ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Читать онлайн книгу.ինձ, կանչում են ինձ կարոտավառ, ու, ես դյութված նրանց ձենով՝ խարխափում եմ գիշերվա մեջ խավարչտին…
=====================
ԱՌԱՋԻՆ ՍԵՐ
Հրապուրիչ գորովանքով նրա գերված՝ վախն իմ սրտում, դողն հոգուս մեջ ՝ ես շարունակ խանդից վառվում, սարսում էի, մտածելով՝ կգա մի օր, կգերվի նա մեկնումեկով, կլքի ինձ: Ու սոսկումով ես ինքս ինձ մխիթարում, ասում էի՝ դա չի լինի, չէ-որ գիտի՝ խենթի պես եմ սիրում իրեն ու պատրաստ եմ հահուն իրեն դեպի լույս ու ճրագ միտող ոսկեթևիկ թիթեռի պես այրել թևերն իմ՝ իր ճրագից:
Սակայն օրն այդ կարկուտի պես խփեց հանկարծ և ինձ համար աշխարհն մեկեն գունափոխվեց, թռչունները դադարեցին ժիր երգելուց, գետը լռեց խոր ձորակում, բիլ երկինքը արջնանացավ, այս ու այնտեղ անձրև մաղեց կռատուկի տերևներին… Նա իմ կյանքն էր, իմ արևը ու շունչը իմ, իմ լույս հոգին, սիրտն էր նա իմ:
Ես չգիտեմ, ի՞ նչ է անում նա այս պահին: Համբուրվո՞ւմ են, կամ լուսայգ են դիմավորում սարալանջին, սքանչանում: Ոչինչ-ոչինչ ես չգիտեմ: Երջանի՞կ է այդ մեկի հետ, թե՞ մտքի մեջ խորասուզված՝ արտասվում է, ինչպես որ ես… Բայց ես նրան չեմ նախատում ամենևին, որ լքեց ինձ ու գտել է մեկ ուրիշին, այլ բերկրում եմ, որ նա իմն էր, իմն է եղել, սիրել է ինձ մի ժամանակ…
Ի՞ նչ անեմ ես առանց նրա, ախ, ո՞ւր գնամ, դեմքս այրող քամուն տված՝ ես ի՞նչ անեմ: Կամ ո՞ւ մ պատմեմ Նրա մասին, որ հասկանա: Լավ է գնամ ու մոլորվեմ ու կամ նստեմ և դառը լամ, մի քար դնեմ գլխատակիս, քնով անցնեմ ու չարթնանամ:
=============================
Ե Ր Կ ՈՒ Վ Ի Պ Ա Կ
Փ Ո Ր Ձ Ա Ր Կ ՈՒ Մ
Այս կողմերում հազվադեպ են ամպրոպները և թերևս դա էր պատճառը, որ Եվան, արթնանալով քնից, սկզբում չհասկացավ, թե ինչ թնդյուն-դղրդյուն է դրսում։ Հետո պարզորոշ լսեց ջրհորդաններում աղմկող ջրի ձայնը, ու նա հասկացավ, որ անձրև է տեղում։ Երբեմն առ երբեմն՝ նախ թույլ, ապա հետզհետե ահագնանալով, որոտում էր երկինքը։
Սովորություն էր՝ առավոտները չէր ուզում ելնել անկողնուց։ Սիրում էր երկար մնալ այդպես տաք ու փափուկ անկողնում, լսել դրսի ձայները, տրվել հուշերին։ Վերջին ժամանակները, չգիտես ինչու, նա ավելի հաճախակի էր տարվում այդ հուշերով։ Ինչո՞ւ էր այդպես՝ հասկանալ, ըմբռնել չէր կարողանում։ Նրան անհանգստություն էր պատճառում հատկապես այն հանգամանքը, որ, ասես ճակատագրի չար հեգնանքով, և նախկին ամուսինը՝ Ստեփանը, և նորը՝ Դավիթ Ավետովիչը, աշխատում էին նույն լաբորատորիայում, կողք-կողքի։ Ավելի շուտ՝ դա ոչ թե անհանգստացնում, այլ մի տեսակ բարկացնում, անբավականության զգացում էր առաջացնում իր մեջ։ Գնալով՝ Եվան ավելի ու ավելի էր ափսոսում իր թեթևամիտ քայլի համար, որ տեղի տվեց հոր շարունակական հորդորներին, բաժանվեց Ստեփանից։ Այո, վարձով էին ապրում, դժվար էր, Ստեփանի աշխատավարձի կեսից ավելին գնում էր դրան, իսկ հայրը դիտավորյալ չէր օգնում, թեպետ դրա հնարավորությունն ուներ։ Հայրը դժգոհ էր Ստեփանից, որ, փոխանակ ասպիրանտուրայում մնալու, գերադասեց գնալ նավթահանքեր։ Հորը կատաղեցրեց նրա այդ քայլը։ «„Նա կուլտուրական կյանքով ապրել չգիտի, – ասում էր հայրը, – այդպիսիները կարիքի մեջ են լինում շարունակ։ Ես գեղեցկուհի աղջիկ չեմ մեծեցրել, որ նավթագործ բանվորի տամ, դուրս եկ դրանից, ես գիտեմ, թե ում հետ եմ ամուսնացնելու քեզ։ Մինիստրի հետ եմ ամուսնացնելու։ Հարստության, ոսկու մեջ լող ես տալու“»։ Ինչո՞ւ, ինչո՞ւ լսեց նրան, եթե ինքը երջանիկ էր Ստեփանի հետ։ Պարզապես չհասկացավ դա, չուզեց հասկանալ։ Հայրը, իրոք, մինիստրի հետ ամուսնացրեց նրան. Դավիթ