Վարդան Ահրումյան. Ալեքսանդր Շիրվանզադե

Читать онлайн книгу.

Վարդան Ահրումյան - Ալեքսանդր Շիրվանզադե


Скачать книгу
տան համար զանազան մանր-մունր բաներ գնելու` սապոն, մոմ, լեղակ, լուցկի, գետնախնձոր, սոխ և այլն: Վարդանն ամեն անգամ աշխատում է մի քանի կոպեկներ հետ դնել իր համար, և ահա չորս-հինգ ամսվա մեջ գոյացել է այդ գումարը:

      – Բայց ինչո՞ւ դախլի մեջ չես գցել, ջոկ ես պահել, – շարունակեց իր հարցուփորձը Աթանեսը:

      – Ուզում եմ իմանալ, ամիսը որքա՞ն եմ աշխատում:

      – Բայց դա աշխատանք չէ, գողություն է, – ասաց Գյուլումը, միանգամայն զարմանալով այդ փոքրիկ շահագործողի հակամանկական սառնասրտության վրա:

      – Իսկի էլ գողություն չէ, առուտուր է, – պատասխանեց Վարդանն ամենայն լրջությամբ, – խանութպանից գնել եմ ու քեզ ծախել, բոլոր առևտրականներն էլ այդպես են փող աշխատում, էժան գնում են, թանկ ծախում:

      – Կերա՞ր, – գոչեց Աթանեսը, միանգամայն հափշտակվելով որդու խելացի պատասխանով: – Բայց, – շարունակեց նա դառնալով Վարդանին, – այսուհետև էլ չանես այդպիսի բաներ: Լավ որսորդը տան հավերին չի սպանում: Մորիցդ գողանալով ինձնից ես գողանում, իմ կարողությունն էլ քոնն է, ուրեմն ինքդ կողոպտում ես քեզ, ուրիշներին կողոպտելու տեղ:

      Առաջիկա աշնան սկզբին Աթանեսը որոշեց Վարդանին տալ ուսումնարան: Մի առավոտ մանկանը զարթեցրին սովորականից կանուխ: Մայրը նրա որովայնը ամրապնդեց մի զույգ ձվով. կարագ ու մեղրով և, օրհնելով, հանձնեց հորը:

      Ճանապարհին Աթանեսն ամբողջ ժամանակ խրատում էր Վարդանին, բացատրելով ուսման նշանակությունը:

      – Տես, որդի, – տրամաբանում էր նա, – աշխարհն այ, օրինակ, այս չինարի պես մի ծառ է, մենք էլ մրջյուններ ենք նրա վրա կամ որդեր: Որդ կա, որ զալում է, համ շատ-շատ է ուտում, համ շուտ-շուտ, որդ էլ կա, որ ծույլ է, ուժ չունե, նա քաղցից սատկում է ու նրա մարմինն էլ են ուտում: Ուտելու համար ատամներ են հարկավոր, սուր ատամներ: Մարդուս ատամները նրա խելքն է: Ուսումը որ կա, մի սրոց է, խելքի սրոց: Եթե անուսում խելոքն արժե հինգ անխելքի, ուսում առած խելոքն արժե տասը անուսում խելոքների: Ուսում ունեցող մարդուն խաբելը շատ դժվար է, նա ինքը կարող է շատ խելոքների աղբյուր տանել և ծարավ հետ բերել: Տես, հիմա ես քեզ ուսումնարան եմ տալիս, փող եմ ծախսելու հա՜, հեշտ բան չիմանաս: Ես քեզ աֆարիմ չեմ ասի, եթե երկու-երեք տարուց հետո կոնսիստորի սեկրետար Ղահրաման-բեկի պես ռուսերեն չկոտրատես ու նրա նման չգրես: Ասենք Ղահրամանի հերն էլ գոռբեգոռ լինի, նա ի՞նչ մարդ է, այն օրը չիթ առնելիս չորս աբասիս կտրեց, տեսնո՞ւմ ես, ինձ խաբեց հաշիվների մեջ: Մարդ ամեն բան պիտի լավ իմանա, ևս առավել փողի հաշիվը: Հենց որ ուսումդ վերջացրիր, քեզ Աբրահամ աղայի եղբոր՝ Իսրայելի հետ ուղարկելու եմ Մակարիա, որ ինձ համար դու ինքդ ապրանք գնես ու բերես, հերիք է ինչքան որ նա խաբեց ինձ: Ըհր՛, ես նրա հոր, պապերի յոթ պորտի գերեզմանները…

      Վարդանը գլուխը քաշ լսում էր հոր խոսքերը, ամուր բռնած նրա ձեռը և մի քայլն երկուսն անելով, հազիվ կարողանում էր նրա հետ հավասար ընթանալ: Մերթ ընդ մերթ Աթանեսը այս կամ այն խրատը որդու մտքում ամուր դրոշմելու համար, այնպես պինդ էր սեղմում նրա ձեռը, որ մանուկը քիչ էր մնում ցավից ճչա:

      – Ուսումնարանում, – շարունակեց հայրը, – ոչ ոքի հետ չկռվես, բայց ոչ ոքի հետ էլ չբարեկամանաս: Գլուխդ քաշ բանիդ կաց: Ընկերներից օգուտ չկա, վնաս կարող է լինել, ևս առավել աղքատ ընկերներից, մեկը թուղթ կուզի, մյուսը գրիչ, մատիտ, ես ինչ գիտեմ ինչ: Ասեղ չտաս, որ աչքները կոխեն, իմանո՞ւմ ես, ասեղ, շուն շան որդիներին: Դե՛հ, հասանք ուսումնարան, քիթդ սրբիր, եթե փռշտալու


Скачать книгу