Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր. Վահան Թոթովենց
Читать онлайн книгу.եղբայրներր Ամերիկա բերել տալը։ – Երեքով կաշխատինք այն ատեն և ամեն ինչ աղեկ կըլլա, – կը մտածեր ինքնիրեն, – Պողիկն ալ իրիկունները դպրոց կերթա, հետզհետե փարա կավելացնենք, օր մըն ալ պզտիկ խանութ մը կը բանանք, և եթե աշխարհը խաղաղեցավ՝ կերթանք երկիր։Այդ աշխարհը մեր աշխարհն էր, որ բոլոր տարագիր հայությունը օրորեց երազներով, վարդերով և զովությամբ լեցուն երազներով։Այս բոլոր երազներուն հետ նաև շատ կը մտածեր իր կնոջ և զավակին վրա։ Կինը կարդալ չէր գիտեր, որ նամակ գրեր, հորը գրած բոլոր նամակներն ալ միայն կը դառնային դրամի, պարտքերու, այս տարվան ծախսերուն շուրջը և անպայման ամեն նամակի մեջ կը պնդեր իրեն համար զույգ մը փոթին (կոշիկ) ղրկելու մասին, իսկ մյուսներու մասին բոլորովին կը լռեր, միայն ավելցնելով նամակին տակը – մինչև գիրս տունը ողջ առողջ է, ամենեքյան կը բարևեն, իսկ տղոց գրած նամակներուն մեջ ալ կարևոր բան մը չիկար, միայն Պողիկի [ էջ ]գրած մեկ նամակի մեջ փոքրիկ ակնարկություն մը կար, որ խորունկ մտահոգության պատճառ դարձավ Մ եսրոպի համար։ Պոզիկը կը գրեր, որ մեկ քանի կարևոր բաներ կան, բայց սիրտդ չնեղացնելու համար չեմ ուզեր գրել։Ի՞նչ բան կար, որ սիրտի նեղություն պիտի պատճառեր և չէր ուզեր գրել իր նամակին մեջ։Այդ բանը ուրիշ բան չէր կրնար ըլլալ, եթե ոչ իր կնոջ և հոր հարաբերությունները, որ երթալով կրնային ավելի վատանալ, – կը մտածեր երբեմն ինքնիրենը, – բայց երբեմն ալ, շատ միամտորեն, կը կարծեր, որ իր գալեն հետո անպայման ավելի լավ հարաբերություններ ստեղծված կրնային ըլլալ։Մեսրոպ արդեն խորհելու շատ մամանակ չուներ։ Իրիկունները տուն գալուն պես ստիպված էր իր ընթրիքին հոգը տանիլ և ապա պառկիլ և պառկելուն պես ալ քնանալ, առանց շարժելու ամբողջ գիշերը, որովհետև չափազանց հոգնած կըլլար և առավոտ կանուխ, գործարանի փողին հետ, պիտի ցատկեր վեր և վազեր գործարան։ԶԻրիկունը Աղավնին սկսավ տաքություն ունենալ, գլուխը ահռելիորեն կը ցավեր, կարծես պիտի ճաթեր։Կեսուրը չի համարձակեցավ երթալ հարսի ննջասենյակը և հոգատարության ընել, իսկ Հաջի Մարկոս աղան համարձակեցավ մեկ֊երկու անգամ՝ մտնել Աղավնիի ննջասենյակը և անասունի նման պոռալ։ – Սուտ֊մուտ բաներ չուզեր, վաղը կելլաս տանը գործերուն կը նայիս։Բայց Աղավնին լսելու անգամ կարողություն չուներ, տաքության մեջ կը զառանցեր։ Կեսգիշերին սկսավ ճիչեր արձակել, փոքրիկ մանուկը սկսավ լալ և աղաղակել։ Արյունը սկսած էր քակվիլ և վիժած էր, բայց մեկը չիկար, որ երթար իրքով և մտածեր բժիշկ բերելու մասին։ Երբ գիշերվան կիսուն հարսի ճիչերը ավելի բարձրացան և փոքրիկի ձայնը բոլորովին քաշվեցավ պոռալեն՝ Հաճի Մարկոս աղան վեր բարձրացավ անկողինեն, շապիկով֊վարտիքով, վարտիկին փաչաներուն թելերը կախված վիճակին մեջ գնաց Աղավնիին ննջասենյակը [ էջ ]և պատրաստ պոռալու՝ երբ Պողիկը մութին մեջ մոտեցավ հորը և սպառնագին շեշտով մը՝ – Եթե նորեն պոռաս՝ դուն գիտես, – ըսավ ցած ձայնով մը։Հաճի Մարկոս չի կրցավ տանիլ իր փոքրիկ տղուն այս ըմբոստությունը, մանավանդ սպառնական տոնը։ – Քեզ մուկի պես կը սատկեցնեմ, – պոռաց հայրը։ – Ես մուկ չեմ, դուն ինձ մեծ աղբարը չի կարծես, համբերանքը սահման ունի։Մայրը անմիջապես ցատկեց անկողնեն և ուզեց միջամտել։ Աննա խաթուն ճրագ բերավ և տեսավ հայր ու տղա մութին մեջ կայնած, երկուքն ալ շապիկով֊վարտիքով, առաջին անգամ մոտեցավ տղուն, որովհետև անոր միայն նազը կանցներ և խնդրեց, որ ներս