ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ). Լևոն Ադյան

Читать онлайн книгу.

ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ) - Լևոն Ադյան


Скачать книгу
հյուրանոց, հատուկ ռոճիկ ու հավելավարձ, հատուկ դեղատուն, հատուկ զուգարան, լրիվ հատուկ՝ ծննդատնից մինչև գերեզմանատուն, լրիվ հատուկ և լրիվ ժողովրդից անջատ: Հասել են իրենց պայքարի վերջնական նպատակին՝ կոմունիզմ են կառուցել, յուրաքանչյուրից՝ ոչինչ, յուրաքանչյուրին՝ ըստ պահանջմունքի, իսկ պահանջմունքներն այնքան մեծ են, որ իսկական կոմունիզմ առայժմ հաջողվել է կառուցել միայն իրենց համար:

      Նախկինը բազմանշանակ նայեց Հուրունցին, բիբերի մեջ ցոլաց չարության փայլը, սակայն ոչինչ չասաց, լուռ, զայրույթից կարմրատակած, քիթը վեր քաշելով դուրս եկավ, առանց հրաժեշտ տալու: Սակայն, երկվայրկյան չանցած, նա ետ եկավ և, բացելով դուռը, անողոք չարախնդությամբ նետեց.

      – Գիտես ի՞նչ, Հուրունց, ասում են՝ աղվեսի դունչը խաղողին չհասավ՝ խակ է ասավ, – և շրխկոցով փակեց դուռը:

      Տիրեց երկարատև լռություն:

      Արինան իր սենյակի դուռը բացել, գլուխը դռան կողափայտին հակած, նայում էր:

      – Տասնութ թվականին թուրքերը մորն ու քրոջն այստեղ՝ իր աչքի առաջ մորթել են, – ի վերջո լռությունը խախտեց Սաղումյանը: – Ինքը մահճակալի տակ թաքնված տեսել է, փոխանակ այդ մասին գրելու, ծռտի-մռտի հուշեր է գրում… Գնաց հաղորդելու, – ավելացրեց նա:

      – Գիտեմ, – ներողամտորեն համաձայնեց Հուրունցը, ձեռքը թափ տվեց: – Եվ ո՞ւր է հասարակությունը, Հարություն, – նորից խոսեց Հուրունցը: – Օրինակ, դու, որպես պարտիզանական միավորման նախկին հրամանատար, ի՞նչ ես մտածում, ի՞նչ են մտածում կոմունիստները, որոնք ամեն ինչ գիտեն և ոչ մի խոսք չեն ասում հօգուտ արդարության, կուրորեն ծափահարում են ղեկավարությանն ու նրանց կամակատարներին: Վերջապես ամեն մի կոմունիստ, յուրաքանչյուր մարդ ունի՞ բարոյական պատասխանատվության զգացում այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է երկրում: Թե՞ վախկոտություն են խաղում, Համլետի ասած՝ «Խոհեմությունն այսպես ամենքիս վախկոտ է դարձնում և անվճռական»:

      – Դու, սիրելի Լեոնիդ, տարիներ շարունակ անդադրում բողոքում, գրում ես ամեն տեղ, որևէ արդյունքի հասե՞լ ես արդյոք, – միջամտեց Սաղումյանը: – Ախր, բանն այն է, որ չարիքի դեմ պայքարելը հանձնարարվում է նրան, ով չարիք է գործում: Բողոքդ ուղարկում են նրան, ում դեմ բողոքել ես:

      Հուրունցը լուռ էր, հետո խոսեց միանգամից՝ դանդաղ արտաբերելով բառերը:

      – Այո, այդպես է: Ջահելները չգիտեն, բայց ես ու դու հո հիշում ենք, թե ինչպես էին պարտադիր փոխառությունները փաթաթում խեղճ ղարաբաղցու վզին, հետո այդ փոխառությունները մարելու նպատակով ինչպես էին թշվառ գյուղացու դռնից քշում տանում վերջին կովը կամ ոչխարը, պատից հանում կարպետը, դուրս քաշում ներքնակի բուրդը, խլում կարի մեքենան, ինչպես էին պոկում տանիքի թիթեղը՝ տունը թողնելով բաց երկնքի տակ: Բողոքներ էին, որ գնում էին Մոսկվա, բայց այդ բողոքները վերադառնում էին Բաքու, այստեղից էլ գալիս էին գյուղ՝ ոչ թե բողոքի իսկությունը պարզելու, այլ դրանց հեղինակներին գտնելու և պատժելու:

      – Հա, դժբախտաբար, ճշմարտություն է այդ ամենը, – ասաց Սաղումյանը, ծանր օրորելով գլուխը:

      – Մակար Բարխուդարյանցը, որ ուղիղ հարյուր տարի առաջ ծայրից ծայր շրջել է ողջ Ղարաբաղն ու գրի առել ամեն ինչ, նշում է, որ երեք քաղաքի, տասը ավանի ու ավերված երեք հարյուր վաթսուն գյուղերի փլատակներ կան Ղարաբաղի տարածքում,


Скачать книгу