ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Читать онлайн книгу.իմ, ինչ գեղեցիկ աշխարհ է®-ինքն իրեն, միայն շուրթերով շշնջում է աղջիկը՝ հայացքը երկար չկտրելով Մռավա սարից, և այդպես էլ հայացքը հեռուներին, ասում է.– Զարմանալի է, իսկ ինչո՞ւ առաջ չեմ տեսել այս ամենը£
– Ե՞րբ£
Իմ հարցին պատասխանելու փոխարեն, նա անսպասելի ասում է.
– Դու քանի՞ տարեկան ես, Աբիկ£
– Հայրս ասում է, որ արդեն փոքր չեմ, – փորձում եմ կատակել:
– Պարզ է, – գլխով է անում աղջիկը£– Մի ժամանակ ես նույնպես փոքր չէի£ Ես հիմա էլ փոքր չեմ, չէ՞, Աբիկ£ Դու համաձայն չե՞ս ինձ հետ£
– Համաձայն եմ, – ակամա ժպտում եմ ես, իսկ հետո, չգիտես ինչու, ասում եմ.– Մեր գյուղը շատ է գեղեցիկ£ Ամբողջ աշխարհում այդպիսի գյուղ չկա£ Իսկ աշնանն այն արտասավոր գեղեցիկ է£
– Աշունն ամեն տեղ էլ գեղեցիկ է, – ասում է աղջիկը:
– Չգիտեմ, գուցե, – թոթվում եմ ուսերս£– Աշնանը ես ոչ մի տեղ չեմ եղել. դպրոց եմ գնում£
Մենք մտնում ենք ձորը, որոշ ժամանակ քայլում ենք լուռ, ինչ-որ տեղ, անտառի խորքում տագնապով ծղրտում է բուն. գիշերային որսի է պատրաստվում երևի£ Անախորժ է նրա ծղրտոցը, անսովորությունից զարհուրել կարելի է£ Գուցե դրա համար է, որ աղջիկը ձեռքով թեթևակի դիպչում է իմ ուսին և կամացուկ ասում.
– Ի¯նչ սարսափելի է® Այդ ո՞վ էր այնպես կանչում£
– Գիշերային բու է, – անհոգ ասում եմ ես£– Վախենալու ոչինչ չկա£ Իսկ ձեզ մոտ, ինչ է, բու չի՞ լինում£
– Ոչ, – չգիտես ինչու հառաչում է նա£– Մեզ մոտ չի լինում£ Ես այստեղից շատ հեռու եմ ծնվել, հազար ձոր ու սար այն կողմ£ Դու աշխարհագրություն լա՞վ գիտես, – անսպասելի հարցնում է աղջիկը£
– Իհարկե, – իսկույն ասում եմ ես£
– Ես ծնվել եմ այնտեղ, ուր աշխարհի ամենամեծ լիճն է ու ամենափոքր ծովը£ Այնտեղ մի քաղաք կա՝ նման Նեապոլին ու դեռ Նեապոլից էլ գեղեցիկ£ Այդ քաղաքում եմ ծնվել ես, և մեզ մոտ երբեք բու չի լինում£
Ես երկար մտորում եմ՝ ձգտելով գուշակել այն քաղաքի անունը, որտեղ ծնվել է աղջիկը, բայց ոչինչ չի ստացվում£ Անհարմար դրություն է, նույնիսկ զգում եմ, թե ինչպես եմ շիկնում£ Բայց նա դա չի նկատում, իհարկե, որովհետև ձորում մութ է£ Նեղ ճանապարհը ելնում է ձորի մյուս կողմը, և մեր առջև երևում է գյուղը՝ հատուկենտ վառվող լույսերով, կովերի բառաչով ու մարդկանց կանչերով£
– Ահա այնտեղ, բլրի վրա, մեր դպրոցն է, – բացատրում եմ ես, – քիչ ներքև ակումբն է, ակումբից ու գյուղական խանութից այն կողմ հիվանդանոցի շենքն է£ Մեր տունը հենց հիվանդանոցի մոտ է£
– Գիտեմ, Աբիկ, – ասում է աղջիկը£ Ես տարակուսանքով նայում եմ նրան£ «„Նրան որտեղի՞ց է հայտնի այդ ամենը. և անունս է իմանում, և մեր տան տեղը գիտի“»£ Բայց հարցնել այդ մասին՝ դարձյալ չեմ համարձակվում£ Եվ նա նորից կարծես կարդում է իմ մտքերը և ասում է.
– Չէ՞ որ ես եղել եմ այստեղ, Աբիկ£ Ճիշտ է, մի անգամ, բայց եղել եմ£ Եվ այդ օրվանից արդեն մի քանի տարի է անցել£
– Մի քանի տարի է անցե՞լ, – ինքնաբերաբար ասում եմ ես£
– Այո, ես այն ժամանակ փոխադրվել էի իններորդ դասարան£ Իսկ դու փոքրիկ, շատ փոքրիկ տղա էիր£
– Իսկ որտե՞ղ էիր ապրում, – զգուշորեն հարցնում եմ ես:– Ու՞մ տանը:
– Իհարկե, ձեր, – ասում է նա ժպտուն:– Դու ինչ է, խոսեցնու՞մ ես ինձ, Աբիկ:
Ուրեմն մեր տուն ենք գնում…