Վարդան Ահրումյան. Ալեքսանդր Շիրվանզադե
Читать онлайн книгу.խանձարուրի մեջ, փաթաթեց ու սկսեց ձեռներն ու ոտները մետաքսյա լայն ժապավենով կապոտել, այնքան ամուր, որ կարծես փոստային փաթեթ էր պատրաստում հեռավոր երկրներ ուղարկելու համար:. Շատ տարիներ հետո, երբ մանուկը ցույց տվեց իր արտակարգ ձիրքերը, պառավներն ասում էին, «կապողն է այդպես կապել»: Նույն պառավները երդվելով հավատացնում էին, թե մանուկը մոր արգանդից դուրս գալով, իսկույն աղաղակել է. «ուզում եմ, ուզում եմ»: Պնդում էին նաև, թե ներկա եղողները ջրից դուրս բերելիս նրա կրծքի վրա նշմարել էին մի կլոր դեղնագույն բիծ, իսկ և իսկ նման ոսկի իմպերիայի: Ոմանք հավատացնում էին, թե այդ բիծն այժմ էլ անշնչելի դրոշմված է, և թե դա անզուգական մահկանացուի հազվագյուտ բախտի նշանն է:
Աթանեսը մոտեցավ իր ժառանգին, նայեց նրա կապտա-կարմրագույն երեսին, ժպտաց, եթե միայն կարելի էր ժպիտ համարել նրա դաժան դեմքի կծկվիլը, և արտասանեց հետևյալ փաղաքշական դարձվածքը:
– Շան ծնունդը եփած ճղնուտրի է նման:
Հետո նա իր երկայն արխալուղի գրպանից դուրս բերեց երկու արծաթյա ռուբլիներ և դրեց նորածնի խանձարուրի վրա: Նրա օրինակին հետևեցին զոքանչն ու քենիները: Հերիքնազը վերցրեց այդ դրամները և գրպանը դրեց, որպես իր աշխատանքի վարձը:
– Դե՛հ, հիմա հայդա՜, – դարձավ Աթանեսն իր քենիներին, – ազատվողն ազատվեց, դուք էլ ինձ ազատեցեք: Հայդա՜, շնորհակալություն ու բարի ճանապարհ: Գիտեմ, սպասում եք, որ ձեզ չայ խմեցնեմ, դե, ի՜նչ արած, տեսնում եք, որ չեմ կարող: Շաքարս թրջվել է ծովում, չայի հունձը Չին ու Մաչինում չեն սկսել դեռ, սամովարս էլ գողերը տարել են, ջուր չկա, ածուխ չկա: Բարի ճանապարհ, գլխիս տերեր, աչքիս լույս ազգականներ, բարևեցեք ձեր մարդկանց, ասացեք, տուն ու տեղս այժմ տեր ունի, կարողությունս գայլերի բերանը չի ընկնիլ: Չէ, դու մի գնա, աչքիս լույս զոքանչ, թող աղջկերքդ գնան, դու մնա Հերիքնազին օգնիր: Դե, հայդա, իմ սիրուն-սիրուն քենիներ, մեծ բան արիք, շնորհակալ եմ, հայդա, Ահրումենց Աթանեսը աչքով աչք չունի իր տանը ավելորդ կանայք տեսնելու: Ի՜նչ արած, բնությունս է այդպես: Ես մեղավոր չեմ: Բարի ճանապարհ…
Վաղուց արդեն ընտելացած լինելով Աթանեսի բնույթին, Ոսկեհատն ու Զառիկը շտապեցին լուռ ու մունջ հեռանալ:
Այսպես աշխարհ եկավ Վարդան Ահրումյանը, նա, որ ապագայում հռչակեց իր անունը և դարձավ համայն երկրի նախանձի առարկան:
Ուղիղ յոթերորդ օրը Աթանեսը հրավիրեց տեր-Համբարձումին նործնին «հալալելու», այսինքն` մկրտելու: Կնքահայրը Աբրահամ աղա Ալբաշյանն էր, քաղաքի առաջին վաճառականը և ամենից հարգված քաղաքացին, միակ մարդն ամբողջ Զիլզիլում, որի հետ Աթանեսը քիչ թե շատ բարեկամական հարաբերություններ ուներ կամ, ճիշտն ասած, միակ մարդն էր, որին հավատում էր:
Առավոտյան կնքահայրն իր սանիկի ծնողների համար ուղարկեց մի գլուխ շաքար, մի ֆունտ թեյ և կես փութ չորացրած մրգեղեն, իսկ ինքը բարեհաճեց ուղղակի եկեղեցի գնալ, ուր արդեն սպասում էր Հերիքնազը՝ նորածնին թևերի վրա պահած:
Տ եր-Համբարձումը մանկանը տվեց օրացույցի համեմատ Վարդան անունը, խորապես համոզված, որ ավելի պատշաճ ու պատվավոր անուն դժվար էր գտնել Աբրահամ աղայի սանիկի և որ ամենագլխավորն է, ամեն բանից դժգոհ Աթանես Ահրումյանի որդու համար: Թող սուրբ զորավարի խաչն ու սուրբ հովանավորին ու պաշտպանին նրան:
Վարդանին տուն բերին հետևյալ հանդեսով. – առջևից գնում էր տիրացուն խաչվառը բարձր պահած, հետո