ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Читать онлайн книгу.դեմքի ոչինչ չի ասում, դուք մարդու ներսը նայեցեք մի պահ. կակաչը նույնպես հուրհրատում է տեսքով հրագույն, բայց սիրտը սև է իմ սրտի հանգույն…
Ողջ գիշեր աչքին քուն չեկած մարդը լոկ կհասկանա, թե ինչ երկար է տևում գիշերը, ինչպես որ փայլուն, լավ օրվա գինը չի հասկանա նա, ով որ չգիտի տառապանքն ինչ է: Կամ էլ կուշտ մարդուն հազիվ թե հասնի, թե կողքի մուտքում դրկից է մեռել սովածությունից: Քո ոտքի ցավը քո սիրտն է զգում, իսկ հոգուդ ցավը ոք չի զգում: Երբ մարդուն կյանքում հասկացող չկա՝ մորմոքուն վիշտն իր ու՞մ պիտի պատմի՝ մամռոտ քարերին, երկնքին մերված ներհուն ծառերին, երգող հավքերին, ջրերին լացկան…
Ո՜վ մարդ արարած՝ անկշտում, ագահ, ձեռքերդ դատարկ եկար այս աշխարհ, ձեռքերդ դատարկ կգնաս աշխարհից, այդ ո՞վ է, ասա, բան տարել իր հետ, որ դու էլ տանես, կոշիկդ թե որ ոսկուց էլ լինի, մեկ է՝ ոտքի տակ պիտի որ մաշվի, մարդ եղիր մի քիչ, տես, արևն ինչպես է գնում մարելու՝ լույսն իր բաշխելով, վարդը թառամում՝ բուրմունքն իր տալով, խունկը այրվում է՝ շուրջը սփռելով հոտն իր բուրավետ:…
Սիրտս կսկծաց. կարկուտը էլի հարուստի արտից խուսանավելով՝ գնաց ջարդելու աղքատի արտը: Կյանք է, դիմացիր, ասում եմ ես ինձ, թե բախտը քեզնից երես է թեքել, էլ մի ընկրկիր, դառը մտքերը ծանր է տանել: Ոչ թե ոտքի տակ, երկնքի՜ն նայիր՝ լուսաշող մտքեր կունենաս հարկավ:
=======================
ՕՐՀՆԵՐԳ
Քեզ հանդիպեցի այսքան ուշացած, այսքան ուշացած սիրեցի ես քեզ… Ի՞նչ անեմ, ասա, ո՞րն է մեղքը իմ, որ քեզնից ես վաղ, շատ վաղ ծնվեցի… Ո՞րն է մեղքը իմ, որ պատահեցի այսքան ուշացած, այսքան ուշացած սիրեցի ես քեզ:
Ողորմիր, Տեր իմ, ողորմիր դու ինձ, պարզիր գաղտնիքդ ազնվաշուք, վսեմ. ի՜նչ ուժ կար քո մեջ՝ ձեռքդ չդողաց, երբ արարվում էր հրաշքն այդ լուսե՝ այդքան անթերի, այդքան կատարյալ ու սքանչելի:
Սերը ծնվում է անսպասելի ու միանգամից՝ հոգիդ լցնելով ծաղկուն գարունքով: Եվ մի՞թե մեղք է սիրելը, իրավ, այսքան տարաժամ, բայց ո՞վ է, ասա, որ չի խենթանա քո հուր նայվածքից, տեսքից դեռատի, շուրթերից բոսոր ու սիրատոչոր կամ չի թրթռա հեգ սիրտը նրա՝ քո սև աչքերի լուսաշող փայլից:
Դժվար է կրել ցավը սեփական, խոր սիրո ցավին բալասան չկա, երբ մարդու սրտում մարում է սերը, ապրելը արդեն դառնում է իզուր, և տվայտանքը սիրող սրտերի՝ երբ դու սիրում ես խելահեղ սիրով, նա երջանիկ է մեկ ուրիշի հետ… Տրվել չեմ ուզում մտքերի նանիր, ուզում եմ, անշուշտ, սիրես դու մեկին՝ քեզ արժանավորին, լինես նրանից կյանքում անմեկին, որ թևավորվեմ քո երջանկությամբ ու քեզնով զգամ ես ինձ բախտավոր…
=======================
ԵՂԵՐԳ
Ես աղերսում էի Աստծուն` Տեր իմ, պահապան եղիր իմ զավակներին, և թախանձում ու պաղատանքն էի հղում իմ նրան:
Խնայիր, Տեր իմ, մրմնջում էի, քանզի կենսարար արև են նրանք մեր գլխավերև, և առանց նրանց լուսերես տեսքի ու մեղուշ ձայնի փուչ է մեզ համար աշխարհը արար։
Երկինքը մթնում. գիշեր էր գալիս. աչքերս բաց էին մինչև լուսաբաց, արցունքի շողն էր լճանում այնտեղ, և վաղնջական օրերը նորեն ետ էին գալիս, ու
գեղեցկատեսք իմ որդիները ` միշտ գորովագութ, անապակ հոգով, ուրիշի ցավին հավետ համակիր, մեր կողքին էին, և արեգակը ժպտում էր վերից երջանիկ կյանքի գունեղ ժպիտով:
Եվ այդ տեսիլից թալկացած հոգով, վհատ ու նկուն՝ ձեռքերս պարզած աղաչում էի հեռու Աստըծուն` ողորմիր, Տեր իմ, մի լքիր նրանց ու մի կործանիր, քանզի կորած ենք առանց իրարու:
…Սակայն չանսաց նա պաղատանքին իմ, եղավ անողորմ, քարսիրտ ու դժնի, և ես հասկացա` սուտ