նք£

      – Գնացինք, – մեծավարի ասում եմ ես, վերցնում եմ աղջկա ճամպրուկը և լուռ քայլում առջևից: Ճամպրուկն այնքան էլ ծանր չէ, մի մատով անգամ կարող եմ բարձրացնել:

      – Իսկ ո՞ւր է բեռնատարը, – հարցնում եմ ես, շրջվելով աղջկա կողմը£– Այստեղ մի բեռնատար կար կանգնած£

      – Կարծեմ գնաց կալեր՝ բեռը թափելու, երևի ուշանում էր, – անփութորեն ասում է աղջիկը£– Սիրում եմ ոտքով գնալ£

      Դե որ այդպես է, ոտքով գնանք£ Ինձ համար միևնույնն է£ Բայց զգում եմ, նա ինչ-որ բան թաքցնում է ինձնից£ Հետաքրքիր է, ո՞ւմ մեքենան էր£ Ոնց որ Արմենի բեռնատարն էր£ Համարանիշը չէր երևում£

      – Իսկ ի՞նչ բեռնատար էր, չե՞ս հիշում£

      – Դժբախտաբար, չեմ հիշում, – կողքանց զննելով ինձ, կկոցուն աչքերով ժպտում է նա, և, հավանորեն, խոսակցության նյութը փոխելու նպատակով, ավելացնում է, – ուրիշ տեղ քեզ տեսնեի, չէի ճանաչի, Աբիկ£ Շատ ես փոխվել£

      Երևի, իմ գոյության ամբողջ ժամանակաընթացքում առաջին անգամ ինձ դուր չի գալիս այդ «Աբիկը»£ Մի տեսակ ոնց որ քնքուշ է հնչում, բայցև միևնույն ժամանակ ծաղրական ինչ որ բան կա մեջը£ Եվ ես ասում եմ.

      – Անունս Աբիկ չի®

      – Ո՞նց թե, – զարմանում է նա£– Բա ի՞նչ է£

      – Աբիկ չի, -կրկնում եմ ես համառորեն ու, նույնիսկ, ինքս էլ չգիտեմ ինչու, մի քիչ էլ զայրացկոտ£– Անունս ոչ թե Աբիկ է, այլ Հայրապետ£ Իմ ծննդյան վկայականում այդպես էլ գրված է՝ Ոսկանյան Հայրապետ£

      Աղջիկն անսպասելի սկսում է ծիծաղել£ Գլուխը քիչ թեքած՝ նա ծիծաղում է ուրախ ու բարձրաձայն£ Նրա ծիծաղի մեջ մի կարճ ակնթարթ կորչում են տերևների սոսափյունն ու Բարակ ջրի կարկաչը£ Հետո նա, ձյունից էլ ճերմակ ատամներով սեղմելով ստորին շրթունքը, ժպտուն նայում է ինձ:

      – Դու հրաշք տղա ես, Աբիկ, – ի վերջո ասում է նա:

      Դարձյալ՝ «Աբիկ»® Ես կանգնում, նայում եմ նրան. ոնց որ փոքր երեխայի հետ լինի խոսելիս£ Ես ուզում եմ կրկին անգամ քաղաքավարությամբ հիշեցնել նրան իմ իսկական անունը, բայց աղջիկն ասես կարդում է իմ միտքը£

      – Ոչ, – ասում է նա:– Հայրապետը երկար անուն է, ինձ «Աբիկն» ավելի է դուր գալիս£–


Скачать книгу