ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Читать онлайн книгу.

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ


Скачать книгу
նաև, որ երբ մարդ հասակն առնում է, աչքերը ճակատից տեղափոխվում են ծոծրակի վրա, և նա սկսում է ետ նայել ու ոչինչ չտեսնել, այսինքս՝ ուզում է ասել, որ գալիս է ժամանակ, երբ մարդ դադարում է հույսերով ապրելուց և ապրում է միայն հուշերով£

      – Հա, երևի էդպես է, – անորոշ արձագանքեց հերացուս և, շրջվելով դեպի Մխիթարը, հարցրեց.

      – Մխիթար, էլի բանաստեղծություն-բան գրո՞ւմ ես, թե՞ թողեցիր£

      – Մեկ-մեկ գրում եմ, շրջանային թերթը տպում է£ Ոչ մի բառ չեն փոխում, ոնց որ գրում եմ՝ էնպես էլ տպում են£ Բայց դե փող քիչ են տալիս£

      – Այ մարդ, հարյուր տարվա պահեստապետ ես, կոլտնտեսության ամբողջ ունեցվածքը ձեռքիդ, փողն ինչի՞դ է պետք£

      – Կարծում ես մի շատ ուրա՞խ եմ, որ պահեստապետ եմ, – Մխիթարը շուրթերը ծռմռեց£– Ես գործ անող մարդ եմ, գործից չեմ վախենում: Ամենևին: Գործ անողի համար ամենածանր բանը անգործ մնալն է£ Ոտքս վիրավոր չլիներ, վաղուց թողել էի պահեստը£ Ի՞նչ եմ ստանում, կգնայի ֆերմա, էնտեղ շատ են ստանում£

      Հերացուս աչքով արեց ինձ, ասաց.

      – Մխիթար, էդ ճի՞շտ է, որ ասում են, իբր թե, մարդիկ են եղել, որ կռվի թունդ ժամանակ թաքուն կրակել են իրենց ձեռքին կամ ոտքին£

      Մխիթարը, իբր, երկար մտածում էր£

      – Թշնամու խոսք է, – ի վերջո ասաց նա£– Չի կարող պատահի£ Ախր, ո՞վ կհավատա£ Մեկն էլ դու, կհավատա՞ս£

      – Ե՞ս® Ինչո՞ւ չեմ հավատա, – խնդմնդաց հերացուս, և, Մխիթարի հետ իր գործն ավարտած համարելով, դարձավ ինձ.– պառավը ո՞նց է, ո՞ղջ է, թե արդեն գործուղման է մեկնել£– Դարձյալ ծիծաղեց՝ այս անգամ իր անհամ սրախոսության վրա, իսկ հետո լրջանալով ասաց.– Ի¯նչ աստվածային կնիկ էր® Նա մեռնելուց չպիտի վախենա, դժոխքն էս կյանքում տեսել է արդեն£

      – Իմաստունի հետ քար քաշիր, հիմարի հետ փլավ մի կեր, – հերացուիս հեռանալուց հետո դժգոհ փնթփնթաց Մխիթարը£– Հիմար մարդը լավ կանի, որ չխոսա, բայց, դե, եթե էդքանն ընբռնի, էլ ինչի պիտի խոսա: Խելոք մարդը երկու բան գիտի՝ շատ մտածել, քիչ խոսել£ Մարդ պիտի ինքն իրեն հարգի, որ ուրիշներն էլ հարգեն£ Էդպես է, մարդ որ հիմար ծնվեց, հիմար էլ կմնա, մեկը չի էլ հասկանում, թե վարդն ինչու է բուրում, մյուսը խոտ ու ծաղկից դեղ է սարքում, բուժում մարդկանց£ Աչքերը բռնի հորս արածը£ Դա որ անտառում ընկել էր ծառի տակ, ոտքը փշրել, ո՞վ է բերել հիվանդանոց£ Հերս է բերել սայլով£ Բա¯® Մարդ կա, մի կոպեկի լավություն անես, մինչև կյանքի վերջը կհիշի, մյուսին կյանքդ էլ տաս՝ չի գնահատի£ Աշխարհն էդպես է ստեղծված, ոչինչ չես փոխի® Խելք բաժանելիս բացակա է եղել£ Հիմար-հիմար խոսում է: Մեկն ասի՝ տեսե՞լ ես կրակելիս® Բայց մի բանում ճիշտ էր, – ամենայն հավանականությամբ՝ խոսակցության թեման փոխելու նպատակով, ավելացրեց.– Ձեր Շահում աքան էս կյանքում իր բաժին դժոխքն իրոք տեսել է արդեն, էն աշխարհում վախենալու բան չունի£ Բա ոնց, տեսել է£ Գյուղում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված աղբյուր-հուշարձան էր կանգնեցվել, շրջանային «Բարեկամություն» թերթում գրել եմ էդ մասին, էն որ վերևում, դպրոցի մոտ կանգնած է, էդ հուշարձանը£ Ուրեմս, հուշարձանը բացվեց շատ շուքով, Շահում աքան, որ մարդկանց մեջ մինչև էդ լուռ, շուրթերը սեղմած գունատված կանգնած էր, հանկարծ չոքեչոք, ինչպես առաջները գնում էին սրբի դուռը, էդպես չոքեչոք մոտեցավ հուշարձանին, գլուխը դրեց պատվանդանին ու դառը լաց եղավ£ Իսկ հուշարձանին, տեսել ես, պատերազմում զոհված նրա չորս որդիների անուններն էին՝ Աբրահամյան


Скачать книгу