ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Читать онлайн книгу.

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ


Скачать книгу
իրար լսելու£

      – Ջուր բերեք, շուտ£

      – Հող լցրեք£

      – Բահերով, բահերով հող նետեք£

      – Ջուր, դեպի այս կողմը, դեպի դռները£

      – Շուտով կգա հրշեջ մեքենան, հող շպրտեք£

      – Շրջկենատրոնից մինչև այստեղ քառասուն կիլոմետր ճանապարհ է, մինչև կգա, և այն էլ մեր ճանապարհներով, ամեն ինչ մոխիր կդառնա£

      Կրակն ավելի է բորբոքվել, դռնախորշին մոտենալ արդեն հնարավոր չէ£

      Ես անթարթափ նայում եմ այդ ուղղությամբ, բայց Արգինան չկա£ Ո՞ւր մնաց նա£ Հրդեհի կատաղի ճարճատյունը, մարդկանց բղավոցներն ու ոտքերի դոփյունը, ջրի մեծ չաները թափքերում բեռնատար մեքենաների տագնապալից ազդանշանները` այս ամենը վերածվել է ահավոր մի խառնաշփոթության, որից, թվում է, հողն ինքը տնքում, երերում է ոտքերի տակ£ Ո՞ւր է Արգինան£ Ինչո՞ւ նա այլևս չի երևում£ Սարսափը պատում է ինձ£ Ես սկսում եմ լաց լինել£

      Ծվվոց, ծկլթոց է ամենուր£ Եվ հանկարծ ես տեսնում եմ Արմենին£ Մինչև գոտկատեղը չգիտես ինչու մերկ, մրից լիովին սևացած, նա հենց նոր հիվանդանոցից պատուհանով դուրս է բերել հերթական հիվանդին և հիմա, այս ու այն կողմ ընկած, որոնում է ինչ-որ մեկին®

      – Արմեն, – ձայնում եմ ես£– Արմեն, այս կողմ, Արմեն®

      Ես նրան ասում եմ, որ այնտեղ, ներսում է Արգինան£

      – Նա ներս մտավ այնտեղ ու մինչև հիմա չկա®

      Արմենն առանց վայրկյան կորցնելու, իրեն նետում է դեպի դռնախորշը, որտեղից քուլա-քուլա ելնում է բոցախառն ծուխը£ Սակայն նա հազիվ է չքանում այդ ծխի մեջ, երկրորդ հարկի լուսամուտից կրակը միանգամից դուրս է ժայթքում՝ յոթ գլխանի վիշապի պես լիզելով լուսամուտի փեղկերը, որոնք իսկույն բռնկվում, բոցավառվում են£ Եվս մի երկվայրկյան, ու հանկարծ կայծերի հսկայամեծ խուրձը ծառս է լինում դեպի երկինք, և ահռելի թնդյունի մեջ մի պահ մարում են հավաքվածների սարսափահար ձայներն ու հառաչանքները£

      – Տանիքը փլվեց, – կոլտնտեսության վարչական շենքի պատշգամբում կանգնած գոռում է նախագահ Գաբրիել Բալայանը£– Բոլորդ հետ կացեք, տանիքի մի մասը փլվեց, հետ կացեք, հիմա լրիվ կփլվի, հետ®

      Ես ակամա մի կողմ եմ ցատկում£ Ես իմ հոգու խորքում դեռևս փայփայում եմ այն հույսը, թե Արմենը կհասցնի փրկել Արգինային® Լաց լինելով վշտից ու անզորությունից, ես արձանացած նայում եմ դռնախորշին£

      Արմենը այնտեղից ելնում է ամբողջովին մրի մեջ կորած£ Նրա տաբատը մխում է, բայց նա ուշք չի դարձնում դրան£ Կանգ առնելով, նա հայացքն ուղղում է դեպի երկինք, այդպես քարացած նայում է մի պահ£ Ասես անջատված աշխարհից, ես նույնպես նայում եմ վերև. զարմանալի է, բայց այս գիշեր կարմիր գույն ունի լուսինը£

      – Արգինա, – խռպոտ, գազանական զարհուրելի ձայնով բղավում է Արմենն ու, ասես գլխին իջած կռանի ծանր հարվածից, նա երերալով առաջանում է մի երկու քայլ, հետո հանկարծակի ծնկի է իջնում գետնին՝ ձեռքերով ծածկելով դեմքը®

      ՎԵՐՋԵՐԳ

      Եվ ահա նորից գարուն է մեր գյուղում£ Դեղձենիները ծաղկել են ամենուր, և նրանց ծաղիկները կարմիր են ու մանուշակագույն£

      Ես քայլում եմ ծանոթ կածաններով ու քայլերն իմ ինձ ակամա տանում են դեպի այնտեղ, ուր տարին չորս բոլոր ծաղիկներ են, ու արտույտներն անուշ գեղգեղում են այս ու այնտեղ£

      Իմ սրտին մոտ ու հարազատ կածաններ£ Ես քայլում եմ առաջ£ Ահա Բախչուտի


Скачать книгу