Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր. Վահան Թոթովենց
Читать онлайн книгу.Պողիկը ի՞նչ միջոցներով կրցած էր իր ճամբու ծախսը հայթայթել, ինք գիտեր, որ իր ղրկածները հազիվ կր բավեին տան ծախսերուն, ո՞ւրկե Պողիկը դրամ առած կըլլար և հետո ո՞վ պիտի վճարեր։Անցավ մեկ քանի օր, երբ փոխգիր մը եկավ Մեսրոպի վրա վճարելու։ Պողիկը ճամբա ելլելու համար իր մեծ եղբոր վրա փոխդիր քաշած էր։ Մեսրոպ չի կրցավ այս փոխգիրը վճարել և մտածեց ետ ղրկել, բայց Պողիկը արդեն ճամբա ելած էր, որո՞ւ օձիքեն պիտի բռնեին, եթե ոչ իր հոր։ Մեսրոպ չուզեց [ էջ ]այս բանը ընել, մանավանդ որ իր հայրը այս խնդրին մեջ «հանցավոր» չէր։Գնաց, աղաչեց, խնդրեց, որպեսզի իրեն քիչ մը ժամանակ տային այդ փոխգիրը կարենալ վճարելու համար, բայց փոխգրի տերերը չընդունեցին և բացարձակապես հայտարարեցին, որ եթե անմիջապես չի կրնա վճարել, ետ պիտի ուղարկեն և գանձեն դրամը քեֆիլ եղող մարդեն։Մեսրոպ երբ այդ լսեց՝ անմիջապես վճռեց երթալ ձեռքե դրամ վերցնել և վճարել, որովհետև իրենց ամբողջ տունը ավերակ էր դարձեր քեֆիլ ըլլալու պատճառով, չուզեց, որ ուրիշ մ ըն ալ այդ անիծյալ ճակատագրին ենթարկվի։ Իսկ վազեց իր ծանոթներոլն մոտ 120 դոլար դրամ փոխ առավ և փոխգիրը վճարեց սպասելով Պողիկի գալուն, որ կարենա անոր դասը տալ։Մեսրոպ կը մտածեր, որ Պողիկը առաջվան մանուկն էր։Պողիկի բեղը մրեր էր, հասակը նետեր, բավական ուսում էր պաշարած Եփրատ քոլեճի մեջ։Մեսրոպ կսպասեր տենդահույզ վիճակի մեջ տան մասին լիակատար տեղեկություն ստանալու համար։ԺՊետք է ըսել, որ Պողիկը եկած էր Աղավնիի հետ որոշ հասկացողության, որպեսզի Ամերիկա հասնելեն ետքը ամեն բան պիտի պատմեր տեղն ու տեղը իր ամուսնին և պիտի ջանար, որ օր առաջ Մեսրոպ զինքը տաներ իր մոտ։Աղավնին խոստում տված էր Պողիկի, որ պիտի համբերեր առաջվան նման, խնայելով իր կեսուրին, որովհետև օրեօր խեղճ պառավ կինը կը մաշեր և քթեն հողի հոտ կուգար, մինչև ինք հասներ Ամերիկա, Մեսրոպի հետ ձեռք֊ձեռքի տար, դրամ վաստկեր և ուղարկեր ճամբոu ծախսի համար։Պոxիկ նաև խոստացավ Հովհաննեսին դրամ վաստկելու և ղրկելու, որպեսզի ինք ալ ազատեր իր հոր ձեռքեն։Պողիկի ճամբա ելլելեն ետքր Հաճի Մարկոս աղա տուն կանչեց իր բոլոր դևերը և սկսավ անոնց ահարկու ուժովը հալածեք հարսը։ – Ալ ջահիլ տագրդ այստեղ չէ, որ քու կողմդ բռնե, գիտի՜ սյուրթյո՛ւկ, ո՞վ գիտե ինչեր, ինչ շնություններ կընեիր [ էջ ]անոր հետ քու ամուսինիդ բացակայության, որ քու կողմդ կբռներ։Հովհաննես մեկ քանի անգամ առանձին սենյակ կանչեց իր հայրը և ըսավ, որ պետք էր թողուր իր այս վարմունքը հարսին հանդեպ, բայց դրական օգուտ մը չի կրցավ ձեռք ձգել։ Հաճի Մարկոս քանի գնաց հրեշացավ, ավելի և ավելի գազանային բնազդներ որդեգրեց։ Աղավնին սկիզբները լռեց, համբերեց, ինչ որ խոստացեր էր իր տագրին, բայց հետզհետե ավելի անտանելի դարձավ, որովհետև Հաճի Մարկոս աղա կարծեց, թե Պողիկի հեռացումը Աղավնիի թևերը կոտրեց և լեզուն վար քաշել տվավ։Աղավնին չդիմանալով իր կեսարոջ գազանություններուն՝ իրիկուն մը հավաքեց իր հագուստները, գոհարեղենները և հեռացավ տանեն, անիծելով իր այնտեղ մտած օրը, և գնաց ուղղակի իր մոր մոտ։Հաջորդ աոավոտուն իսկ Աղավնին իր մեկ մատանին ծախել տվավ, որպեսզի կարենա իր ծախսը հոգալ և մուրացկան մոր վրա բեռ չըլլալ։Ամբողջ ութն օր ոչ ոք չի գիտցավ Աղավնիի տունեն հեռանալը, որովհետև կը կարծվեր, որ մայրր տուն տարած էր իր աղջիկը։Հաճի Մարկոս աղա մեկ երկու օր նստավ մտածեց, ինքնիրեն ֆսրտաց, հայհոյեց և որոշեց կանչել Հովհաննեսը և համոզել երթալու և