ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Читать онлайн книгу.

ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ


Скачать книгу
արձագանքեց Ստեփանն անտրամադիր։– Տեխնիկայում այսպիսի մի արտահայտություն կա՝ բարոյական մաշում։ Դա այն է, երբ սարքավորումը դեռևս աշխատում է, բայց արդեն դեն նետել է պետք։

      –Ստեփան։

      –Ասա, լսում եմ։

      –Ամեն մարդ իր տեսակետն ունի այս կամ այն երևույթի նկատմամբ, և դա նրան իրավունք է տալիս…

      –Հանգիստ թողնենք ամեն մի մարդու, խոսքը հիմա վերաբերում է ինձ ու քեզ։ Ինչպիսի՞ն է անձամբ քո տեսակետը։ Իմ սիրտը մի բան է հուշում միայն,– նա հայացքով ցույց տվեց բարձր առաստաղը,– մի օղակ գցել ու կախվել այնտեղից։

      –Առանց մելոդրամական ժեստերի էլ կարելի է ապրել,– ասաց Ռաֆայելը։– Դա մեր տարիքին չի սազում։ Թե համաձա՞ն չես։

      –Համաձայն եմ,– պատասխանեց Ստեփանը և, ելնելով տեղից, ասաց.– գիտե՞ս, Ռաֆայել, ես հիմա մտածեցի այն մասին, որ, եթե գործը հասնի դատարան, ապա դու…

      –Գործը դատարան չի հասնի,– կտրուկ ընդհատեց Ռաֆայելը։

      –Ինչո՞ւ։

      –Եթե նույնիսկ ընդունենք, որ դու մեղավոր ես,– հանգիստ պարզաբանեց Ռաֆայելը,– քո մեղավորությունը անհնարին է իրավաբանորեն ապացուցել։

      –Իսկ ենթադրել, որ ես մեղավոր եմ՝ հնարավո՞ր է, իսկ կասկածել՝ հնարավո՞ր է։ Դե ինչ, շնորհակալություն գոնե այն բանի համար, որ կասկածի տակ ես դնում իմ մեղավորությունը։ Չէ՞ որ դա այդպես է,– ընդհուպ մոտենալով Ռաֆայելին հարցրեց Ստեփանը։– Չէ՞ որ, իրոք, կասկածի տակ ես դնում։ Ասա, խնդրում եմ, ասա, որ ես սխալվում եմ։

      –Ոչ,– պատասխանեց Ռաֆայելը։

      –Ես քեզ չեմ հասկանում,– կրկին նստելով տեղը, շփոթված ասաց Ստեփանը։– Չեմ կարողանում հասկանալ։

      –Ի՞նչ կա այստեղ չհասկանալու,– մտահոգ ասաց Ռաֆայելը։– Ախր, դու ինքդ էլ չես հավատում, որ արել ես ամեն մի հնարավոր բան ու կանեիր, անշուշտ՝ փրկելու Անտոնյանի կյանքը։ Չէ՞ որ դա այդպես է։

      –Չէ, մեզնից մեկը խելագարվել է,– գլուխն օրորեց Ստեփանը։– Կամ էլ երկուսս ենք խելագարվել։

      –Հավատալի է,– ժպտաց Ստեփանը

      –Ինչպե՞ս թե՝ հավատալի է։ Դա այդպես էլ կա… Լսիր, ապարատն ուղարկված է փորձաքննության, դու ինչպես՞ կարող ես նման բան մտածել՝ առանց իմանալու փորձաքննության եզրակացությունը։

      –Փորձաքննությունը շատ բան կպարզի, բայց ոչ բոլորը,– ասաց Ռաֆայելը։– Ասա ինձ, դու ինչպե՞ս վերաբերվեցիր այն աղմուկին, որը, ըստ էության, կարող էր որպես նախազգուշացում ծառայել ձեզ համար։

      –Գրողը տանի, քանի՞ անգամ կարելի է կրկնել,– ասաց Ստեփանը վրդովմունքով։– Ախր, ասում եմ քեզ , այդ աղմուկը ժամեր չի տևել, այլ տասը վայրկյանից ոչ ավել։ Հասկանո՞ւմ ես, տասը վայրկյան, ընդամենը տասը… Դու չես կարող պատկերացնել, թե դա ինչ է նշանակում։ Մի ակնթարթ։

      –Եթե, իհարկե, համեմատելու լինենք հավիտենականության հետ։ Մի ակնթարթում մեռնում են մարդիկ, բայց ակնթարթը կարող է և մի կյանք փրկել… Մարդկային կյանքը ևս մի ակնթարթ է և կարևորը ոչ թե այն է, թե ինչ տևողություն ունեցավ այդ աստղային ակնթարթը, այլ թե ինչպես անցավ այն, ինչպիսի հետք թողեց… -Ռաֆայելը հևասպառ լռեց, այդպես լուռ մնաց որոշ ժամանակ, հետո սիգարետի ծուխը օղակ-օղակ բաց թողնելով, արդեն հանգիստ ձայնով շարունակեց.– Եվ այսպես, այդ աղմուկը տևեց տասը վայրկյանից ոչ ավել։ Ահա քո վայրկյանները,– նա նայեց ժամացույցին՝ հետևելով վայրկյանաչափի սլաքին, և մատների վրա սկսեց հաշվել՝ մեկ-մեկ ծալելով դրանք, մեկ… երկու… երեք… չորս…


Скачать книгу