ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ). Լևոն Ադյան

Читать онлайн книгу.

ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ) - Լևոն Ադյան


Скачать книгу
տեղափոխել, եթե մենք, չգիտես ինչու, պարտավոր ենք նրան պահել մեզ մոտ՝ ապահովելով հոնորարներով, ապա իմ առաջարկությունն այսպիսին է. այլևս նրա հեղինակությամբ ոչ մի մանկական հաղորդում չտալ հեռուստատեսությամբ: Ինչ ուզում է գրի՝ հեքիաթ, մանկական պատմվածք՝ հաղորդել միայն ռադիոյով: Ուրիշ ելք ես չեմ տեսնում, չնայած ռադիոլսողներն էլ մեղք են:

      – Համաձայն եմ: Առաջիկա կոլեգիայում որոշում կընդունենք: Մի հնար լիներ՝ երկուսից էլ ազատվեինք:

      * * * * *

      Սիլվան եկավ ընդմիջումից անմիջապես հետո:

      – Ահա և Սիլվան, – ներկայացնելով նրան, ասաց Արինան:

      Կրծքի վրա խոր բացվածքով շոր էր հագել: Ոչ այնքան բարձրահասակ, խոշոր այտոսկրերով, շրջազգեստի կտրվածքից երևացող փարթամ կրծքերով, պագշոտ բերանի մի անկյունում, վերին շրթունքի վրա, գնդասեղի մեծության արհեստական սև խալով, շուրթերը բալի գույնի շրթներկով հաստացրած, աչքերը տուշով եզրագծած, կոպերին՝ վառ ստվերաներկ, արտևանունքները երկար ու խնամքով կորացրած. երևում էր, ահագին ջանք էր թափել տպավորություն գործելու համար:

      – Բերե՞լ եք փաստաթղթերը:

      – Այո, – դուր գալու բնազդային զգացումով ակնապիշ նայելով ինձ՝ նա ժպտաց, պայուսակից հանդիսավորությամբ, դանդաղ հանեց դրանք՝ անձնագիր, աշխատանքային գրքույկ, դիպլոմ, և դրեց իմ սեղանին:

      – Գնանք, – վերցնելով փաստաթղթերը՝ ասացի ես:

      – Ես սպասե՞մ այստեղ, – չգիտես ինչու շփոթված ու մի տեսակ ընկճված տոնով հարցրեց Արինան ու ինքն էլ պատասխանեց, – չէ, ավելի լավ է գնամ, մեքենագրելու բան ունեմ: Սիլվա, կգաս ինձ մոտ:

      Մենք քայլեցինք մարդաշատ երկար միջանցքով, վերելակի մոտ աստիճաններով իջանք չորրորդ հարկ, հետո՝ ձախ, անցանք վառ լուսավորված, երկու կողմում անվերջանալի դռներով, ընդարձակ միջանցքով, միջանցքի վերջում՝ նորից ձախ, փակ դռների ցուցանակներին նայելով հասանք սևատառ ցուցանակին՝ «Հաշվապահություն»: Ես բացեցի դուռը՝ առաջ թողնելով Սիլվային: Նախասենյակից երևում էին հաշվապահության երեք սենյակները: Սեիդոզաևայի առանձնասենյակում՝ սեղանին թափած զանազան թղթերով, հաստ թղթապանակների կույտերով, համակարգիչով՝ էկրանին թրթռացող գունավոր գծերով, ոչ-ոք չկար:

      – Հիմա կգա, – կողքի սենյակից ծամոնը բերանում, վիզը երկարած՝ էրոտիկ դնչիկին արեգակնային ժպիտ, ասաց Ալվինա Օսիպովան, աչքերով չարաճճիորեն հարցնելով՝ էդ ո՞վ է:

      Մենք կրկին դուրս եկանք աղմկոտ միջանցք՝ սպասելով գլխավոր հաշվապահին:

      Փորձադահլիճներից երգ ու նվագի պատառիկներ էին հասնում: Ինչ-որ տեղ, հաստ պատերից այն կողմ, խուլ ու տաք ղողանջում էր մանկական երգչախումբը. «Ջյու-ջյու, ջյուջյալյարիմ, մյանիմ գյաշյանգ ջյուջյալյարիմ, ջյու-ջյու-ջյու, ջյուջյալյարիմ…»: Հետո միանգամից քաղցրածոր կլկլացրեց Բաբա Միրզոևը. «Աման Թելլո¯, Թելլո ջան, Թելլո¯…»:

      – Ողջույն, ծերուկ: – Սիավուշն էր՝ ռուսական հեռուստահաղորդումների խմբագրությունից:

      Սիավուշի ձայնի վրա ետ շրջվեցի:

      – Բարև, Սիավուշ, – ուրախ ողջունեցի, – որտե՞ղ ես, երկու շաբաթ է, չեմ տեսնում քեզ:

      – Գրողների միություն եմ փոխադրվել, – պատասխնեց նա՝ թռուցիկ մի հայացք ձգելով Սիլվայի վրա ու գլխով բարևելով նրան:

      – Ինչո՞ւ, – վշտացա ես: – Մի՞թե այստեղ վատ էր:

      – Այնտեղ ավելի ազատ եմ: Գրողների միությունում


Скачать книгу