ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Читать онлайн книгу.գարնանից անկողին էր ընկել, տանը պառկած էր, աղջկա ձայնից ցնցվեց, մի քանի անգամ կանչեց, բայց նրան լսող չկար£ Վազելով եկան հարևանուհիները՝ Մարիամը, Բաջին, քիչ անց վազեվազ եկավ նաև Մարգարիտը£ Եվ Շահումը հանկարծ սարսափով մտածեց այն մասին, որ ամուսինն ընկած էր այն նույն տեղը, ուր Նիկոլայն այն ժամանակ խոստովանեց իր սերը® Հարևանուհիների հետ միասին հենց այդպես շորերով, հին, քրքրված կարպետի մեջ փաթաթած, ամուսնուն քարշ տալով տարան գերեզմանատուն, հանձնեցին հողին, իսկ մթնալուսին, դեռ լույսը չծագած, փոքրերին՝ Արամին, Վաղարշակին, Հովհաննեսին ու Մարգոյին թողնելով հիվանդ մոր մոտ, Սահակին ու Գրիշային, որոնք արդեն տասը-տասներկու տերեկան մեծ տղաներ էին, վերցրած գնաց Խասին խութի սարերը՝ իրեց կիսատ արտը հնձելու£
Լուսնյակը մայր էր մտել, բայց աստղերը դեռևս լուսավորում էին արար աշխարհ: Ուր որ է՝լույսը կբացվի: Շահումը մանգաղով արագ-արագ հնձում էր արտը, արցունքները հոսում էին այտերն ի վար, սակայն նա կծում էր շուրթերը, զսպում իրեն, որպեսզի երեխաները չնկատեն£ Ինչ-որ մեկը հեռու հանդում, լուսաբացի շամանդաղում ծորուն երգեց, և այդ երգն Շահումի սրտով էր, ասես նրա հոգու խորքից բխած.
Գնա¯մ, գնա¯մ, հեռանամ,
Էլ ուժ չունեմ՝ դիմանամ,
Մեռնե¯մ, մտնեմ գերեզման,
Գուցե դարդս մոռանամ®
…Կանգնեց արտում, ականջ դրեց, հեղձուկը դեմ առավ կոկորդում, շնչելը դարձավ դժվար£ Այս ու այնտեղ երգում էին թռչունները, մոտիկ ու հեռու հանդերից մարդկանց ձայներ էին լսվում, Շահումը նայեց որդիներին, որոնք, խոզանի մեջ հազիվ երևալով, քրտնքի մեջ աշխատում էին՝ մոր հնձածը խրձեր անելով ու դասավորելով իրար վրա£ Հույսի հեռավոր մի շող առկայծեց Շահումի հոգում, նա ինքն էլ սկսեց հավատալ, որ կկարողանա մեծացնել իր որբերին£ «Առստամը ողջ լիներ, կօգներ, հենարան կկանգներ, – մտածում էր Շահումը, – այդպես էլ մենք իրարից խռով՝ գնաց այս աշխարհից, չիմանալով, որ վաղուց ներել էի նրան՝ ինձ այսպիսի ճակատագրի արժանացնելու համար£ Ով գիտի, գուցե իմ լավն է ուզեցել£ Սահակը ևս, թե չգնար հեռու քաղաքներ՝ մի կտոր հաց վաստակելու, հիմա այստեղ կլիներ£ Նա ևս չէր թողնի, որ իր անբախտ քույրը մենակ տանջվի»£ Այո, կկարողանա մեծացնել, մտորում էր Շահումը, շարունակելով հնձել, աշխարհն այսպես չի մնա, Ճամփան ինչքան էլ որ երկար լինի, մեկ է, էլի վերջ ունի®
Կալերում կրկին հռնդաց տրակտորը, տրակտորը չէր երևում, ծուխը գալարվեց այնտեղ, մերվեց երկնքի կապույտին£ Արևն ահագին բարձրացել էր, բայց օդը սառցասառն էր£ Ցանկապատի տակ սարդը ոստայն էր հյուսել, սարդոստայնից կախված ցողի ադամանդյա կաթիլները շողշողում էին արևի ճառագայթներից£ Դուրս գալով բակից, ես իջա դեպի ձորը, այնուհետև ձորն ի վեր, գետի հակառակ ուղղությամբ, քայլեցի սարերի կողմը£
Ի¯նչ քաղցր ու միևնույն ժամանակ ինչքա¯ն տխուր է հանդիպումը անցած օրերի հետ. ինչ-որ անհայտ վշտից, թե անձկությունից սիրտս սեղմվում է£ Քիչ ներքև, ինչպես իմ մանկութ օրերին, չի երգում այլևս ինձ ծանոթ առուն® Իմ հեռու-հեռավոր հիշողության մեջ զնգում է այդ առուն, մեղմիկ խոխոջում՝ ողջունելով ինձ, թիթեռնիկներին, հավքերին պես-պես և ծաղիկներին՝ սյուքից օրորվող®
Դու իմ մանկության սիրելի առու, որ զրնգալով, խնդուն խայտալով, վազում էիր ցած՝ քեզ հետ տանելով երազներն իմ ջինջ, ո՞ւր ես դու հիմի,