Սալբի. Րաֆֆի

Читать онлайн книгу.

Սալբի - Րաֆֆի


Скачать книгу
մեղ չէ ունեցել. ասում են, որ հանգուցյալի լերդը գողացել էին «մեզնից աղեկները» (դևերը), – առարկեց տիկին Թարլանը, երեսը խաչակնքելով:

      – Մի այդպիսի դիպվածում դարձյալ մեղը մանկաբարձինն է, որովհետև նրանք կարող էին գործ դնել ծննդականներին հարկավոր զգուշությունները:

      – Որպիսի՞ զգուշություններ:

      – Ահա այդպիսի. – շուրջանակի խազել տան մեջ, չորս պատերի երեսին մի սև գիծ, և մի գիծ ևս դռան շեմքի առջև, կարդալով այդ գործողություններին պատշաճ աղոթքները, որ բոլոր մանկաբարձները գիտեն: Այդ նախազգուշությունները կարգելեն դևերին երդիկներից կամ դռնից մտնել և մերձենալ ծննդկանին: Բայց շատ անգամ պատահել է, որ նախազգուշություններ կատարելուց առաջ, ներս մտած են լինում «չարքերը»: Այդ Ժամանակ պետք է դնել ծննդկանի չորս կողմը մերկ դաշույններ, պողովատից շինած գործիքներ և արձակել մի հրացան: Իսկ երբ ազատվել է ծնընդկանը՝ պառկած տեղը, գրելու է նրա վերմակի չորս անկյունների վրա երեք հրեշտակների խորհրդական անունները – Սանվի, Սասանվի, Սամանկալեֆ, և «ի բաց լիցի Լիլիթ»:

      – Ո՞վ է այդ «Լիլիթը», – նրա խոսքը կտրեց տիկին Թարլանը:

      – Միթե չգիտե՞ք, – խոսեց վարպետ Պետրոսը, – Լիլիթը է դևերի մի նշանավոր ցեղի նահապետուհին, որ մարդկային ազգի հետ հին թշնամության պատճառով՝ ուխտել է միշտ մահ նյութել ծննդկաններին և նրանց տղաներին: Դրա համար է, որ վերմակի անկյունների վրա գրում են ա՜յն երեք հրեշտակների անունները, որոնցից հալածվում է չար Լիլիթը:

      – Ի՞նչ գաղտնիք կա դրա մեջ. դուք չեք պատմել ինձ մինչև այսօր մի այդպիսի բան9:

      Վարպետ Պետրոսը կարևոր համարեց պատմել յուր կնոջը Լիլիթի պատմությունը, և սկսեց այսպես.

      – «Եվա նախամորից առաջ՝ աստված ստեղծեց հայր Ադամի համար ընկեր – Լիլիթը. դա Ադամի մոտ երկար չմնաց, այլ խռովելով հեռացավ նրանից: «Տեր», բողոքեց նախահայրը, «կինը, որ ինձ տվիր՝ չէ հնազանդվում. նա թողեց և հեռացավ ինձնից»: Այն ժամանակ աստված ուղարկեց երեք հրեշտակներ – Սանվի, Սասանվի և Սամանկալեֆ, որ հաշտեցնեն Լիլիթը Ադամի հետ: Հրեշտակները գտան Լիլիթին այն ծովի վրա, ուր կորավ Փարավոնը յուր զորքերի հետ. հայտնեցին աստուծո հրամանը, թե եթե նա չհնազանդվեր Ադամին և չհաշտվեր նրա հետ՝ տիրոջ անեծքով օրը նրա որդիներից հարյուրը պիտի մեռնեին: Լիլիթը չհոժարեց վերադառնալ Ադամի մոտ: Հրեշտակները կամեցան ձգել նրան ծովի ալիքների մեջ: Լիլիթը պաղատեց, որ չնեղեն և չչարչարեն իրան, և երդվեց, ասելով. – թեպետ ես մտադիր էի այսուհետև վնասել ադամորդիների արու տղաներին՝ նրանց ծնունդից ութ օր հետո, և էգերին` երեսուն օր հետո, բայց ես ղաշն եմ կապում ձեզ հետ և անկեղծ երդումով հաստատում եմ իմ պայմանները` այլևս չվնասել մարդոց որդիների տղայոց` երբ տեսնեի ձեր անունները արձանագրված նրանց վերմակների անկյունի վերա: (Եվ այսպես, ամեն օր մեռնում են նրա ծնունդներից հարյուր հոգի ):

      Քանի այդ թալմուտական10 առասպելը մոտենում էր յուր վերջին, փոքրիկ Սալբին դողում էր վախից: Լիլիթի և դևերի պատմությունը զարթեցրին նրա սրտում մի անսովոր երկյուղ: Նա չկարողացավ ավելի դիմանալ և խնդրեց մորը, որ քնացներ իրեն: Բայց խեղճ երեխան չկարողացավ քնել, ամբողջ գիշերը նա անցրեց մի անհանգիստ դրության մեջ: Խառն և զարհուրելի երազներ խռովում էին նրա քունը. նա շատ անգամ քնաշորերից ցատկում և փախչում էր կոչելով. «Վա՛յ դևերը… դևերը»: Վարպետ Պետրոսը և տիկին Թարլանը գործադրեցին իրանց կախարդական բոլոր


Скачать книгу