ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Читать онлайн книгу.

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ


Скачать книгу
գոնե մի անգամ նայել ետ£

      Տանը, ինչպես թռչնակը վանդակում, նա պատեպատ էր զարկվում, մեկ խնդում, մեկ արտասվում էր՝ անհանգիստ նայելով լուսամուտից, և նրան շարունակ թվում էր, թե օդը չի հերիքում£ Երեկոյան ամեն ինչ պատմեց մորը՝ ավելացնելով, որ կամ նա, կամ էլ ոչ ոք£ Մայրը՝ Թագին, անօգնական, մի տեսակ ասես անտեղյակ, նայում էր աղջկան, չնայած, իհարկե, զգացվում էր, որ գիտեր արդեն այդ մասին, հարևաններն էին, երևի, իրենց միասին տեսել£ «Ախր, սար ու ձորի տարբերություն կա ձեր մեջ, մենք՝ ով, նրանք՝ ով, – խոսեց մայրը ընկճված ձայնով, նրա տեսքը խեղճ ու ողորմելի էր, Շահումի սիրտը միանգամից ճմլվեց կրծքի տակ£-Նիկոլայը, խոսք չունեմ, վատ տղա չի, ուրիշ երկրներում էլ, ասում են, ուսում է ստացել, կրթված, գրագետ, իզուր տեղը չի, որ նրան կարմիր պարտիզան են ասում£ Բայց ծնողները, հատկապես մերը, չեն համաձայնվի® Դա գլուխ եկող բան չի, բալաս, գործ չունես, մտքիցդ հանիր նրան®»£ Եվ հիմա տղաների խմբում կանգնած, հեռվից հեռու նայում էր իրեն, և ինքը գիտեր, որ Նիկոլայն է, և սիրտը թրթռում էր արտասովոր ու տագնապիչ զգացումից£ Իսկ խումբն արդեն ուրիշ երգի էր անցել.

      Խաչենը փրփրում է,

      Ափերը քրքրում է,

      Ամեն քեզ տեսնելիս՝

      Սիրտս թրթռում է®

      Աստված, գոնե ուրիշ կողմ թեքեր հայացքը, ուրիշ ուղղությամբ նայեր, ամբողջ գյուղի առջև ինչո՞ւ է այդպես նայում, եղբայրները՝ Սահակն ու Առուստամը, նույնպես այնտեղ են, ժողովրդի մեջ կանգնած նայում են իրենց, ի՞նչ կմտածենն, եթե տեսնեն նրան՝ իրեն նայելիս£ Այլայլվել, դեմքը կրակի պես այրվում էր, իսկ ընկերուհիներն արմունկներով թեթև հրում էին. «Աղջի, Շահում, մի տես ոնց է հայիլ-մայիլ նայում քեզ», ժպտահայաց ակնարկներ էին նետում՝ մտքներում, երևի, նախանձելով նրա բախտին: Էհ, թե աղջիկներն իմանային առջևում ինչ բախտ է սպասում իրենց ընկերուհուն®

      …Դեղձանիկները շարունակում են ցայգալույսի իրենց երգը£ Ես հիմա տեսնում եմ նրանց՝ ոսկեկանաչ փոքրիկ երգիչներին, թթենիների վրա, երբեմն թաքնվելով դեղնագորշագույն տերևների մեջ, երբեմն հանելով իրենց հետաքրքրասեր կտուցները, ուրախ ոստոստում, ճախրում են ծառերն ի վեր և անընդհատ հնչեղ ու սահուն ծորում է նրանց երգը՝ ֆյութհ-ֆյութհ-ֆյութհ, ապա մի պահ ասես երգն ընդհատվում է, բայց մի կարճ պահ միայն, այն կրկին հնչում է՝ այս անգամ քնքուշ ու նվաղուն՝ ֆյուուութհ®

      Հեռուներից՝ ոչ այն է կոլտնտեսային դաշտերից, ուր ալյակ-ալյակ ծփում են դեղնած արտերը և ասես տաքություն են բուրում, ոչ այն է գյուղամիջով փախչող գետակն ի վար ձգված անտառից, զնգուն ձայնակցում են արտույտները£

      – Այա, ուզո՞ւմ ես ուտելու մի բան բերեմ£

      Ասես հանկարծակիի եկած՝ աչքերը թարթում, իմ վրայով նայում է ինչ-որ տեղ£

      – Վու¯յ, քո անցվորանց գերեզմանին լույս գա, բա ես բա՞ն եմ ուտում® Ուտեմ որ ի՞նչ. պառավի կերածը կորած է, այան քեզ մատաղ£– Քմծիծաղում է, բարակ շուրթերին երևում ու անմիջապես էլ հանգչում է թույլ ժպիտը£– Իմ մասին ինչի՞ ես մտածում, մատաղ, իմն արդեն անցել է, էսօր վերջին օրն է, էգուց չեմ լինելու®Այան գլխովդ շոռ տա, Սամվելիկիս գտիր, – նրա ձայնը դողդողաց, լացախառն ասաց.– Գտիր, անպայման գտիր, այան մատաղ£

      – Գտնելու եմ, այա, – հառաչանքս խեղդած՝ հուսադրեցի ես, -անպայման գտնելու եմ£

      – Գտնելու ես, բայց ես չեմ լինելու, անունին ու ձենին մատաղ նրա®

      – Դու


Скачать книгу