ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Читать онлайн книгу.ինչ որ բանից սիրտս սկսեց թրթռալ, միանգամից և օդն է պակասում, և ոտքերս են մի տեսակ թուլանում£ Էդ ինչի՞ց է£ Թարսի պես էլ, – շարունակեց նա, – մորս երազում տեսել եմ£ Ամեն անգամ մորս երազում տեսա թե չէ, մի բան պիտի պատահի£ Լույսը բացվելու վրա աչքս փակեցի և իսկույն տեսա. կանգնել ու մի տեսակ վախեցած նայում էր£ Կարծես թե ինչ-որ բան էր ուզում ասել ու սիրտ չէր անում£ Էդ էր, էլ աչքիս քուն չեկավ£
– Լուսահոգի մերդ սրբի պես կնիկ էր£– Մարգարիտը հոգնած շտկեց մեջքը£– Լսել եմ, ասում են, երազում ավելի լավ է՝ վատ մարդկանց տեսնես, քան լավ£
– Ինչո՞ւ, – էն կողմից հարցրեց Վարդանուշը£
– Ի՞նչ իմանամ£ Իբր թե՝ երազում լավ մարդ տեսնելիս՝ էդ օրը անպայման մի վատ բան է կատարվում£– Մարգարիտը նայեց Շահումին, փոխեց խոսքը£ – Էն ո՞վ է հիմի երազներին հավատում, բանիդ կաց£
– Հակառակի պես լեզուս կսկծում է- դարձյալ շարունակեց Շահումը£ – Բաքվից եղբորս՝ Սահակի սպանության լուրը ստանալու օրն էլ էդպես էր, առավոտվանից լեզուս կսկծում էր, իսկ իրիկունը լուրը եկավ հասավ® Աստված, մի բան չպատահի երեխոցս£
Բրիգադավար Մնացականը գիշերն իր կովի համար խոտ էր հնձել Բուրջալում, և հիմա մարագի ստվերում պառկած, կոտրում էր աչքի քունը£ Նա շրջվեց կանանց կողմը£
– Ի՞նչ եք լեզուներիդ տալիս, – դժգոհ փնթփնթաց նա պառկած տեղից£ -Որ ամեն երազ ճիշտ լիներ, է¯, հազար անգամ մեր էս Մարգարիտին դուրս արած կլինեի ու Սիրանին բերած մեր տուն£
– Որտեղի¯ց ինձ էդպիսի բախտը, – կեղծ ափսոսանքով գլուխն օրորեց Սիրանը£
– Հողվես դու, մի սրան նայիր, – խաղի մեջ մտավ Մարգարիտը£– Ուր է, թե մի էդպիսի բան անեիր՝ հոգիս ազատվեր£ Երեխաների խաթեր մնում եմ, սա էլ կարծում է, թե մի բանի պետք է£
Սրանց կռիվն ամենօրյա կռիվ էր՝ սովորական դարձած, մի քանիսը ծիծաղեցին, բայց Մնացականը խոսքի տակ մնացողը չէր, ասաց.
– Այ աղչի, հազար մանեթով ձեռք բերած մարդուդ մի մանեթով ինչի՞ ես ծախում£
Սակայն Մարգարիտը չհասցրեց պատասխանել, շրջանցելով մարագները, գյուղխորհրդի նախագահ Ասծատուրի մոխրագույն Հրեղենը քառատրոփ գալիս էր դեպի կալերը£
– Ոնց որ թե էստեղ է գալիս, – ասաց ինչ-որ մեկը£ Կանանցից նրանք, ովքեր նստել էին շեղջի ստվերում՝ քիչ հանգստանալու, վեր կացան£ Շահումը, ինչ-որ վատ բանի կանխազգացումից թրթռացող սրտով մնաց կանգնած, Մարգարիտը, ձեռքը հերթական խրձին՝ սպասեց® Մնացականը նույնպես ելավ տեղից և, չգիտես ինչու, մի տեսակ անհամբերությամբ, սկսեց նայել ճանապարհին£ Ձին կորած էր քափ ու քրտինքի մեջ, լկամը կրծելով վարգով անցավ կալերի միջով, բայց հեծյալը՝ կատարածու Աբգարը կարողացավ ձգել, պահել սանձը, կատաղած հովատակը, շուռ գալով մարդկանց կողմը, կանգ առավ՝ ղրճտացնելով դարչնագույն ատամներն ու անհանգիստ դոփելով տեղում£ Աբգարը, առանց ձիուց իջնելու, խզված ձայնով ասաց.
– Դե, ինչ ասեմ, այ ժողովուրդ, մեծ կռիվ է սկսվել, գերմանացի զորքերը հարձակվել են մեր զորքերի վրա£
Հավաքվածների վրա ասես կրակ մաղվեց£
– Վույ, լեզուդ լալկվի, Աբգար, – ձեռքերը ծնկներին խփելով անիծեց Մարգարիտը£– Էս ինչ խաբար բերեցիր£
– Աբգարն ինչ անի, այ քույրիկ, – խեղճացած արդարացավ կատարածուն£– Հրեն շրջանից հեռախոսները կոտրատում են£ Ասծատուրին հրամայել