Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր. Վահան Թոթովենց

Читать онлайн книгу.

Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր - Վահան Թոթովենց


Скачать книгу
երբ կերևակայեր առնանցը տունը՝ կարծես դժոխքի սյուները կր խորտակվեին իր վրա և ավելի կը նախընտրեր դիմանալ դուրսի բամբասանքներուն, դուրսի առասպելներուն, որոնք թերևս քիչ ժամանակ մը հետո դառնային հասարակ և հեղինակներն ալ հոգնեին, քան երթալ և դիմանալ Հաճի Մարկոսի գազանություններուն։Աղավնին, սակայն, երբեք չի մոռցավ պետք եղած մանրամասնությունները հաղորդել ոչ թե Մեսրոպին, այլ Պողիկին, որովհետև Պողիկն էր, որ պիտի կարենար ըմբռնել կացությունը լայն կերպով և ապա հասկնալի դարձնել իր ամուսնին։Աղավնին իր գրած նամակին մեջ մանրամասնորեն բացատրել տվավ, թե ինչու անիկա չի կրցավ իր խոստումը կատարել։«Քու ատենվանեդ հազար պատիկը ավելի գազան և շուն դարձավ, ալ կրնաս խելքիդ պառկեցնել տալ, թե ինչ վիճակ ունեի քու երթալեդ հետո», – գրել տվավ Աղավնին իր նամակին մեջ։Աղավնին իր մոր տանը մեջ կանցներ տխրության և հուսահատության օրեր։ Մոր նյութական թշվառությունը կուգար ավելի դժնդակ դարձնելու իր օրերը, որոնք հետզհետե ավելի և ավելի մութ, մռայլ ու լուրջ կը դառնային։ԺԲԻր խոստումին համաձայն՝ Աննա խաթուն շալը քաշեց գլխուն և դողդոջուն քայլերով ուղղվեցավ դեպի Աղավնիի հերանցը տունը խորագույն համոզումով, որ իր «հարսնուկը» պիտի լսեր իր խոսքը և պիտի վերադառնար տուն։ [ էջ ]Առաջին անգամ Աղավնին մտածեց երբեք երևան չելլել և բոլորովին հուսախաբ ընել իր կեսուրն ալ, բայց քիչ մը տրամաբանելե հետո գտավ, որ իր կեսուրը ոչ մեկ անխղճություն չէր ըրած իր հանդեպ, ընդհակառակն, խեղճ կնոջ վերջերս ցույց տված ծերության հայտնի նշանները ուրիշ բան չէին, եթե ոչ իր գլխուն վրա ի գործ դրված վայրագությանց արդյունքը։ Աղավնին դուրս ելավ իր առանձնասենյակեն և իր կեսուրը տեսնելուն պես փաթթվեցավ անոր վզին, և կեսուր և հարս բավական երկար լացին դառնապես, կարծես մեռել մը ըլլար իրենց առջև։Աննա խաթուն այդ լացեն հետո արդեն վստահ էր, որ հարսը պիտի համաձայներ տուն գալ, բայց իր միամտությունը չարաչար կերպով պարտվեցավ, երբ Աղավնի հայտարարեց․ – Մեռնելս գիտնամ, այդ տունը անգամ մըն ալ ոտք չեմ կոխեր, անիծվեր այն օրը, որ պսակվեցա և այդ տունը մտա։ – Եվ խորին համակրանքով մը ավելցուց։ – Մայրի՛կ, ես քեզի ալ կը ցավիմ, ո՛վ գիտե ինչեր ես քաշեր այսքան տարիներե ի վեր այդ գազանին ձեռքը։ Ես քո ոտքիդ հողն եմ, ինչ որ ըսես՝ կընեմ․ կուզես երթամ կամովին թաղվիմ գերեզմանոցին մեջ, բայց այս տունը ալ չեմ գար։Աննա խաթուն այնքան ուժ չուներ փորձեր ընելու, համոզիչ խոսքեր ըսելու, միայն արցունքներու մեջ կմկմաց. – Ղարիպ զավակիս սիրույն, հարսնո՛ւկս, ան ալ մեղք է, անոր նամուսն ալ գետին կիյնա։ – Ես անոր ըրածները չեմ կրնար մոռնալ։ Ես տակավին իմ հարազատ մորս ալ չեմ պատմած ինչ որ ըրած է ինձ կեսարս։ – Գիտեմ, զավակս, գիտեմ, բայց շատը գնաց, քիչը մնաց։ – Ասկից հետո ի՞նչ ակնկալիքներ ունիմ, զավակ մը ունեի՝ ան ալ մեռավ, պարզապես իր գազանության պատճառով։ – Հարսնո՛ւկս, սիրո՛ւնս, սրտիս հատո՛րը, – կուլար և կեղերերգեր Աննա խաթունը, որուն սրտին մեջ կաթիլ֊կաթիլ ցավ կը կաթեր արդեն։ [ էջ ]Անկարելի եղավ Աղավնին համոզել։ Աղանիի մայրը, ցավակցելով Աննա խաթունի վիճակին՝ հարեց. – Հիմիկվան հարսները այսպես են, Աննա խաթուն, առտու֊գիշեր կը համոզեմ, որ գա՝ չի գար, չեմ գիտեր, թե ի՞նչ պիտի ընեմ, որո՞ւ երթամ, որո՞ւն դերդս լամ, չեմ գիտեր։ – Չէ՛, Վարդուշ խաթուն, չէ՛, հանցանքը հիմակվան հարսներունը չէ, հանցանքը իմ
Скачать книгу