Կայծեր Մաս 2. Րաֆֆի

Читать онлайн книгу.

Կայծեր Մաս 2 - Րաֆֆի


Скачать книгу
փոխարեն եկավ մայրը: Դա այն ճարպիկ, լեզվանի և աչքաբաց կանանցից մեկն էր, որ իր ընդունակություններով սքողում է, մոռացության է տալիս տղամարդի անունը, և ամբողջ զավակները հասարակության մեջ ճանաչվում են միայն մոր անունով: Նրան կոչում էին Սանամ, և վարպետ Փանոսը մոր անունով կոչվում էր Սանամի տղա:

      Նա մոտեցավ ինձ այս խոսքերով.

      Լսեցի հիվանդ ես, որդի, ո՞ր տեղդ է ցավում, որդի, ասում են, կոկորդդ ուռել է. սուրբ տիրամայրը փարատություն տա: Ես հիմա կլավացնեմ, մի վախիր, հենց որ մատս դնեմ մի քիչ հուփ տամ, աստծո շնորհիվ կլավանա: Անցյալ օրը մեր հարևանի տղան էլ այսպես էր, հենց որ ձեռքս դիպավ, իսկույն լավացավ:

      Պառավն էլ ուզում էր նորից խեղդել ինձ: Ես, իհարկե, քաղաքավարությամբ մերժեցի նրա բժշկական հնարները, հայտնելով, որ բոլորովին առողջ եմ զգում ինձ: Բայց նա դարձյալ չհանգստացավ` զգուշացնելով ինձ, թե քաղաքում «կապույտ հազ» կա, շատերի կոկորդը ուռչում է, շատերը մեռնում են, և միայն չափահասներն ազատվում են այդ «պատուհասից», իսկ երեխաների մեջ մեծ կոտորած է պատճառում:

      – Այսուամենայնիվ, – վերջացրեց նա իր խրատները, – զգուշությունը լավ բան է, – և խորհուրդ տվեց այցելել իր որդու գործարանը:

      Ես զարմանում էի, ի՞նչ փրկակար ազդեցություն կարող էր ունենալ ներկարարի գործարանը «կապույտ հազի» կամ մի կոկորդի ուռուցքի վրա: Այդ մասին պառավը ոչինչ չբացատրեց ինձ: Իսկ ես հետևեցի նրա խրատին միայն այն մտքով, որ առիթ ունենամ տեսնելու գործարանը:

      Երբ պառավի հետ ցած իջանք սանդուղքներից, բակում մեզ հանդիպեց վարպետ Փանոսի կինը: Նրա երեխաները (մինը տղա, մյուսը աղջիկ) մոր փեշիցը բռնած, տրտնջում էին և ինչ-որ ուզում էին: Ինձ տեսնելով, երկուսն էլ շնորհալի դեմք ընդունեցին: Ո՞րքան գեղեցիկ էին այդ մի զույգ հրեշտակները, կայտառ, առողջ և մաքուր: Երեխայի մաքրությունից կարելի է գաղափար կազմել և մոր մաքրասիրության մասին: Վարպետի երրորդ որդին, բոլորից մեծը, գրքերը թևի տակ առած, տանից դուրս էր գնում: Երևի գնում էր մի տեղ սովորելու: Երբ նա հեռացավ, երկու փոքրիկները նորից սկսեցին տրտնջալ:

      Նրանց մայրը մոտեցավ ինձ և գլխով լռությամբ ողջունեց: Նա թեև չխոսեց իմ հետ, բայց իմ հասակին նայելով, երեսը չծածկեց: Ճակատը զարդարված էր ոսկիներով, իսկ պարանոցը և կուրծքը` մարջանի խոշոր շարքերով: Այդ բոլորը մի առանձին փայլ էր տալիս նրա սիրուն, համակրական դեմքին: Ժիր տան տիկնոջ հատուկ սովորությամբ` նա իր բավական նուրբ գործվածներից պատրաստված զգեստների վրա հագել էր լայն, երկար, կարմիր շապիկ, որ իջնում էր մինչև ոտները: Այդ հագնում են գործի ժամանակ, որ մյուս հագուստները չկեղտոտվին:

      – Ինչո՞ւ չես խոսում, – հարսին իրավունք տվեց պառավ սկեսուրը, – դա էլ քո եղբայրն է:

      Հարսի բերանը դարձյալ չբացվեցավ, որովհետև քաղաքավարությունը պահանջում էր, որ ես սկսեի խոսակցությունը: Բայց ես, կին տեսած չլինելով, կանանց հետ խոսելու ամենևին շնորհք չունեի: Որոնում էի մի բան` ասելու համար: Երեխաների տրտունջը ազատեց ինձ, նյութ տվեց իմ խոսակցությանը: Ես հարցրի.

      – Ինչո՞ւ են տրտնջում դրանք:

      – Ուզում են եղբոր հետ գնալ:

      – Կարդալո՞ւ:

      – Ինչ կարդացող պտուղներ են. կգնան այնտեղ, կխաղան, եղբորն էլ կխանգարեն, վարժապետին էլ:

      – Ո՞վ է վարժապետը:

      – Տեր Եղիշեն:

      – Նա դպրոց ունի՞:

      – Ուներ,


Скачать книгу