ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Читать онлайн книгу.ու ամառը£ Եվ ահա եկել է աշունը՝ անձրևներով, հազվադեպ արևի պայծառ, արդեն սառը վերջին փայլով, ծառերի տակ թափված գույնզգույն թոշնած տերևներով, պաղ օդով, առավոտյան դրած եղյամով ու անթափանց խոնավ մառախուղներով£
Վերջին շաբաթվա ընթացքում առաջին օրն էր, որ անձրև չտեղաց, առավոտվանից արև էր, և աշնան արևի տակ տնամերձ այգիներում, փողոցներում ու գյուղի շուրջը փռված անտառներում ծառերը փայլածում, հուրհրատում էին բազմերանգ գույներով՝ մաքուր ոսկուց սկսած մինչև փիրուզ£
Իսկ հետո միանգամից իջավ մութ երեկոն£ Անահիտը բարի գիշեր մաղթեց հերթապահ բժշկին ու բուժքրոջը և դուրս եկավ հիվանդանոցից£ Լուսինն իր հեռավոր ճանապարհին էր, դեռ չէր հասել լեռների մեջ կորսված Հնձախութ գյուղին, և շուրջը ամեն ինչ՝ դաշտերը, անտառները, լեռներն ու ձորերը ընկղմված էին ակնակուր մթության մեջ£ Հիվանդանոցի բակում լորենիների բարձր ճյուղերն էին միայն աչքի համար հազիվ նկատելի օրորվում անաստղ երկնքի կապտավուն հեռանկարի վրա£
Չգիտես ինչու, աշնանայի այդ երեկոն Անահիտին թվաց մի տեսակ ոչ սովորական£ Դա արտասավոր երեկո էր, իսկ թե ինչու միանգամից այդպես թվաց՝ Անահիտը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ£ Սիրտն անհանգիստ էր£ Սիրտն ինչ որ բան էր զգում՝ ոչ այն է կարոտալի, ոչ այն է տագնապալից£ Հոգնել էր երևի£ Նա մի քանի վայրկյան կանգնեց գյուղական հիվանդանոցի փայտե աստիճաններին՝ մինչև աչքերը կընտելանային մթությանը, ու նոր միայն գնաց անձրևներից հետո տոփանված արահետով£
Սկզբնական շրջանում, երբ նա, Ստեփանակերտում ավարտելով բժշկական ուսումնարանը, եկավ գյուղ և աշխատանքի անցավ հիվանդանոցում, երկրորդ հերթի ընկնելիս, մայրը միշտ գալիս էր նրան դիմավորելու£ Մայրը, ցանկապատի մյուս կողմում, մթության մեջ կանգնած, սպասում էր նրան£ Հետո դուրս էր գալիս Անահիտը, և, տեսնելով մորը, ասում էր. «Մամա, էլի՞ ես եկել£ Ես ճանապարհը չգիտե՞մ, ինչ է®»£ Նա թևանցուկ էր անում մորը, և նրանք՝ մայր ու աղջիկ, բռնում էին տուն տանող ճանապարհը£ Անահիտը չէր ուզում, որ մայրը, դաշտային գործերից հոգնած, գար իրեն դիմավորելու£ Բայց մայրը չէր լսում նրան, ամեն երեկո գալիս էր£ Անահիտը քայլում էր լուռ, գլխահակ, իսկ մայրն անդադար խոսում էր, և խոսում էր համարյա միշտ նույն բաների շուրջը. այն մասին, որ դաշտերում ահագին կարտոֆիլ մնաց հանելու, իսկ այսօր վաղը մեկ էլ տեսար ձյուն եկավ, հրեն գիշերը եղյամ է դնում սարերին, որ կաթնապրանքային ֆերմայում հիմա լավ են վաստակում, առաջ այդպես չէր, խոսում էր Անահիտի փնթփնթան հորից, որի մարմնում մնացած պատերազմական բեկորները, եղանակների փոփոխման հետ, իրենց զգացնել էին տալիս£ Բայց ամենից շատ պատմում էր իր մասին, թե ինչպիսի դժվարություններ է քաշել ինքը ջահել ժամանակ, թե ինչպես մի կտոր հացի համար մարդու տվին իրեն տասնչորս տարեկանում® «Միթե՞ հնարավոր է համեմատել էսօրվա կյանքի հետ£ Ռադիոն կա, հեռուստացույցը կա, սառնարանն ու լվացքի մեքենան տանը, խանութն ամեն ինչ լիքը, ամսվա վերջին թոշակը բերում են տուն՝ ստացիր ու սիրտդ ուզածին պես ապրիր® Բայց ապրելու ժամանակն անցել է£ Ի՞նչ ապրելու մասին է խոսքը, երբ յոթանասունդ լրացել է արդեն, էդ տարիքում հոգիդ աստծուն ավանդելու մասին ես մտածում և ոչ թե ապրելու»£
Անահիտի համար տխուր ու ձանձրալի էր շարունակ լսել նույն պատմությունները, և նա ամեն անգամ ներքուստ ուրախանում էր, երբ առաջին հերթ էր ընկնում£
Հիմա նրան ոչ ոք չի դիմավորում երեկոները, թեպետ և մայրն է մնում, և ամուսին ունի, և որդի® Անահիտը դուրս