ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Читать онлайн книгу.էր՝ ինձ ցույց տալու համար, խնամքով դրեց գրպանը£ Պարզ երևում էր՝ սրտովն էր, որ գովեցի իր ընտրությունը£
Ես ծնկի եմ իջնում քարե գուռին՝ ջուր խմելու, գուռի հատակին ջուրը փոս է փորել և մանրիկ ավազները ծփանքի միջից դողում են£ Այն հեռու ժամանակներում, ետմիջօրեին, սարերից տուն վերադառնալիս, այստեղ կանգ առան հոգնած, ուժասպառ եղած ջահել մայրն ու երկու որդին՝ Սահակն ու Գրիշան£
Ամառ էր ու շոգ էր, մանրիկ, սև մժեղները կախվում էին նովի բորբոսնող ջրի վրա, հետո բարձրանում, պտտվում էին թեղու ստվերում, սյունաձև փայլում£ Որդիների տեսքից՝ այդպես ընկճված, հնամաշ շորերին՝ կարկատաններ, ոտաբոբիկ, – Շահումի սիրտը ճմլվում էր£ Շահումը վարժարանում սերտած մի ոտանավոր հիշեց, որ ասես իր մասին էր գրված, այդ օրվա իր կյանքի մասին£
Լուսնյակը դուրս է եկել,
Աչքերիս լույս է եկել£
Լուսնի լույսով մանեմ ես,
Սիպտակ ոստեր անեմ ես,
Աղքատ օրով ու լացով
Որբեր պահեմ մանածով®
«Հա, ամեն ինչ կանեմ, – ասես ի պատասխան այդ ոտանավորի, արտասանեց նա, – գիշերը ցերեկ կանեմ, ճախարակով կպահեմ ձեզ, բայց չեմ թողնի, որ ուրիշի դռան վիզ ծռեք»£ Բերքն այդ տարի լավ էր, Սահակի ու Գրիշայի օգնությամբ հնձեց արտը, կալսեց, երեսուն փութ ցորեն ստացավ£ Երկու փութ տարավ ջրաղաց, մի շաբաթ նստեց Թուլունց ջրաղացներում, մեծ հերթ էր, կես փութ աղաց և շալակած վերադարձավ£ Երեխաները, տան մոտ, խաղով տարված, հանկարծակի նկատեցին մորը և վեցը միասին աղմուկ-աղաղակով, ճռվողյունով եկան£ Անկարող լացը զսպելու, Շահումը ալյուրը շալակին, կանգնել, սրտի անդիմադրելի մղումով նայում էր նրանց£ Ամենափոքր որդին՝ Հովհաննեսը, ինչ-որ բանով ընկավ, թավալվեց գետնին, բայց իսկույն վեր կացավ, վազելով եկան, փաթաթվեցին թուլացած ոտքերին, և Հովհաննեսը, պինդ գրկելով ոտքերը, ասաց. «Մամա, քեզանից սպիտակ հացի հոտ է գալիս»£ Իսկ Մարգուշան, ցեխոտ դեմքով, գետնին նսած նայում էր£ Եվ այդտեղ նույնպես Շահումը մրմնջաց. «Մեծացնեմ, տեղ հասցնեմ ձեզ ու էլ դարդ չունեմ»£ Սահակն ու Գրիշան արդեն դպրոց էին գնում, ամբողջ մի տարի տեր Վարդանի համար ձրի հաց էր թխում, որպեսզի սա պարապեր որդիների հետ, իսկ ձմռան երկար գիշերները նստած գորգ էր գործում£ Գարնան վերջերին, ճամփաները բացվելուն պես, Խաչենագետի էն կողմից, Բալուջա գյուղից եկան գորգ առնելու£ Տրամադրությունը լավ էր, մտածում էր էդ փողով Շուշի քաղաքից շորեր բերել տալ, երեխեքը տկլոր են£ Զուր պատրանքներ՝ փողը փոխվել էր, և դրանք արժեքազրկված փողեր էին. խաբել էին նրան£ «Դե, եթե ինձ նման անբախտ մարդուն էլ են խաբում, ինչ ասեմ, – լաց եղավ նա, – թող նրանց կանայք իմ օրը չընկնեն, թող նրանց արածն իմի նման ջուրը չտանի»£
…Կռունկների երամը անուշ կանչով անցավ անտառների վրայով£ Ես բարձրացրի հայացքս, սակայն ոչինչ տեսնել չկարողացա£ Ծառերը ծածկել էին երկինքը£ Ինչ-որ տեղ վայրի աղավնիները ղունղունում էին, փայտփորիկը, կրծքով չոր կեղևին կպած, տկտկացնում հա տկտկացնում էր£ Չէր երևում և կկուն, որ հաճարկենու կատարին բազմած անդադրում կանչում էր, և նրա կանչը՝ նման սրտի զարկերի, թախծական էր կուսական անտառի համատարած անդորրի մեջ£
Հուշերի մեջ խորասույզ՝ կապույտ ստվերներով շղարշված ճանապարհով ես քայլեցի դեպի մոտիկ բլրակը, մտածելով այն մասին, որ այս վայրերի հետ ինձ