Պատմվածքներ. Մուրացան

Читать онлайн книгу.

Պատմվածքներ - Մուրացան


Скачать книгу
ենք, – համոզիչ եղանակով պատասխանեց պաստորը, – և ոչ ոքի չենք կարող ստիպել, որ նա զոռով մեր աշակերտը լինի: Բայց ով որ մի անգամ մեր «եղբայրության» մեջ է մտնում, նա պետք է մարդասեր լինի, և չկամենա, որ մարդկանց հոգիները կորչին: Դուք էլ, որ մեր սիրելի «եղբայրներից» եք նույն հոգով պետք է վառվիք, այսինքն պետք է աշխատեք որքան կարող եք, մոլորյալ հոգիները փրկելու, և ոչ թե թույլ տաք, որ նրանք կորչին և գեհենի բաժին դառնան: Այս ամենը գիտենալուց ետ, ձեր կամքից է կախված – թողնել ձեր ընտանիքը մոլորության մեջ կամ դարձնել նրանց ուղիղ ճանապարհ: Բայց և այնպես, – ավելացրավ պաստորը, – դուք, որ առանց շահախնդրության մտել եք մեր «եղբայրության» մեջ (որովհետև պաստորը փորձով գիտեր, որ այդ տեսակ հավատափոխները հազվագյուտ էին), դուք չպետք է արատավորեք ձեր անբիծ անունը, թույլ գտնվելով այն մեծ գործի մեջ, որի համար կանչված եք «տիրոջ» կամքով: Եթե դուք թշնամի չեք այդ ընտանիքին, ուրեմն գործով պիտի ցույց տաք ձեր բարեկամությունը, փրկելով նրանց բոլորի հոգիները անդառնալի կորստից:

      Պաստորի խոսքերը խորը ներգործեցին ոսկերիչի վերա, և նա բոլորի վկայությամբ խոստացավ «չարատավորել յուր անբիծ անունը»: Սրանից հետո պաստորը հրավիրեց «եղբայրներին» աստծուն աղոթելու: Այս ընտանեական հանդեսն էլ վերջացնելուց ետ յուրաքանչյուրը քաշվեցավ յուր տունը:

      Ճանապարհին քարոզիչ Ավետիքը, Կարոն և Գրիգորը միասին էին գալիս, որովհետև նրանց ճանապարհը մեկ էր:

      – Գրիգոր եղբայր, – խոսեց Ավետիքը, – դու լավ ըմբռնեցիր պաստորի միտքը:

      – Այո, որքան կարողացա, – պատասխանեց Գրիգորը, – նա ասում էր, որ ես պետք է աշխատեմ իմ ընտանիքն էլ մեր հավատին դարձնելու:

      – Ապրիս, ճիշտ այդպես է: Այժմ ի՞նչ ես կարծում, պիտի կարողանաս թե ոչ:

      – Մեծ դժվարություն եմ տեսնում այդ ձեռնարկությանս մեջ, հետևապես սկզբից ոչինչ հաստատ բան չեմ կարող խոստանալ:

      – Ի՞նչ դժվարություն պետք է լինի, եղբայր, – մեջ մտավ Կարոն, – քո կինը իմ կնոջից ավելի պինդ հայ չէր կարող լինի, բայց ես նրան մոմի պես կակղացրի: Այստեղ հարկավոր է առնական հաստատակամություն: Եթե ունիս ուրեմն կամքդ կատարված է:

      – Սխալվում ես, ոչ թե յուր այլ «տիրոջ» կամքը, – նկատեց քարոզիչը: – Իսկ եղբայր Գրիգորը այդ առնական հաստատակամությունը ունի, ես գիտեմ, երբ նա մտադրվեցավ մի բան անելու արգելքները նրա համար նշանակություն չունին:

      – Ես միայն իմ ունեցած ուժս գործ կդնեմ, թե ինչպես կհաջողվի աստված գիտե:

      – Այո՛, ուժ պետք է գործ դնել, – ավելացրավ Կարոն, – կինը միայն ուժի առաջ է հաղթվում: Ես մի քսան անգամ ծեծել եմ կնոջս մինչև նրան ճանապարհի եմ բերել:

      – Ոչ, առաջ քաղցրությամբ և սիրով, – նկատեց քարոզիչը և լռեց, թողնելով որ խոսքի մնացորդ բառերը, «իսկ հետո ուժով և փայտով» իրենք իրանց հասկացվեն, որովհետև քարոզիչը զգուշացնում էր յուր «սեր և խաղաղություն» քարոզող մտքերին դավաճանող բառեր արտասանել, – Իսկ ձեր այդ գործը, – մի փոքր լռությունից հետո շարունակեց նա, – մեծ պարծանք կարող է բերել մեր «եղբայրներին» և գլխավորապես մեր պաստորին, որը յուր բոլոր ճիգը գործ է դնում մեր պատիվը և անունը բարձր պահելու բոլոր Եվրոպայի և Ամերիկայի միսիոներական և ավետարանական ընկերությունների առաջ: Վերջին բառերը առանձին հեշտահարությամբ


Скачать книгу