ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Читать онлайн книгу.հարցնում եմ միամիտ տեսքով.
– Ինչո՞ւ£
– Քաջաբար հայտարարում ես՝ «գերազանց», իսկ ռուսերենից®
– Դիտավորյալ չեն նշանակում, – ասում եմ ես կայտառորեն£
Դա հին ու փորձված միջոց է, երևի աշխարհի երեսին բոլոր աշակերտներն էլ այդպես են ասում. բարձր գնահատական ստանալիս ասում են՝ ստացանք, իսկ եթե երեք կամ երկու են ստանում՝ նշանակել են£ Եվ ավելացնում են նույնիսկ՝ դիտավորյալ բարձր չեն նշանակում£ Կան այնպիսիները, որ հավատում են£ Բայց Արգինան կարծես թե չի հավատում ինձ£ Խորամանկորեն ժպտալով նա ասում է.
– Վաղվանից ձեզ մոտ ռուսաց լեզուն ես եմ դասավանդելու£
Այ քեզ նորություն£ Նա ոչ թե ուսուցչուհու՝ տասերորդ դասարանի աշակերտուհու է նման£ Ես իմ ականջներին չեմ հավատում£ Զգում եմ, թե ինչպես է սիրտս արագ ու անկանոն խփում կրծքիս տակ, ասես ուր որ է դուրս կթռչի այնտեղից£ Բայց որևէ բան ասել բարձրաձայն՝ չեմ համարձակվում, ինձ ինչ-որ անսովոր երկչոտություն է պատում անմիջապես£ Եվ դա իր պատճառն ունի. ինչո՞ւ հորինեցի, թե իբր գերազանց եմ սովորում£ Չէ՞ որ հենց վաղը նա կիմանա, որ ես ոչ թե գերազանցիկ եմ, այլ՝ ընդհակառակը£ Բայց ուշ է արդեն որևէ բան փոխելու համար£ Իզուր չէ, որ հայրիկը սիրում է կրկնել. «Խոսքը թռչունի նման բան է, դուրս թռավ- էլ չես բռնի»£ Ինձ մնում է շուռ տալ խոսակցության թեման, որպեսզի նա կրկին չանդրադառնա իմ դպրոցական գործերին£
– Բժշկուհի՞ է ձեր մայրիկը, – ասում եմ ես£
– Այո, – իմ անսպասելի հարցից զարմացած, պատասխանում է Արգինան£– Ներքին հիվանդությունների մասնագետ է հանրապետական հիվանդանոցում£
– Իսկ ձեր հայրի՞կը, – հենց այնպես հարցնում եմ ես:
Արգինան կրկին զարմանքով նայում է ինձ, ասես փորձելով հասկանալ՝ ի՞նչ նպատակ են հետապնդում իմ անիմաստ հարցերը£
– Իսկ քո ինչի՞ն է պետք, – հարցնում է նա վերջապես£
Իհարկե, նրան հո չես ասի, թե ինչու տվեցիր այդ հարցերը, դրա համար էլ լռում եմ£
– Ես հայր չունեմ, Աբիկ®– ուշացումով արձագանքում է Արգինան£– Նա օդանավի մեխանիկ էր քաղաքացիական ավիացիայում£ Հերթական մի թռիչքի ժամանակ ուղևորներից երկու հոգի զինված մտնում են օդաչուական խցիկ և ստիպում խախտել սահմանը£ Հայրս ու մատուցողուհին զոհվում են, սակայն բանդիտներին այդպես էլ չի հաջողվում անցնել պետական սահմանը£
Տնամերձ այգիներից այն կողմ` ձորում, կամացուկ խոխոջում-հառաչում է մեր Բարակ ջուր գետը, և նրա ձայնը հնչում է վշտաբեկ. վըշ-շ-շ, վըշ-շ-շ® Ասես հասկանում է ամեն ինչ£
– Մինչև հիմա էլ օդանավի հեռավոր ձայն լսելիս, մայրս նայում է երկնքին£
– Ինչո՞ւ£
– Սպասում է երևի®
Իմ հայացքը հանդիպում է Արգինայի թախծանուշ աչքերին£
Ու թե հետո էլ ինչ կարելի է ասել՝ չգիտեմ£ Արգինան երևի հասկանում է իմ վիճակը£
– Դու խղճո՞ւմ ես ինձ, Աբիկ, – հարցնում է նա£
– Այո, – ասում եմ ես, սիրտ չանելով նայել Արգինային£
– Իսկ, այ, դա արդեն պետք չէ£ Իմ հայրը զոհվել է մեր հասարակությանը թշնամի տարրերի հետ մարտնչելիս£ Դու ինձ հասկանո՞ւմ ես, Աբիկ£
– Այո£
Աստված իմ, սա ի՞նչ հիմարություն է, մի խելքը գլխին բան չեմ կարողանում ասել, այդ անհեթեթ «այո» -ից բացի£ Մեծերի համար, իհարկե, հեշտ է, մի վայրկյանում ուզած խոսքը կգտնեն ու կասեն£ Երբ կլինի՝ ես էլ մեծանամ®
– Դու