ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Читать онлайн книгу.անց այն սկսել է նորից կրկնել իրեն։
– Դավիթ Ավետովիչ, դուք շատ անհմուտ կերպով եք արդարացնում իմ անբարեկրթությունը։
– Ընդհակառակը, քո դիտողությունը հակադարձն է ապացուցում։
– Պետք չէ, Դավիթ Ավետովիչ։ Դուք մինչև ե՞րբ պետք է ինձ վերաբերվեք ինչպես մանկապարտեզի երեխայի։ Դուք չե՞ք մտածում այն մասին, որ վերջիվերջո դա կարող է ձանձրացնել ինձ։
– Քեզ ի՞նչ է պատահել, Եվա։
– Ոչինչ, մի թղթակից էր եկել, նրա հետ ունեցած խոսակցությունն է ազդել ինձ վրա։
– Ի՞նչ թղթակից։
– Երեկ չէ, մյուս օրն էր, մոռացել էի ձեզ ասել։ Եկել էր ձեր մասին ակնարկ գրելու։ Ես նրան թելադրեցի ակնարկի սկիզբը, սակայն նրան, չգիտես ինչու դուր չեկավ։
Դավիթ Ավետովիչը նրա ասածի մեջ մարտահրավեր զգաց։
– Եվ ի՞նչ էիր թելադրել, – ընդունելով այդ մարտահրավերը, ասաց նա։
– Բարեհամբուր ժպիտը դեմքին մեզ դիմավորեց երիտասարդ տանտիրուհին՝ հանրահայտ ինժեների հավատարիմ ընկերուհին… կամ նման մի բան։ Հիմա չեմ հիշում։
– Հիշում ես, – հաստատուն ասաց Դավիթ Ավետովիչը։
– Նշանակում է՝ չեմ ուզում ասել։ Ի միջի այլոց, նա չի՞ զանգել ձեզ։ Ասաց, որ ձեզ գտնել չի կարողանում, այնինչ ակնարկն արդեն պլանավորված է։
– Զանգել է..– անուշադիր ասաց Դավիթ Ավետովիչը։– Երկու ժամից հետո շտապ թռչում եմ Մոսկվա։ Վաղը չէ մյուս օրը կվերադառնամ, և մենք կշարունակենք սկսված վեճը։
– Դավիթ Ավետովիչ, իսկ չե՞ք ասի, երբ է ձեր ապարատի փորձարկումը, – միանգամից անսպասելի հարցրեց Եվան։
Դավիթ Ավետովիչը մի պահ ուշադիր նայեց Եվային՝ ձգտելով ըմբռնել նրա ասածի իմաստը, հետո կամացուկ ասաց.
– Դա ոչ թե իմ, այլ Ստեփանի ապարատն է։
– Ի՞նչ տարբերություն, – ասաց Եվան, – միասին եք աշխատում։
– Վաղը չէ մյուս օրը կվերադառնամ Մոսկվայից և անմիջապես կսկսենք։
Եվան մի կարճ ժամանակ լուռ էր, մտքերի մեջ խորասույզ։
– Իսկ դա ճի՞շտ է, որ Ստեփանը ձեզ հրավիրել է այդ փորձարկմանը, – կրկին հարցրեց նա։
– Գործը մնում է գործ, Եվա, – հանգիստ պատասխանեց Դավիթ Ավետովիչը։– Եվ այն հազվադեպ է հաշվի նստում մեր զգացմունքների հետ։
– Զգացմունքների՞, – աչքերը կկոցեց Եվան։– Մի՞թե որևէ զգացմունք ունեք Ստեփանի հանդեպ։ Անբարեհաճության կամ ատելության զգացմունք երևի։
– Ոչ, ավելի շուտ հակառակը։
– Նույնիսկ այդպե՞ս։ Իսկ նա՞ ձեր հանդեպ։
Դավիթ Ավետովիչը դարձյալ նայեց Եվային՝ ոչ մի կերպ չկարողանալով ըմբռնել, թե նա ուր է տանում խոսքը։
– Այդ մասին երբեք չեմ մտածել, – վերջ ի ջերջո ասաց նա, նայելով ժամացույցին։– Բայց, կարծում եմ, որ սկզբնական շրջանում մեր հարկադրական հանդիպումները և նրան, նմանապես և ինձ, իհարկե, առանձնահատուկ ուրախություն չէին պատճառում։ Պարզապես այդ բանի հետ պետք էր հաշտվել, քանի որ ես եմ զբաղվում գյուտարարության հարցերով, ինչ ուզում է որ լինի, մեր ճանապարհները, միևնույն է, պետք է հատվեին մի կետում։ Իսկ ինչո՞ւ հանկարծ դա հետաքրքրեց քեզ, -հարցրեց Դավիթ Ավետովիչը։– Չէ՞ որ կես տարի է արդեն, ինչ մենք աշխատում ենք միասին, և դու ոչ մի անգամ չես տվել նրա անունը։ Համենայն դեպս, ես չեմ լսել։ Խոսիր, Եվա, ես վաղուց եմ սպասում այդ խոսակցությանը։
– Գիտեմ, որ սպասում եք և