ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ). Լևոն Ադյան

Читать онлайн книгу.

ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ) - Լևոն Ադյան


Скачать книгу
իջնում-բարձրանում էի այս աստիճաններով, հիմա աստիճանների քարերն էլ են մաշվել իմ կյանքի նման… Ութ տարի աշխատեցի այստեղ, հեռուստատեսություն դեռ չկար, ռադիոհաղորդումների ռուսական հաղորդումների խմբագրությունում էի աշխատում, հաղորդումները հավասար կերպով տրվում էին երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, կոմիտեի նախագահը հայ էր, Հովհաննիսյան ազգանունով, կենտկոմի հայազգի քարտուղար էլ կար, կարծեմ՝ Առուշանով, իսկ մինչև Բագիրովը՝ Կիրովից հետո, կենտկոմի առաջին քարտուղարը Լևոն Միրզոյանն էր՝ Ղարաբաղի Աշան գյուղից: Նրանից հետո էլ առաջին քարտուղարը հայ էր՝ Ռուբեն Ղուկասովիչ Ռուբենով՝ հայտնի Ռուբենը: Բագիրովն ու Բերիան երեսունյոթին երկուսի գլուխն էլ կերան: Իսկ այս շենքը գիտե՞ս ումն էր, – հարցրեց նա:

      – Իհարկե, գիտեմ, – կարծես թե նեղացավ Սաղումյանը: – Էդ մեր Լեոն կարող է չիմանալ, ես գիտեմ՝ Միրզաբեկյան եղբայրների շենքն է, ինը հարյուր իննսունինը սենյակ ունի, մեր կոմիտեից բացի տասնյակ ուրիշ հիմնարկություններ կան՝ է՛լ դատախազություն, է՛լ մինիստրություններ, է՛լ նախագծային ինստիտուտներ, տարբեր խմբագրություններ՝ ինչ ասես: Այս շարքի բոլոր տասներեք հոյակերտ տները հայերին էին պատկանում՝ Բուդաղյաններին, Շահգելդյաններին, Տեր-Ակոպովներին… Իսկ այս մեկը Թումանյանների տունն էր, մյուսը՝ Տեր-Ղուկասովինը, մինչև հիսուներեք թիվը Բագիրովն այդ տանն էր ապրում, հիմա պատկերասրահ է, քիչ ներքև, այս նույն փողոցի վրա, ծովափին, ղարաբաղցի Արամյանցի տունն էր, «Ազնևթի» վարչությունն է հիմա այնտեղ, ավելի դենը, Հայոց թեմական դպրոցների վարչությունն էր, Բաքսովետի ուղղությամբ, Արմյանսկայա կոչվող փողոցում, որ հիմա Գորկու անունն է կրում, Հայոց մարդասիրական ընկերության ու հայկական եկեղեցու շենքերի կողքին, Մանթաշովի տունն էր, 1918-ի սեպտեմբերին մուսավաթականներն ու թուրքերը երեք հազար հայ կին ու երեխա հավաքում, լցնում են Մանթաշովի այդ տան բակը և բոլորին սրի քաշում: Այն Մանթաշովի, որի սեփական միջոցներով Բաքվից մինչև Բաթումի 835 կիլոմետր նավթատար խողովակաշար գցվեց: Բաքվում հարյուրավոր շենքեր կան, այդ թվում Մագոմաևի անվան ֆիլհարմոնիայի և Ախունդովի անվան օպերայի ու բալետի շենքերը, որոնք մինչև հեղափոխությունը պատկանում էին հայերին: Գաբրիել Տեր-Ղուկասովը, ասում են, ճարտարապետ Տեր-Միքելովին պատվիրում է ֆիլհարմոնիայի ամառային դահլիճն այնպես նախագծել, որպեսզի քիչ այն կողմ, իր առանձնատան պատշգամբում նստած՝ կարողանա իրիկունները և՛ թեյ խմել, և՛ երաժշտություն ունկնդրել, որովհետև, ասում է, ինքը ժամանակ չունի համերգներ գնալու: Ճակատագրի չար հեգնանքով՝ հետագայում այդ տան պատշգամբում նրա դահիճ Միր-Ջաֆար Բագիրովն էր նստած թեյ խմում ու երաժշտություն լսում նրա կառուցած մարմարյա դահլիճից: Նայիր, ֆիլհարմոնիայի դիմացի ահա այն հոյաշքեղ տունը, որտեղ երեսնական թվականներին կենտկոմն էր տեղավորված՝ այդ նույն Բագիրովի գլխավորությամբ, նույնպես Տեր-Միքելովն է կառուցել:

      – Այդ շենքերի տերերին թուրքերը կոտորեցին հինգ ու տասնութ թվերին՝ հափշտակելով նրանց գործարանները, ֆաբրիկաները, խանութներն ու գրասենյակները, – լրացրեց Հուրունցը փշրված ձայնով, – իսկ ովքեր ողջ մնացին՝ Բագիրովի ու Լավրենտի Բերիայի ձեռքով գնդակահարվեցին, մի մասին էլ քշեցին Սիբիր. գնացին կորան: Նրանցից և ոչ մեկը չվերադարձավ:

      Լուռ քայլեցինք


Скачать книгу