ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Читать онлайн книгу.Ռաֆայել։
– Սառը ջուր խմիր, – ծիծաղեց Ռաֆայելը։-Խանգարեցի՞ քեզ։
– Տունը հավաքելիս տղամարդիկ միշտ էլ խանգարում են, նույնիսկ, երբ ուզում են ինչ-որ բանով օգնած լինել իրենց կանանց։
– Չօգնե՞մ ուրեմն, – ժպտալից ասաց Ռաֆայելը հանելով վերարկուն, – պատրաստ եմ ամեն ինչում օգնել՝ ասա, թե չէ կարող եմ միտքս փոխել։ Այ, այստեղ ոնց որ փոշի կա, – մատները քսելով պահարանին, ավելացրեց Ռաֆայելը։
– Դու խելքդ թռցրե՞լ ես, ինչ է, – բարկությամբ ասաց Ամալյան։-Մատներիդ հետքը մնաց կահույքի վրա։
– Ներեցեք, խնդրեմ, պարզվում է, որ ներմուծական կահույքին հեռվից կարելի է նայել միայն, ձեռքով չի կարելի կպչել։
– Ախր, ողորկված է, փչացնում ես։ Ի սեր աստծո, գնա, մի խանգարիր, պետք չէ ինձ քո օգնությունը։
Ռաֆայելը ծիծաղեց, ցանկանում էր դուրս գալ սենյակից, սակայն Ամալյան կանգնեցրեց նրան.
– Սպասիր, ո՞ւր ես գնում։
– Ինքդ չասացի՞ր, որ չխանգարեմ քեզ։
– Դու, ավելի լավ է, ստուգիր ինձ։ Հրեն գիրքը։
Ռաֆայելը ետ եկավ, լուսամոտագոգից վերցրեց գիրքը և սկսեց կարդալ.
– Սա՞ է… Սիրտ-անոթային համագարգ։ Բայց ես ոչինչ չեմ հասկանում այստեղ, – տարակուսանքով ասաց նա, նայելով կնոջը։
– Ոչինչ, դու միայն հետևիր տեքստին, թե չէ հաստատ կտրվելու եմ։ Որ կտրվեցի, հաշվիր, թե մեռած ու թաղած չեմ։
– Գրողը տանի, որտեղի՞ց ես սովորել այդ արտահայտությունները։ Լավ, ասա, ո՞րը կարդամ։ Լրիվ սկզբի՞ց։
– Չէ, այդտեղ բաժին կա՝ «„Լյարդի բուժում“»։
Ռաֆայելը մի պահ աչք ածեց գրքի բաց էջը և սկսեց.
– Մահը ֆիզիոլոգիական պրոցեսների անդառնալի դադարումն է բջջիջներում և հյուսվածքներում…
– Ինչպե՞ս թե… Դու ճիշտ չես կարդում։
– Ուրիշ բա՞ն եմ կարդում։– Ռաֆայելը մի երկու ենթատեքստ բաց թողեց։ -Ահա, այստեղից։ Դե, սկսիր։
– Լյարդը, – սկսեց Ամալյան։– Կենդանիների ու մարդու օրգանիզմի մարսողության, նյութափոխանակության, ֆերմենտային, պաշտպանական, արտաթորության և այլ պրոցեսներին ակտիվ մասնակցող խոշոր գեղձային այդ օրգանը…
– Եվ այդ ամբողջը ըմբռնել է պետք։
– Ի՞նչ, – զարմացած կանգ առավ Ամալյան։– Այդպե՞ս է գրված այդտեղ։
Անսահմանորեն դյուրահավատ՝ իր սևորակ աչքերով նա նայեց Ռաֆայելին։
– Ամալյա, գիտե՞ս, ես արդեն զգում եմ, թե ինչպես է ծակում ձախ կողքս։
– Լյարդը աջ կողմում է, – ժպտաց Ամալյան։
– Միևնույն է, գիրքն այնպիսի լեզվով է գրված, որ ես ոչ մի բան չեմ հասկանում… Ստեփանը չի՞ զանգել դեռ։
– Ոչ, – ասաց Ամալյան։
– Հետաքրքիր տղա է, ինչո՞ւ չի զանգում։
– Դե, ոչինչ, ուր որ է կզանգի, – հուսադրեց Ամալյան։
– Մինիստրությունից կանչել էին, խորհրդակցություն էր, – ասաց Ռաֆայելը։– Ասացի փորձարկումը վերջացրած կլինեն արդեն, չգնացի ինստիտուտ։ Դե, լավ, մի բան տուր ուտեմ, քաղցից մեռնում եմ։
– Չե՞ս ասել, թե Ստեփանն էլ է գալու։ Մի քիչ պանիր ու հաց կեր, հիմա կվերջացնեմ։
Ռաֆայելը գնաց խոհանոց և քիչ անց ետևից լսեց կնոջ ձայնը.
– Ռաֆայել, գիտե՞ս, մի տեսակ ինչ-որ վատ նախազգացում ունեմ։
– Դրա