ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Читать онлайн книгу.էր բերում։ Մի դրանց նայիր,– Մարիամը խոհանոցի բաց դռնից ցույց տվեց գրադարակների վրա դրված արձանիկները։– Հրեն, ամբողջ փողը էդ բաներին էր տալիս։ Թուհ, մի դրանց մռութներին նայիր։
–Դրանք, ինչ է, թա՞նկ արժեն,– հետաքրքրվեց ծերունին՝ աղմուկով խմելով թեյը։
–Էն էլ ինչքան,– Մարիամն օրորեց գլուխը։– Ձեռքից էր առնում։ Խանութներում չկան։
–Դու մի նայիր է,– զարմանք հայտնեց ծերունին։– Ինչ կա որ, էդ էլ է փող, ուզած ժամանակ կարող ես ծախել։ Եվային ասա, թող հավաքի, մի տեղ դնի։ Դրանից բացի տանն էլի՞ կա։
–Ի՞նչ,– հարցրեց Մարիամը։
–Էդ արձաններից եմ ասում։
–Ես ինչ գիտեմ՝ կա, թե չէ։ Հո ինձ չեն ասել։
–Էդ էլ է ճիշտ,– գլխով համաձայնություն տվեց ծերունին։– Ոչինչ, հետո կիմանանք։ Իսկ խոհանոցում ոչ մի բանի չե՞ն դիպել։
–Ի՞նչ խոհանոց։ Ինչի՞ պիտի դիպչեն։
Ծերունին հուսահատ տարուբերեց գլուխը՝ իբր սրան բան հասկացնել չի լինում։
–Մեր խոհանոցում կամ վաննայում, ասում եմ, նորոգում բան չի՞ եղել,– սկսեց ջղայնանալ ծերունին։– Կաֆելը տեղակա՞նն է, թե՞ փոխել են տվել։
''Հիմի էլ խոհանոցից ու վաննայից է կպել'',– սրտնեղեց Մարիամը։
–Այ մարդ, դու ոնց որ տուն առնելիս լինես։ Ախր , քո տունն է…
–Քու գործը չի,– սաստեց ծերունին, դատարկ բաժակը հրելով սեղանի մեջտեղը։ -Մի հատ էլ լցրու։ Հարց են տալիս՝ պատասխանիր։ Ուրեմս, պետք է, որ հարցնում են։
–Էն նույնն է՝ ոնց որ եղել է։ Ո՞վ պիտի փոխեր։ Էլի՞ բան ունես հարցնելու։
Ծերունին լուռ խմեց թեյը, հետո ծնկներին հենվելով ծանր ելավ տեղից։
–Ավելի լավ է՝ գնամ իմ աչքով տեսնեմ,– ասաց նա։– Եվան եկավ թե չէ՝ ասա թող շուտ գա ինձ մոտ։
''Բանտում խելքը թռցրել է,– ինքն իրեն ասաց Մարիամը, սպասելով՝ մինչև ծերունու ոտնաձայները մարեն ներքևի սանդուղքներին։– Մի գլուխ պատերից ու պարկետից է հարցնում։ Իսկ հարազատ աղջկա մասին ականջի մի ծերով էր լսում։ Կնկա մասին չհարցրեց էլ… Պարզ է, խելքը թռցրել է էնտեղ… Զուր տեղը չեն ասել, որ փողը մարդուն կարող է երկինք տանել ու երկքից գցել ցած''։
Տաք խոհանոցում, սեղանի մոտ նստած, Մարիամն ինքն էլ չիմացավ, թե ինչպես ննջեց։ Նրան արթնացրեց դռան զանգի ձայնը։ ''Եվան է'',– մտածեց նա և քունը գլխին վազեց դուռը բացելու։ Եվան՝ սև գլխաշորով, հոգնած ու անտրամադիր, մտավ տուն։
–Ես էլ էստեղ քնով եմ անցել, -ասես արդարանում էր՝ մեղավոր տեսքով ժպտաց Մարիամը, թեյնիկը կրկին դնելով գազօջախին։
–Հոգնել եմ,– ասաց Եվան, մտնելով խոհանոց ու նստելով այն աթոռին, ուր քիչ առաջ հայրն էր նստած։– Հարմար ոչ մի բան չգտա։ Ամեն տեղ նույնն են հարցնում՝ ի՞նչ մասնագիտություն ունեք, որտե՞ղ եք ավարտել…Իսկ հենց որ իմանում են իմ թերի բարձրագույնի մասին, տարածում են ձեռքները։
–Դու էլ գնա էդ Ռաֆայելի մոտ,– ասաց Մարիամը մորմոքուն հառաչանքով,– ախր, միասին սովորել եք, չի կարող պատահի, որ չօգնի։ Բա ոնց, գործը հո փողոցում թափած չի։
–Մարիամ, ուշ է այդ մասին արդեն։ Եվ Ստեփանին նույնպես չեմ խնդրի։ Ամեն ինչ անցած է… Հնար լիներ՝ քնով անցնեի հիմա… ու երբեք չարթնանայի։ Ի՜նչ երանություն կլիներ։
–Դե սուս արա, հիմար աղջիկ,– բարկացավ Մարիամը։ -Էլ խոսելու բան չունե՞ս, ինչ է։
–Մեզ դիմավորեց ջահել տանտիրուհին…,– մրմնջաց Եվան դառը քմծիծաղով, և ձեռքը տարավ դեմքի վրայով՝ ասես ձգտելով հեռու վանել անախորժ մտքերը։–