ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Читать онлайн книгу.մտնում է տուն£ Ես ձևացնում եմ, թե քնած եմ, բայց գաղտուկ հետևում եմ նրան£
Արգինան մոտենում է հայելուն, և ես հայելու մեջ տեսնում եմ նրա քիչ գունատ, բայց չքնաղ դեմքը, նուրբ ռունգերով հմայիչ քիթը, խոշոր, արտահայտիչ աչքերն ու լիքը շուրթերը® Նա, իր սովորության համաձայն, գլխի վարժ շարժումով նետում է ճակատին ընկած մազերը և հանկարծ ձեռքերով ծածկում է դեմքը£ Մի՞թե լաց է լինում® Սիրտս ալեկոծվում է նրա հանդեպ ունեցած անհուն սիրուց ու խղճահարությունից£ Սակայն վախենում եմ ափսոսանքի մի բառ անգամ արտասանել. նա կարող է նեղանալ՝ նկատելով, որ հետևում եմ իրեն£ Դրա համար էլ սկսում եմ թեթևակի խռմփացնել£
Արգինան դանդաղ շրջվում է իմ կողմը£ Ես լսում եմ նրա հուշիկ քայլերը… Նա մոտենում է ինձ, զգուշությամբ նստում է իմ մահճակալի ծայրին, և ես զգում եմ, թե ինչպես է խոնարհվում ինձ վրա, արդեն զգում եմ նրա անուշիկ բուրմունքը£ Արգինայի տաք շուրթերը հպվում են իմ այտին£ Ես արագորեն բացում եմ աչքերս, մի ձեռքով թեթևակի գրկում եմ Արգինային, ուզում եմ համբուրել նրան, սակայն չեմ համարձակվում£
– Դու չէիր քնեել, չէ՞, Աբիկ, – հարցնում է նա, առանց ետ քաշվելու£
– Ոչ, – պատասխանում եմ ես դողդոջուն ձայնով£– Չէի քնել£ Դու այդ որտե՞ղ էիր այսքան ժամանակ, – հարցնում եմ ես՝ աչքերս դարձնելով մի կողմ£
Նա իմ հարցին չի պատասխանում£
– Աբիկ, – ասում է նա, – կարո՞ղ ես հաշվել՝ ինչքա՞ն է մնացել մինչև աշուն£
– Ի՞նչ մի դժվար բան է դա£ Ուղիղ չորս ամիս£
– Դու երջանիկ ես, Աբիկ, քեզ համար չորս ամիսը պարզապես չորս ամիս է, և վերջ£
– Իսկ քե՞զ համար, – հարցնում եմ ես, զգալով, թե ինչպես է թրթռում սիրտս:
– Ինձ համար®, – Արգինան մի պահ մտածում է£– Ինձ համար՝ մի ամբողջ հավիտենակունություն£
10
Այդ գիշեր նա ուշ պառկեց£ Գրավորներ էր ստուգում, բայց պառկեց թե չէ՝ անմիջապես քնեց£ Ես միշտ էլ զարմանում եմ վայրկյանպես քնով անցնելու նրա հմտության վրա£ Ես այդպես չեմ կարողանում՝ մի կողքից մյուսն եմ շրջվում, նորից ու նորից վերհիշում եմ այն ամենը, ինչ տեսա ու լսեցի այնտեղ՝ ձորամերձ այգու ծառերի տակ, սակայն, միևնույն է, քնել չեմ կարողանում£ Իմ լուսամուտից երևում է երկնքի մի ծայրը, բայց երկնքի այդ մասը դեռևս պատված է ամպերով և նայելու բան չկա այնտեղ£ Սենյակը տոթ է, երևի անձրև է գալու£ Ես ուզում եմ ելնել, բացել օդանցքը, բայց վախենում եմ Արգինան արթնանա£ Ես կրկին ամուր փակում եմ աչքերս՝ ձգտելով մի կերպ քնով անցնել£ Եվ հանկարծ այդ պահին կալատեղերից ինչ-որ տագնապալից ձայն, փշրելով գարնանային խոր լռությունը, տարածվում է քնած գյուղի վրա£
– Է հե-հե-հե-ե-ե¯յ®
Այդ անակնկալ աղաղակից ասես սառչում է արյունս, ես արագ նստում եմ անկողնում և սարսափով բռնված նայում շուրջս£
– Էհե-հե-ե-ե¯յ®– տղամարդու ահասարսուռ կանչը կրկին արձագանքվում, քառապատկվում է լեռներում ու անդնդախոր մթին ձորերում£
Ես իջնում եմ մահճակալից, վազում եմ Արգինայի մոտ և սկսում ցնցել նրա ուսը.
– Արգինա, վեր կաց£
Արգինան բացում է աչքերը և նայում ինձ՝ զարմացած, ոչինչ չհասկանալով£ Հետո, հանկարծ ցած թռչելով մահճակալից, նա նետվում է դեպի պատշգամբ£ Ես միայն հիմա եմ նկատում, որ չարագույժ հրացոլքը դրսում բռնել է ամբողջ երկինքը£ Արգինան բազկաթոռի վրայից համարյա պոկում է իր զգեստը, այն նույնը, երկնակապույտը, արագորեն հագնում է այն և ասում է շնչաբեկ ձայնով.
– Աբիկ,